«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 2004 թվականի N 1362-Ն
«ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐԿ» ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՊԱՐԵՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՏՈՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Աղքատության կրճատման աջակցության վարկ» ծրագրի նախապայմաններով պարենի անվտանգության և ֆիտոսանիտարական ոլորտի բարելավման միջոցառումները համակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պարենի անվտանգության և ֆիտոսանիտարական նորմերն Առևտրի համաշխարհային կազմակերպության պահանջներին ներդաշնակեցնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` «Աղքատության հաղթահարման աջակցության վարկ 2»-ի հատկացումը`
ա) մշակել պարենի անվտանգության և ֆիտոսանիտարական նորմերն Առևտրի համաշխարհային կազմակերպության պահանջներին ներդաշնակեցնելու միջոցառումների ծրագիր,
բ) նպաստել Առևտրի համաշխարհային կազմակերպության պահանջներին համապատասխան` ԻՍՕ-ի (Ստանդարտների միջազգային կազմակերպություն) կողմից հավատարմագրված անկախ կառույցի ձևավորմանը, որը կապահովի պարենային ապրանքներ արտադրողներին և ներկրողներին սպասարկող մասնավոր լաբորատորիաների` միջազգային նորմերին համապատասխանության հավաստումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՏՈՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Հ. Քլոյան | - | ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Վ. Ղազարյան | - | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ԱՀԿ-ի և Եվրամիության հետ համագործակցության վարչության ԱՀԿ-ի հետ համագործակցության բաժնի պետ (աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ) |
Վ. Դավիդյանց | - | ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սանիտարական բժիշկ |
Ա. Զիրոյան | - | ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ |
Մ. Ղազարյան | - | ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բույսերի կարանտինի պետական տեսչության պետ |
Մ. Գրիգորյան | - | ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ագրովերամշակման և սննդամթերքի անվտանգության վարչության պետ |
Ն. Մելքոնյան | - | ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ագրովերամշակման և սննդամթերքի անվտանգության վարչության սննդամթերքի անվտանգության հսկողության բաժնի պետ |
Ն. Տեր-Բալյան | - | «Պարեն» գիտաարտադրական միավորման տնօրեն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |