Գլխավոր տեղեկություն
Номер
N 1428-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (08.10.2005-30.07.2015)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.09.28/61(433) Հոդ.1178
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.09.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.09.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.09.2005
Дата вступления в силу
08.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 սեպտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 սեպտեմբերի 2005 թվականի N 1428-Ն

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ` ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅՈՎ ԵՎ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մանուկների և պատանիների` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. սեպտեմբերի 10
Երևան

     

  

 Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 1-ի N 1428-Ն որոշման


ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ` ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅՈՎ ԵՎ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

1. Մանուկների և պատանիների ֆիզիկական զարգացման, առողջ ապրելակերպի և մարզական հերթափոխի պատրաստման ծրագրերն իրականացնում են մարզական ուղղվածությամբ արտադպրոցական ուսումնական հաստատությունները` մանկապատանեկան մարզադպրոցները, մանկապատանեկան մարզական-տեխնիկական դպրոցները, օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցները և օլիմպիական հերթափոխի ուսումնարանները (այսուհետ՝ մարզական կազմակերպություններ): 

2. Մարզական կազմակերպություններում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին և գործում ամբողջ տարվա ընթացքում՝ ապահովելով ուսումնական ծրագրերով 51-52 շաբաթվա համար նախատեսված շուրջամյա պարապմունքները: Համապատասխան պայմանների առկայության դեպքում դպրոցական արձակուրդների ժամանակ մարզական ուսումնական ծրագրերն իրականացվում են մարզական ճամբարներում: 

3. Մարզական կազմակերպությունների ուսումնամարզական խմբերի մեկ պարապմունքի տևողությունն է`
 

NN
ը/կ
Ուսումնական խմբերի անվանումը Շաբաթական առավելագույն ծանրաբեռնվածությունը (ժամ) Մեկ շաբաթվա պարապմունքների թիվը

Մեկ պարապմունքի տևողությունը (ժամ)

1. Նախնական պատրաստություն 8 3-4 2
2. Ուսումնամարզական
(1-3-րդ տարի)
12-18 4-6 3
3. Ուսումնամարզական
(4-5-րդ տարի)
20-22 6 ոչ ավելի, քան 4
4. Մարզական կատարելագործման
(1-ին տարի)
24 6 4

 

4. Ֆիզիկական արատ և բժշկական հակացուցում չունեցող մանուկներին ու պատանիներին մարզադպրոց ընդունվելու և ընտրած մարզաձևերով մարզվելու համար ապահովվում են հավասար և բարենպաստ պայմաններ: 

5. Մարզադպրոց ընդունվող երեխաների նվազագույն տարիքն` ըստ մարզաձևերի պետք է լինի`

ա) սպորտային և գեղարվեստական մարմնամարզություն (աղջիկներ), գեղասահք 6 տարեկան
բ) սպորտային մարմնամարզություն (տղաներ), սեղանի թենիս, ակրոբատիկա, շախմատ, շաշկի, սպորտային պարեր, լող, ջրացատկ 7 տարեկան
գ) լեռնադահուկային սպորտ, բասկետբոլ, բադմինթոն, ֆուտբոլ, դահուկավազք, մականախաղ 8 տարեկան
դ) բիաթլոն, աթլետիկա, առագաստանավային սպորտ, ջրագնդակ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ 9 տարեկան
ե) հեծանվային սպորտ, ձիասպորտ, սուսերամարտ, բռնցքամարտ, ըմբշամարտ, հրաձգություն, թիավարություն, ձյուդո, ծանրամարտ 10 տարեկան
զ) նետաձգություն 11 տարեկան
է) ծանրամարտ (աղջիկներ) 12 տարեկան

6. Այն մարզիկները, որոնց 18 տարին չի լրացել և որոնք չեն իրացրել նախապատրաստական փուլի ծրագրերը, չեն անցել ամենամյա ատեստավորումը, շարունակում են մարզումները` նախապատրաստական խմբերի համար նախատեսված ծանրաբեռնվածությամբ:

7. Մարզական կազմակերպություններում մանուկների և պատանիների հետ ուսումնամարզական ծրագրերն իրականացնում և պարապմունքներն անցկացնում են մասնագիտական կրթություն ունեցող մարզիչ-մանկավարժները, իսկ նրանց բժշկական և սանիտարահիգիենիկ հսկողությունն իրականացնում են մարզական բժիշկը և բուժքույրը: 

8. Մարզական բժիշկները`

ա) իրականացնում են ֆիզիկական կուլտուրայով և սպորտով պարապողների նկատմամբ բժշկական հսկողություն.

բ) անցկացնում են պարապողների ընթացիկ և փուլային բժշկական հետազոտում, բարձրակարգ մարզիկների դեպքում` նաև խորացված բժշկական հետազոտում (տարեկան ոչ պակաս, քան 2 անգամ).

գ) անցկացնում են բուժական միջոցառումներ պարապողների աշխատունակության վերականգնման համար, կազմակերպում մրցումների կամ մարզումների ընթացքում ստացված վնասվածքների բուժումը.

դ) իրականացնում են մարզական միջոցառումների, ուսումնամարզական հավաքների, մրցումների և ուսումնամարզական պարապմունքների նկատմամբ բժշկական հսկողությունը.

