Գլխավոր տեղեկություն
Номер
N 769-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.06.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.07.16/45(635) Հոդ.762
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.05.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.05.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.06.2004
Дата вступления в силу
26.06.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 2004 թվականի N 769-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 168 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարկերի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 168 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարկերի տրամադրման կարգի 23-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ընդ որում, վարկի մարման և տոկոսների վճարման ժամկետների, ինչպես նաև վարկի օգտագործման դիմաց սահմանված տոկոսադրույքի փոփոխություններ կատարելու թույլտվություն տվյալ տարում չի կարող տրվել, եթե նախատեսվում է կատարել նույն տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով սահմանված բյուջետային մուտքերի գումարների հաշվարկներում ընդունված այդ վարկի (կամ դրա մի մասի) մարման կամ տոկոսների վճարման համար նախատեսված ժամկետներից երկար ժամկետներ կամ տոկոսադրույքի չափից պակաս չափ նախատեսող փոփոխություններ»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մայիսի 25
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան