041.0692.15.11.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 1999 թվականի N 692
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 544 որոշման`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խմբի հետևյալ անհատական կազմը`
Ա. Պետրոսյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (խմբի ղեկավար) |
Ա. Գևորգյան | - ՀՀ Նախագահի առաջին օգնական, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ |
Կ. Հայրապետյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ |
Ս. Եղիազարյան | - ՀՀ ֆինանսների նախարարության սոցիալական ոլորտի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրերի վարչության պետի տեղակալ |
Ա. Ծատուրյան | - ՀՀ արդարադատության նախարարության միջազգային- իրավական հարաբերությունների վարչության գլխավոր խորհրդատու (խմբի քարտուղար) |
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգում կառուցվածքային բարեփոխումների գործընթացն արագացնելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 366 որոշման (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հուլիսի 20-ի N 435 որոշման խմբագրությամբ) 1-ին կետը և 1998 թվականի հուլիսի 22-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 436 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |