Գլխավոր տեղեկություն
Номер
N 613-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.06.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.06.15/37(409) Հոդ.686
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.05.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.06.2005
Дата вступления в силу
16.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2005 թվականի N 613-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին նյութական աջակցության համար Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 15 ենթախմբի «02. Նյութական աջակցություն ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» ծրագրով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչին վերապահված լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրով նախատեսված ծախսերի ֆինանսավորումն իրականացնել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման N 5-Ա հավելվածով կատարված բաշխման, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի կողմից այդ ծրագրի համար բացված գանձապետական հաշվից միջոցների ելքագրման ու կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների բանկային հաշիվներին փոխանցման միջոցով՝ նրանց կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված գրավոր պահանջագրի հիման վրա` առանց լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. մայիսի 26
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան