«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 մարտի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 2005 թվականի N 265-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու նպատակով և նույն օրենքի
19-րդ ու 23-րդ հոդվածների 3-րդ մասերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1.1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի`
ա) 3-րդ հոդվածով նախատեսված դեֆիցիտի տարեկան գումարների ֆինանսավորման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ առանձին աղբյուրների` համաձայն N 1 հավելվածի,
բ) 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների տարեկան մուտքերի հավաքագրման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ եկամուտների ձևավորման աղբյուրների դասակարգման առանձին խմբերի` համաձայն N 2 հավելվածի.
գ) 7-րդ հոդվածով հաստատված տարեկան հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի` համաձայն N 3 հավելվածի.
դ) 7-րդ հոդվածով հաստատված տարեկան հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն N 4 հավելվածի.
ե) N 1 հավելվածով նախատեսված տարեկան հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի, դրանք իրականացնող մարմինների և բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն N 5 հավելվածի.
զ) 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների (բացառությամբ պաշտոնական տրանսֆերտների) առանձին տեսակների գծով տարեկան մուտքերի հավաքագրման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ դրանց գանձման համար պատասխանատու և դրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական կառավարման մարմինների` համաձայն N 6 հավելվածի.
է) N 2 հավելվածով ըստ առանձին համայնքների բաշխված ֆինանսական համահարթեցման դոտացիաների տարեկան գումարների հատկացման եռամսյակային (աճողական) համամասնությունները` համաձայն N 7 հավելվածի.
ը) N 3 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2005 թվականի ծախսերի նախահաշվի կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` համաձայն N 8 հավելվածի.
թ) N 4 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2005 թվականի բյուջեի կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` համաձայն N 9 հավելվածի.
1.2. որ 2005 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների առանձնացված ստորաբաժանումների (գործակալությունների և տեսչությունների), ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպված պետական հիմնարկներին վերապահված` «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված ծախսային ծրագրերն իրականացնող գործադիր իշխանության մարմնի լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության այն պետական կառավարչական հիմնարկներին, որոնց առանձնացված ստորաբաժանումներն են տվյալ գործակալությունները կամ տեսչությունները կամ, որոնք տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպության ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմիններն են.
1.3. որ 2005 թվականի ընթացքում պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպված պետական հիմնարկների (բացառությամբ այն հիմնարկների, որոնց ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսվում է իրականացնել պետական գնումների ձևով) գրանցման պահից այդ հիմնարկների համար «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցները տրամադրվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով, տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված համապատասխան պայմանագրերի հիման վրա: Սույն ենթակետում նշված դեպքերի վրա Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման գործողությունը չի տարածվում.
1.4. որ մինչև վերակազմակերպումը «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցների սահմաններում պետական հիմնարկներին տրամադրված հատկացումները ներառվում են սույն որոշման 1.3-րդ կետում նշված պետական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում.
1.5. որ սույն որոշման 4.13-4.16-րդ կետում նշված վերաբաշխումները, լրացումները և փոփոխությունները, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին« Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ ու 3-րդ մասերով թույլատրված վերաբաշխումները, ինչպես նաև սույն որոշման 4.5-րդ կետում նշված ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգերով.
1.6. որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 12-ի «Անավարտ շինարարության բնակշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերին փոխհատուցվող գումարների հատկացման ժամանակացույցի մասին» N 229 որոշմամբ հաստատված ժամանակացույցում ընդգրկված բնակշինարարական կոոպերատիվների փայատերերի փոխհատուցման գործընթացը, սույն ենթակետում նշված որոշմամբ փոխհատուցման համար սահմանված հիմքերի առկայությամբ, իրականացվելու է 2005 թվականին` սկսելով ժամանակացույցով 2003 թվականին նախատեսված բնակշինարարական կոոպերատիվների փայատերերի փոխհատուցումից.
1.7. որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով համապատասխանաբար պահպանության և անվտանգության ապահովման ու հակահրդեհային պահպանության գծով իրականացվող ծառայությունների դիմաց այդ ծառայությունների պատվիրատուներից ստացվող վճարների գումարները`
ա) մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով իրականացվող պահպանության և անվտանգության ապահովման գծով ծառայությունների ֆինանսավորման նպատակով բացվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության անունից իրականացվող հրդեհային պահպանության աշխատանքների ֆինանսավորման նպատակով արտաբյուջետային հաշիվ բացելու մասին» N 1121-Ն որոշմանը համապատասխան բացված` մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը գործող համապատասխան արտաբյուջետային հաշիվներում,
բ) հատկացնում են նշված ծառայությունները մատուցած համապատասխան համակարգի ստորաբաժանումներին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված 2005 թվականի ծախսերի (սպասարկման հետ կապված աշխատավարձի, դրամական բավարարման ու դրանց հավասարեցված վճարումների և այլ անհրաժեշտ ծախսերի) ամփոփ նախահաշիվների շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կողմից յուրաքանչյուր ստորաբաժանման գծով հաստատված ծախսերի նախահաշվին համապատասխան.
1.8. որ սույն որոշման 1.7-րդ կետում նշված` Հայաստանի Հանրապետության անունից մատուցվող համապատասխան ծառայությունների պատվիրատուների հետ կնքվող պայմանագրերում Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային կողմ են հանդիսանում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը.
1.9. որ «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ և 20-րդ մասերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտների հաշվին Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի, դատարանի վճիռներով պետության սեփականություն ճանաչվող և Երևանի քաղաքապետարանին հանձնվող ինքնակամ շինություն հանդիսացող անշարժ գույքի պետական գրանցման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում քանդման հետ կապված ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցները հատկացվում են դոտացիայի տեսքով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով), Երևանի քաղաքապետարանից ստացվող հայտերի համաձայն, Երևանի խորհրդի կողմից հաստատվող նախահաշվով Երևանի համաքաղաքային ծախսերի ֆինանսավորման համար բացված գանձապետական հաշվին փոխանցման եղանակով: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սույն կետում նշված միջոցները Երևանի քաղաքապետարանին հատկացվում են սույն որոշման 2.3-րդ կետով հաստատված գումարի սահմաններում` հետևյալ ուղղություններով օգտագործելու համար (ընդունելով ի գիտություն Երևանի խորհրդի 2005 թվականի հունվարի 31-ի «Երևան քաղաքի 2005 թվականի համաքաղաքային նշանակության ծախսերի կատարման մասին» N 2/3 որոշումը)`
ա) բարեկարգման աշխատանքներ,
բ) արտաքին լուսավորության ցանցի պահպանում և շահագործում,
գ) ջրային կառույցների պահպանում և շահագործում,
դ) կրթական և մշակութային հիմնարկների պահպանում և սուբսիդավորում,
ե) թափառող կենդանիների վնասազերծում,
զ) դատարանի վճիռներով պետության սեփականություն ճանաչվող և Երևանի քաղաքապետարանին հանձնվող` ինքնակամ շինություն հանդիսացող անշարժ գույքի պետական գրանցում,
է) դատարանի վճիռներով պետության սեփականություն ճանաչվող և Երևանի քաղաքապետարանին հանձնվող` ինքնակամ շինություն հանդիսացող անշարժ գույքի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում քանդում,
ը) Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկված շենքերի, այդ թվում` կաթսայատների պահպանում.
1.10. որ սույն որոշման N 5 հավելվածում «Երևանի համաքաղաքային նշանակության ծախսեր» ծրագրով Երևանի քաղաքապետարանի գծով նախատեսված ծախսերը 2005 թվականին «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին համապատասխան ֆինանսավորվում են Երևան քաղաքում տեղաբաշխված` պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից այդ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կապիտալի գործառնություններից եկամուտների` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջե ստացմանը համամասնորեն.
1.11. որ սույն որոշման N 5 հավելվածի N 23 աղյուսակում ներկայացված ծախսային ծրագրերի գծով նախատեսված հատկացումները 2005 թվականին այդ գումարների գլխավոր կարգադրիչ հանդիսացող Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից` այդ աղյուսակում նշված գումարների չափով, որպես դրամաշնորհ տրամադրվում են նույն աղյուսակում նշված տնտեսավարող սուբյեկտներին` առանց մրցույթի:
2. Հաստատել`
2.1. Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին նյութական աջակցություն ցուցաբերելու համար «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումների, «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածին համապատասխան, ըստ առանձին կուսակցությունների բաշխումը` համաձայն սույն որոշման N 5-Ա հավելվածի (հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2003 թվականի ընտրությունների արդյունքներով կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից հավաքված ձայների քանակի մասին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները).
2.2. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների (բացառությամբ պետական գաղտնիք պարունակող ծրագրերի, արտասահմանում գտնվող Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկների և ներկայացուցիչների գործունեության ապահովման ծրագրերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների և այլ արտաքին դոնորների աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նպատակային ծրագրերի) համար 2005 թվականին իրականացվող գնումների անվանացանկը` ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական, գործառական դասակարգման` համաձայն N 10 հավելվածի.
2.3. սույն որոշման 1.9-րդ կետում նշված ծախսերի ֆինանսավորմանն ուղղվող «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ և 20-րդ մասերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտներից Երևանի խորհրդի կողմից հաստատվող նախահաշվով նախատեսված Երևանի համաքաղաքային ծախսերի ֆինանսավորման համար բացված գանձապետական հաշվին Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեից փոխանցվող դոտացիայի ընդհանուր գումարի առավելագույն չափը` 650,000.0 հազ. դրամ:
3. Թույլատրել`
3.1. Երևանի խորհրդին` ինքնուրույն սահմանել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սույն որոշման 1.9-րդ կետի համաձայն ստացվող միջոցների` ըստ առանձին ուղղությունների օգտագործման տարեկան և եռամսյակային համամասնությունները.
3.2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` անհրաժեշտության դեպքում`
ա) «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ մասով նախատեսված կարգով Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող` նույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված վարկային ծախսային ծրագրերի կատարումը,
բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություններ պետական կառավարման մարմնի կողմից իրականացվող ծրագրերի գծով նախատեսված հատկացումների` սույն որոշման 4.1-ին կետի «ե» և «զ» ենթակետերում, ինչպես նաև 4.13-4.15-րդ կետերում նշված վերաբաշխումները և տեղաշարժերը կատարելու վերաբերյալ,
գ) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին.» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման շրջանակներում, սույն որոշման 4.1-ին կետի «ե» և «զ» ենթակետերով ու 4.13-4.15-րդ կետերով նախատեսված դեպքերում կատարվող հատկացումների վերաբաշխումներին համապատասխան, ինչպես նաև ելնելով պետական մարմինների կանոնադրական լիազորությունների իրականացման արդյունավետության բարձրացման կամ ենթակա հիմնարկների` օրենքին համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման անհրաժեշտությունից, սույն որոշման N 10 հավելվածով այդ մարմինների գծով սահմանված գնումների անվանացանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված փոփոխությունների և (կամ) լրացումների կատարումը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`
4.1. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
ա) Հայաստանի Հանրապետության 2005 թվականի կապիտալ ծախսերի պետական պատվերով նախատեսված օբյեկտների մրցույթների արդյունքներով տնտեսված գումարների առաջացման դեպքում` ազատված բյուջետային հատկացումների օգտագործման ուղղությունների վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում)` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ համատեղ,
բ) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացմամբ` գրադարանների սուբսիդավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների` ըստ առանձին կազմակերպությունների բաշխման վերաբերյալ,
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 12-ի «Անավարտ շինարարության բնակշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերին փոխհատուցվող գումարների հատկացման ժամանակացույցի մասին» N 229 որոշմամբ հաստատված ժամանակացույցում ընդգրկված համապատասխան կոոպերատիվների գծով պետական պարտքի մարման վերաբերյալ` մինչև 2005 թվականի սեպտեմբերի 1-ը,
դ) «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-8-րդ և 17-րդ մասերով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրացման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում),
ե) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով պետական կառավարման տարբեր մարմինների կողմից իրականացվող ծախսային ծրագրերով Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված հատկացումների գումարների միջծրագրային վերաբաշխումներ (բացառությամբ սույն որոշման 4.14-րդ կետով նախատեսված դեպքերի) կատարելու գծով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում, պետական կառավարման մարմինների ներկայացմամբ կամ սեփական նախաձեռնությամբ` նախարարության կողմից իրականացվող ծրագրերի մասով),
զ) «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով այդ օրենքի N 1 հավելվածում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն խմբին և ենթախմբին պատկանող նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև` նրանց գծով տվյալ ծրագիրն իրականացնելու համար օրենքով հաստատված հատկացումների վերաբաշխումներ կատարելու, ինչպես նաև այդ մարմինների ցանկում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու գծով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում, պետական կառավարման մարմինների ներկայացմամբ).
4.2. յուրաքանչյուր եռամսյակի վերջին օրվա դրությամբ ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ զուտ պարտավորությունների մինչև 8,350.0 մլն դրամ մեծությունը` միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության զուտ պարտավորությունների գերազանցումը չի կարող նշված մեծությունից լինել ավելի, քան նախորդ եռամսյակում հավաքագրված աճողական հարկային եկամուտների 10 տոկոսը.
4.3. բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում` «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված բյուջետային ելքերի ֆինանսավորման համար միջոցների անբավարարության առաջացման դեպքում` ժամանակավորապես` մինչև 2005 թվականի դեկտեմբերի 15-ը վերականգնելու պայմանով ներգրավել առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) ստացված միջոցների կուտակման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված սեփականաշնորհման հատուկ հաշվում միջոցների առկա մնացորդները` ներկայացնելով հատուկ հաշվի շարժը Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում (առանձին հավելվածով).
4.4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժինների կողմից դուրս գրված կանխիկ դրամի ստացման չեկերի կանխիկացումն ապահովել Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի հետ կնքված պայմանագրերին համապատասխան` նկատի ունենալով այն հանգամանքը, որ ըստ պայմանագրի` բանկերին տրվող սպասարկման միջին վճարը չպետք է գերազանցի բանկերի կողմից կանխիկացված գումարի 0,2 տոկոսը.
4.5. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` առանց սահմանափակման, դրանց գծով կատարված ծախսերը և ստացված եկամուտներն առանձին հավելվածներով արտացոլելով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.
4.6. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի`
ա) 12-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության նախորդ տարիների պետական բյուջեների մասին օրենքներով սահմանված` առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) ստացված միջոցների հաշվին ֆինանսավորվող ծրագրերի գծով նախատեսված հատկացումների` 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ չիրացված մնացորդի սահմաններում, 2005 թվականի բյուջետային տարում շարունակել դրանց ֆինանսավորումը նույն աղբյուրներից և նշված միջոցների հաշվին կատարված ծախսերն արտացոլել Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում (առանձին հավելվածով)` կատարված ծախսերի գումարի չափով ավելացնելով «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով հաստատված բյուջետային հատկացումների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտի ընդհանուր գումարները, 3-րդ հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների համապատասխան գումարները,
բ) 13-րդ մասին համապատասխան` «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 2004 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների հաշվին ֆինանսավորվող կապիտալ շինարարության և կապիտալ նորոգման ծրագրերի գծով, այդ օրենքով նախատեսված հատկացումների` 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ չիրացված մնացորդի սահմաններում, 2005 թվականի բյուջետային տարում շարունակել դրանց ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 2005 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների հաշվին և նշված միջոցների հաշվին կատարված ծախսերն արտացոլել Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում (առանձին հավելվածով)` կատարված ծախսերի գումարի չափով ավելացնելով «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով հաստատված բյուջետային հատկացումների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտի ընդհանուր գումարները և 3-րդ հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների համապատասխան գումարները.
4.7. Հայաստանի Հանրապետության կառավարության անունից մեկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետ կնքել պայմանագիր`
ա) Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մինչև 2010 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով, տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով 13,636,600.0 հազ. դրամ վարկ տրամադրելու մասին,
բ) 1993-2004 թվականներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացված բյուջետային վարկերի մարման ժամկետը մինչև 2010 թվականի հունվարի 1-ը երկարաձգելու մասին.
4.8. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում «Երևանի համաքաղաքային նշանակության ծախսեր» ծրագրով Երևանի քաղաքապետարանի գծով նախատեսված ծախսերը 2005 թվականին ֆինանսավորել Երևան քաղաքում տեղաբաշխված` պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից նույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կապիտալի գործառնություններից եկամուտների` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջե ստացմանը համամասնորեն.
4.9. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ և 20-րդ մասերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտների հաշվին Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի, դատարանի վճիռներով պետության սեփականություն ճանաչվող և Երևանի քաղաքապետարանին հանձնվող` ինքնակամ շինություն հանդիսացող անշարժ գույքի պետական գրանցման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում քանդման հետ կապված ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցները հատկացնել սույն որոշման 1.9-րդ կետի պահանջներին համապատասխան.
4.10. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ և 22-րդ մասերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտների մուտքագրումն ու դրանց հաշվին Հայաստանի Հանրապետության անունից ծառայություններ մատուցող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ստորաբաժանումների ֆինանսավորումն իրականացնել սույն որոշման 1.7-րդ կետին համապատասխան.
4.11. համակարգել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 23-րդ մասին համապատասխան «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առկա նույն օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներով չնախատեսված պարտավորությունների դիմաց «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի պետական բաժնեմասի ձեռքբերման գործարքի շրջանակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ծախսերի կատարման ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքերի ստացման գործընթացը` դրա արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարված ծախսերը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ստացված մուտքերն առանձին հավելվածով արտացոլելով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.
4.12. ապահովել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող ընկերություններում պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսին (բաժնեմասին) համապատասխանող շահութաբաժինների` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջե վճարման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով շահութաբաժինների վճարումից ազատված ընկերությունների), իսկ 50 տոկոսից ավելի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող այն ընկերությունների գծով, որոնց լիազորված մարմինները ներկայացնում են շահութաբաժինների սահմանված չափի նվազեցման վերաբերյալ առաջարկություններ` նաև զուտ շահույթի բաշխման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը.
4.13. պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, պահպանելով նրա կողմից իրականացվող` «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով նախատեսված ծախսային ծրագրի գծով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարը և այդ գումարի` սույն որոշման N 5 հավելվածով սահմանված եռամսյակային բաշխման աճողական գումարները, ներկայացման հիմքերը հիմնավոր ճանաչելու դեպքում թույլատրել տվյալ ծրագրի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով նախատեսված տարեկան և եռամսյակային գումարների վերաբաշխումներ` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների.
4.14. պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, պահպանելով նրա կողմից իրականացվող` «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով նախատեսված բոլոր ծախսային ծրագրերի գծով հաստատված տարեկան հատկացումների հանրագումարը և այդ հանրագումարի` սույն որոշման N 5 հավելվածով սահմանված եռամսյակային բաշխման աճողական գումարները, ներկայացման հիմքերը հիմնավոր ճանաչելու դեպքում թույլատրել այդ ծրագրերի գծով նախատեսված տարեկան և եռամսյակային հատկացումների գումարների միջծրագրային վերաբաշխումները.
4.15. պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, պահպանելով նրա կողմից արտաքին աղբյուրներից ստացվող ծրագրային վարկային կամ դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող` «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով նախատեսված ծախսային ծրագրի գծով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարը, ներկայացման հիմքերը հիմնավոր ճանաչելու դեպքում թույլատրել տվյալ ծրագրի գծով սույն որոշման N 5 հավելվածով սահմանված բյուջետային հատկացումների եռամսյակային գումարների միջեռամսյակային տեղաշարժեր (հաշվի առնելով նաև հատկացումների ավելացման` առաջարկվող եռամսյակներում նշված ծախսերի ֆինանսավորման համապատասխան աղբյուրների առկայությունը).
4.16. պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, սույն որոշման 3.2-րդ կետի «գ» ենթակետով սահմանված դեպքերում` ներկայացման հիմքերը հիմնավոր ճանաչելու դեպքում թույլատրել սույն որոշման N 10 հավելվածում այդ պետական կառավարման մարմնի գնումների անվանացանկում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարումը.
4.17. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվող Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարման մասին եռամսյակային հաշվետվություններում «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 6-8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների և ծախսերի գումարները, սույն որոշմամբ սահմանված բյուջետային եկամուտների և ծախսերի եռամսյակային (աճողական) ցուցանիշները, ինչպես նաև դրանց դիմաց կատարված ծախսերն արտացոլել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ, 19-րդ և 22-րդ մասերի, նույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ, 12-րդ, 13-րդ, 19-րդ, 20-րդ և 22-րդ մասերի պահանջներին համապատասխան` հաշվի առնելով նաև սույն որոշման 4.13-4.15-րդ կետերի համաձայն կատարված վերաբաշխումները և տեղաշարժերը.
4.18. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն բյուջետային ելքերի ֆինանսավորման համար 2005 թվականի բյուջետային տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում միջոցների անբավարարության առաջացման դեպքում (նաև «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով նախատեսված վարկերի վերադարձից մուտքերի մասով` նախորդ բյուջետային տարիներին վարկեր ստացած և ներկայումս անվճարունակության արդյունքում լուծարման վարույթներում գտնվող տնտեսավարող սուբյեկտների կողմից այդ վարկերի մարման գծով նախկինում ստանձնած պարտավորությունների դատական կարգով դադարեցման հետևանքով) դրանց ֆինանսավորմանն ուղղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների 2005 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի` նույն օրենքով նախատեսված բյուջետային ծախսերի ֆինանսավորմանը չուղղված գումարը, ինչպես նաև նույն օրենքի 3-րդ հոդվածով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման արտաքին աղբյուրների կազմում չնախատեսված, սակայն 2005 թվականի բյուջետային տարվա ընթացքում փաստացի ստացված վարկերի գումարները.
4.19. ապահովել`
ա) գնումների պաշտոնական տեղեկագրերում հրապարակված` պետության կարիքների համար անցկացվող մրցույթների մասին հայտարարությունների վերաբերյալ մեկ մետրային և մեկ դեցիմետրային հեռուստաալիքներով գովազդային հաղորդումների հեռարձակումը,
բ) գնումների պաշտոնական տեղեկագրերում հրապարակված` պետության կարիքների համար անցկացվող յուրաքանչյուր մրցույթի մասին հայտարարության վերաբերյալ մեկ մետրային հեռուստաալիքով և հանրային ռադիոյով գովազդային հայտարարությունների հեռարձակումը,
գ) պետության կարիքների համար գնանշման հարցման և մրցակցային բանակցությունների ձևով կատարվող գնումների մասին հայտարարությունների վերաբերյալ մեկ մետրային հեռուստաալիքով և հանրային ռադիոյով գովազդային հայտարարությունների հեռարձակումը,
դ) գնումների գործընթացին ձեռնարկատերերի մասնակցության խրախուսման նպատակով երեք մետրային և երկու դեցիմետրային հեռուստաալիքներով ու հանրային ռադիոյով գովազդային հայտարարությունների հեռարձակումը,
ե) գնումների պաշտոնական տեղեկագրի յուրաքանչյուր համարի 2-ական օրինակի տրամադրումը` պետական կառավարման և մեկական օրինակի տրամադրումը` տեղական ինքնակառավարման մարմիններին.
4.20. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված կապիտալ շինարարության և կապիտալ նորոգումների գծով աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել սահմանված կարգով` այդ աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում.
4.21. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների հատկացումն իրականացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքների ղեկավարների և այդ սուբվենցիաների գծով հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև կնքված սուբվենցիաների տրամադրման պայմանների մասին պայմանագրերի առկայության դեպքում.
4.22. սույն որոշման 4.1-ին կետի «բ» և «գ» ենթակետերում, 7.1-ին, 9.1-ին, 10.1-ին, 11-րդ, 12.1-ին, 13-15-րդ, 16.1-ին, 17.1-ին, 18-րդ, 21-րդ, 22-րդ, 23.2-րդ, 24.1-ին, 25-րդ, 26-րդ, 27.1-ին, 28-30-րդ և 31.4-րդ կետերում նշված պետական պատվերների, ծրագրերի և ծախսերի ֆինանսավորումն իրականացնել դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո: Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ` սույն ենթակետում նշված պետական պատվերների և ծրագրերի ֆինանսավորումն առանձին դեպքերում կարող է իրականացվել նաև մինչև դրանց հաստատումը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
5. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`
5.1. 2005 թվականի վերջին աշխատանքային օրվա ավարտին` համակարգի բյուջետային հիմնարկների դրամարկղերում և գանձապետական հաշիվներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների առկա մնացորդները 2005 թվականի բյուջետային տարվա վերջին օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես 2005 թվականի բյուջետային տարում չօգտագործված միջոցներ.
5.2. ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված` արտաքին աղբյուրներից վարկերի և պաշտոնական տրանսֆերտների ստացման նախապայմանների ապահովման համար.
5.3. սահմանել խիստ հսկողություն ենթակա հիմնարկների կողմից իրականացվող ծախսերի նկատմամբ, կանխել և թույլ չտալ հաստատված նախահաշիվների առանձին ծախսային հոդվածների նկատմամբ փաստացի ծախսերի գերազանցում.
5.4. սահմանված կարգով կազմել և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանների դեպքում «Հայաստանի Հանրապետության պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ներկայացնել իրենց և ենթակա պետական հիմնարկների 2005 թվականի ընթացքում գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման մասին հայտերը: Բաց նպատակային մրցույթի գնման մասին հայտերը «Հայաստանի Հանրապետության պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ներկայացնելիս հաշվի առնել այն հանգամանքը, որ գնման առարկա են ծախսերի համապատասխան նախահաշիվներով նախատեսված միջոցների հաշվին սույն որոշման N 10 հավելվածով հաստատված անվանացանկում ներառված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների խմբերը.
5.5. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և դրանց ենթակայության պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի (այդ թվում` տարածքների) վարձակալության պայմանագրերում վարձատուի համաձայնությամբ վարձակալի կողմից իր միջոցների հաշվին վարձակալված գույքից (այդ թվում` տարածքից) անբաժանելի բարելավումների կատարման հնարավորություն նախատեսել միայն այդ բարելավումների արժեքի ինչպես պայմանագրի գործողության ընթացքում, այնպես էլ պայմանագրի դադարեցումից հետո վարձատուի կողմից փոխհատուցման բացառման վերաբերյալ դրույթ նախատեսվելու դեպքում: մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված վարձակալության պայմանագրերի գործողության ընթացքում առանց Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության թույլտվության չհամաձայնել նշված բարելավումների իրականացմանը:
5.6. ելնելով իրենց և ենթակա պետական հիմնարկների պահպանման ծախսերի 2005 թվականի համար հաստատված տարեկան նախահաշիվներից ու համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ` ըստ առանձին պետական հիմնարկների սահմանել`
ա) կապի ծառայությունից օգտվելու եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ) և դրանք մեկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը,
բ) ջրմուղ-կոյուղուց օգտվելու եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ) և դրանք մեկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե (կոմիտեի ենթակայության ջրմուղ-կոյուղու ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների մասով) և Հայաստանի Հանրապետության մարզպետներին (համայնքների ենթակայության ջրմուղ-կոյուղու կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների մասով),
գ) էլեկտրաէներգիայի սպառման եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ) և դրանք երկշաբաթյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը.
5.7. սույն որոշման 3.2-րդ կետի «գ» ենթակետով սահմանված դեպքերում` սույն որոշման N 10 հավելվածով պետական կառավարման մարմինների գծով սահմանված գնումների անվանացանկում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մտադրության մասին` համաձայնեցման նպատակով նախապես տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի համաձայնությունն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում կատարել սույն որոշման 5.4-րդ կետով սահմանված գործողությունները.
5.8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել սույն որոշման N 6 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի` եռամսյակային կտրվածքով ծրագրավորված մուտքերի հավաքագրման աղբյուրների և դրանց` ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին հաշվետվություն (յուրաքանչյուր մարմինը` իր մասով` ըստ առանձին եկամտատեսակների)` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը.
5.9. սույն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող 2005 թվականի պետական պատվերների վերաբերյալ առաջարկությունները (որոնցում պարտադիր պետք է ներառվեն պատվերի շրջանակներում գնման առարկաները, դրանց քանակները և մեկ միավորի նախահաշվային գինը) նախապես համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ.
5.10. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք կապիտալ շինարարության և կապիտալ նորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նշված աշխատանքների ֆինանսավորում չի իրականացվում.
5.11. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեից համայնքներին տրամադրվող սուբվենցիաների գծով հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսանալու դեպքում այդ սուբվենցիաները տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքների ղեկավարների հետ կնքել պայմանագրեր սուբվենցիաների տրամադրման պայմանների մասին: ընդունել ի գիտություն, որ յուրաքանչյուր պայմանագրում անհրաժեշտ է նշել`
ա) սուբվենցիայի տրամադրման նպատակը, նպատակային ծախսատեսակի (ծրագրի) կատարման ժամանակահատվածը (տևողությունը), այդ ընթացքում պետության կողմից վերահսկվող չափանիշները և ակնկալվող արդյունքները,
բ) տրամադրվող սուբվենցիայի գումարի չափը, սուբվենցիայի հերթական մասնաբաժնի ստացման համար համայնքից պահանջվող փաստաթղթերը (սուբվենցիան առանձին մասնաբաժիններով համայնքին տրամադրելու նպատակահարմարության դեպքում),
գ) ստացված սուբվենցիայի հաշվին ֆինանսավորվող նպատակային ծախսատեսակի կատարումից (ծրագրի ավարտից) հետո եռօրյա ժամկետում սուբվենցիայի չօգտագործված գումարի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձման պահանջը,
դ) համայնքի կողմից սուբվենցիայի գումարի կամ դրա մի մասի ոչ նպատակային օգտագործման դեպքում այդ համայնքի նկատմամբ պետության կողմից կիրառվող պատժամիջոցները, այն է` ոչ նպատակային օգտագործված գումարի հետգանձում համայնքի միջոցներից և սուբվենցիայի միջոցների հետագա հատկացման հնարավոր դադարեցում,
ե) այլ դրույթներ, որոնք կնպաստեն սուբվենցիայի տրամադրման նպատակի իրականացմանը և այդ ուղղությամբ սուբվենցիայի գումարների արդյունավետ օգտագործմանը:
6. Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող ընկերությունների բաժնետիրոջ իրավասություններ իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմիններին` ապահովել`
6.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահութաբաժինների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը տնօրինող մարմինների աշխատանքը կազմակերպելու մասին» N 1194 որոշմամբ սահմանված չափով և հաստատված կարգով ու ժամկետներում շահութաբաժինների վճարումը Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջե.
6.2. պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող ընկերությունների 1998-2003 թվականների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում ստացված պետական բաժնեմասին համապատասխանող զուտ շահույթից շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած պարտքերի մարումը` մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը:
7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
7.1. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
ա) ռազմագիտական կաբինետների վերականգնման, տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով, ինչպես նաև ներքին սփյուռքի, այդ թվում` Ջավախքի դպրոցների աշակերտներին դասագրքերով ապահովելու վերաբերյալ` եռամսյա ժամկետում,
բ) տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով ապահովելու կարգի վերաբերյալ` մինչև 2005 թվականի հունիսի 1-ը,
գ) 2005 թվականին դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման համար նախատեսված հատկացումների` ըստ առանձին կազմակերպությունների բաշխման վերաբերյալ` եռամսյա ժամկետում,
դ) մանկական, մանկապատանեկան թերթերի և ամսագրերի սուբսիդավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների` ըստ առանձին կազմակերպությունների բաշխման վերաբերյալ` մեկամսյա ժամկետում.
