«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
11 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 2004 թվականի N 1674-Ն
«ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ` ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածին հարող տարածքից (Ջրվեժի անտառտնտեսության նախկին հողերից) 107900,0 քառ. մետր մակերես ունեցող հողամասն առանց մրցույթի` վարձակալության իրավունքով տրամադրել «Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությանը, հողի հարկին հավասարեցված տարեկան վարձավճարով, Աֆղանստանի պատերազմի մասնակիցների համար բնակելի թաղամաս կառուցելու նպատակով, 99 տարի ժամկետով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված հողամասերում առանձին բնակելի նշանակության շենքերը սեփականության իրավունքով Աֆղանստանի պատերազմի մասնակիցներին փոխանցելուց հետո, նրանք, որպես նոր վարձակալներ, ձեռք են բերում դրանց պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերն ուղղակի վաճառքով, դրանց կադաստրային գնով (Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ սահմանված կարգով) գնելու նախապատվության իրավունք, ընդ որում, նշված հողամասերի առավելագույն չափը չի կարող գերազանցել 600 քառ. մետրը:
3. Ընդունել ի գիտություն, որ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվում է «Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության միջոցներով:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի ապրիլի 16-ի N 159 որոշման 14-րդ կետի «ա» ենթակետը` Աֆղանստանում ծառայած զինվորականների ընտանիքներին հողամաս հատկացնելու մասով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. դեկտեմբերի 4 |
Հավելված N 1 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |