ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մարտի 1996 թվականի N 145
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 261 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կանոնադրությունը հաստատելու մասին» N 261 որոշմամբ հաստատված կանոնադրության 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«50. Համալսարանը պետական ձեռնարկություն է, որն իրավասու է`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելու պայմանագրեր, այդ թվում` օտարերկրյա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց հետ.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծելու իր խնդիրներին ու նպատակներին համապատասխանող ձեռնարկություններ.
գ) սահմանված կարգով վարձակալության տալու իր գույքը և վարձակալելու գույք»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|