041.0300.17.05.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 1999 թվականի N 300
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության խորհրդի անդամների թիվը` 11 մարդ:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն 95 2 1»:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 389 որոշման 1-ին կետը` կառուցվածքի մասով, 2-րդ և 3-րդ կետերը:
|
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կենտրոնական ապարատի
Վարչության պետի աշխատակազմԲնակչության և տարածքների պաշտպանության վարչությունԶորքերի և փրկարարական ուժերի վարչությունՆախարարությունների և գերատեսչությունների հետ արտակարգ իրավիճակների ևքաղաքացիական պաշտպանության հարցերով աշխատանքների վարչությունՆյութատեխնիկական ապահովման և սպառազինության վարչությունՏարերային աղետների բաժին Տեխնոլոգիական աղետների բաժինՄիջազգային համագործակցության բաժինՏեղեկատվական-վերլուծական բաժինՀասարակական կապերի և լրատվության բաժինՍոցիալ-տնտեսական ծրագրերի մշակման բաժինԿազմտեսչական բաժինԿադրերի և մոբիլիզացիոն բաժինԱռաջին բաժինՖինանսական բաժին