ե) գնահատում են մարզիկների մարդաչափական (անտրոպոմետրիկ) չափանիշները և ֆունկցիոնալ վիճակի մակարդակը, հրահանգներ տալիս մարզման բեռնվածության ծավալների շտկման վերաբերյալ: 

9. Մանուկների և պատանիների` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ մարզական կառույցների չափերը պետք է լինեն`

NN
ը/կ
Մարզաձևը

Մարզաբազայի չափերը
(մետր)

երկարություն

լայնություն

բարձրություն

1.

 Բռնցքամարտ

18

12

4

2.

 Ըմբշամարտ

18

12

4

3.

 Ձյուդո

18

16

4

4.

 Ծանրամարտ

18

9

5

5.

 Սուսերամարտ

18

12

4

6.

 Սպորտային մարմնամարզություն,
 գեղարվեստական
 մարմնամարզություն

28
17

16
14

6
6

7.

 Բասկետբոլ

26

16

7

8.

 Վոլեյբոլ

24

15

7

9.

 Ձեռքի գնդակ

42

22

6

10.

 Թենիս

36

18

8

11.

 Սեղանի թենիս

7

4.5

5

12.

 Բադմինթոն

15

8

7

13.

 Լող

25/50

13/25

 


10. Մարզակառույցի միաժամանակյա թողունակությունը կախված է պարապողների մարզական որակավորման մակարդակից և սպորտով զբաղվելու ժամանակահատվածից, ինչպես նաև մարզաձևերի առանձնահատկություններից: 

11. Մասնագիտացված մարզակառույցներում տվյալ մարզաձևի մարզագույքից միաժամանակ օգտվող մարզիկների թիվը պետք է լինի`

NN ը/կ Մարզակառույցի անվանումն ըստ մարզաձևի  Պարապողների թիվն ըստ նրանց մարզական
որակավորման մակարդակի և մարզման
ժամանակահատվածի 
նախապատրաստական փուլի ժամանակահատվածում պարապողների թիվը ուսումնամարզական փուլի ժամանակահատվածում պարապողների
թիվը
մարզական կատարելագործման փուլ (1-ին տարի) նվազագույն տարածքը` մեկ պարապողի հաշվարկով (քառ. մ)
1. Բռնցքամարտի մեկ ռինգի և մարզագույքի հաշվարկով 15 10-6 4 13
2. Ըմբշամարտի մեկ գորգ մարզագույքի հաշվարկով 16 12-6 4 22
3. Ձյուդոյի մեկ տատամի մարզագույքի հաշվարկով 20 16-8 6 12
4. Ծանրամարտի մեկ հարթակ և մարզագույքի հաշվարկով 15 12-8 5 14
5. Սուսերամարտի մեկ մարտուղյակ մարզագույքի հաշվարկով 7 6-4 3 20
6. Գեղարվեստական մարմնամարզության մեկ մարզադահլիճի հաշվարկով 20 15-6 4 32
7. Սպորտային մարմնամարզության մեկ մարզագործիքի հաշվարկով 5-6 5-3 2 11
8. Բասկետբոլի մեկ խաղադաշտի հաշվարկով 18 16-12 12 30
9. Վոլեյբոլի մեկ  խաղադաշտի հաշվարկով  20 18-16 16 18
10. Ձեռքի գնդակի մեկ խաղադաշտի հաշվարկով 22 20-18 18 45
11. Թենիսի մեկ կորտի հաշվարկով 6 6-4 2 108
12. Սեղանի թենիսի մեկ սեղանի հաշվարկով 4 2 2 9
13. Բադմինթոնի մեկ խաղադաշտի հաշվարկով 8 6-4 2 16
14. Ֆուտբոլ 18 17 16 -
15. Մականախաղ 15 14-10 8 -
16. Աթլետիկա 14 10-6 4 -
17. Հեծանվային սպորտ 12 9-6 5 -
18. Գեղասահք 15 10-7 5 -
19. Հրաձգություն 12 8-6 5 -
20. Ձիասպորտ 10 10-7 4 -
21. Լող 12 10-5 4 -
22. Ջրագնդակ 14 13-9 9 -
23. Ջրացատկ 12 10-6 5 -
 

12. Մարզակառույցներում տեխնիկայի անվտանգության միջոցները նպատակաուղղված են՝

ա) ուսումնամարզական պարապմունքների և մրցումների անցկացման անվտանգության ապահովմանը,

բ) անվտանգության գոտիների որոշմանը,

գ) մարզական սարքավորումների, բոլոր տեսակի էլեկտրասարքավորումների և գործիքների օգտագործման կանոնների պահպանմանը: 

13. Մարզակառույցների սանիտարական վերահսկումը ներառում է՝

ա) մարզակառույցների տարածքի և շրջապատող միջավայրի սանիտարահիգիենիկ վիճակի ուսումնասիրությունը,

բ) միկրոկլիմայի, օդի աղտոտման, ջերմային ռեժիմի պահպանման, օդափոխության արդյունավետության, բնական և արհեստական լուսավորության որոշմանը,

գ) լողավազանների ջրի սանիտարամանրէաբանական և սանիտարաքիմիական   հետազոտությանը:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան