«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 մայիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2005 թվականի N 573-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1158-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորաբացի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու մասին» N 1158-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորաբացի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում համայնքի սեփականությունը համարվող գյուղատնտեսական նշանակության մեկ հեկտար վարելահողը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման համար:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|