7.2. մեկամսյա ժամկետում հաստատել համաշխարհային ունիվերսիադային Հայաստանի Հանրապետության ուսանող-մարզիկների մասնակցության ծախսերի նախահաշիվը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ.
7.3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`
ա) մեկամսյա ժամկետում` ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգի անցած հանրակրթական դպրոցների աշակերտների 2005 թվականի տարեսկզբի փաստացի, տարեվերջի կանխատեսմամբ և միջին տարեկան թվաքանակի մասին տվյալներ,
բ) եռամսյա ժամկետում` հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2005 թվականի ծախսերի հաստատված անհատական և ամփոփ նախահաշիվները` ցանցային ցուցանիշներով,
գ) մինչև 2005 թվականի սեպտեմբերի 20-ը` 2005/2006 ուսումնական տարվա սկզբին դասարանների փաստացի կոմպլեկտավորման արդյունքում ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգի անցած հանրակրթական դպրոցների աշակերտների փաստացի թվի մասին տվյալներ, ինչպես նաև հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2005 թվականի ճշտված ծախսերի անհատական և ամփոփ նախահաշիվները` ցանցային ցուցանիշներով:
8. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
8.1. բյուջետային հաշվետվությունների համար` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 9 հավելվածում նշված ցուցանիշների կատարման մասին.
8.2. անհրաժեշտության դեպքում, նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2005 թվականի բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերով սահմանված հատկացումների գումարների միջև վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ (Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահից համապատասխան առաջարկություններ ստանալու դեպքում):
9. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին`
9.1. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
ա) Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանների, թանգարանների, թատրոնների և համերգային կազմակերպությունների սուբսիդավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների` ըստ առանձին կազմակերպությունների բաշխման վերաբերյալ, ընդ որում, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության մշակութային կազմակերպությունների գծով` մարզպետների և Երևանի քաղաքապետի ներկայացմամբ,
բ) մուլտիպլիկացիոն, խաղարկային և վավերագրական կինոնկարների արտադրության, կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման, կինոշուկաներին մասնակցության սուբսիդավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների` ըստ առանձին կազմակերպությունների բաշխման վերաբերյալ,
գ) մանկական, հանրագիտարանային, հոբելյանական և թարգմանական գրականության հրատարակման գծով 2005 թվականի պետական պատվերների վերաբերյալ,
դ) ոչ պետական մամուլի հրատարակման սուբսիդավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների ըստ առանձին կազմակերպությունների բաշխման վերաբերյալ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ,
ե) հուշարձանների վերականգնման և նախագծային աշխատանքների իրականացման գծով 2005 թվականի պետական պատվերների վերաբերյալ.
9.2. մեկամսյա ժամկետում հաստատել 2005 թվականին իրականացվելիք մշակութային, երիտասարդական միջոցառումների ծրագրերը, դրանց գծով ծախսերի նախահաշիվներն ըստ առանձին միջոցառումների` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ:
10. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
10.1. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ հրատարակումների գծով 2005 թվականի պետական պատվերի վերաբերյալ.
10.2. երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`
ա) Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման գծով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների բաշխումն ըստ առանձին դեսպանությունների և ներկայացուցչությունների` եռամսյակային կտրվածքով,
բ) միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարների գծով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի բաշխումն ըստ առանձին կազմակերպությունների` եռամսյակային կտրվածքով.
10.3. Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցչությունների պահպանման ծախսերի 2005 թվականի նախահաշիվները համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի հետ:
10.4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել տեղեկանք Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի ցուցանիշների հաշվարկման հիմքում դրված ԱՄՆ-ի դոլարի և եվրոյի` դրամով փոխարժեքի մակարդակի (մեկ ԱՄՆ-ի դոլար` 500.05 դրամ, մեկ եվրոն` 664.82 դրամ) նկատմամբ 2005 թվականի ընթացքում տատանման հետ կապված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և ներկայացուցչությունների 2005 թվականի պահպանման ծախսերում նախատեսված աշխատավարձի ֆոնդի չափի (դրամային արտահայտությամբ) փոփոխման մասին`
ա) 2005 թվականի 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների համար` յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 1-ին տասնօրյակի ընթացքում,
բ) 2005 թվականի 4-րդ եռամսյակում յուրաքանչյուր ամսվա համար` Հայաստանի Հանրապետության դեսպանություններին և ներկայացուցչություններին աշխատավարձերի վճարման նպատակով գումարների փոխանցման օրվան հաջորդող 5 օրվա ընթացքում:
11. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
11.1. փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2005 թվականի պետական պատվերի վերաբերյալ.
11.2. 2005 թվականին հարկադիր կատարողի բազային պաշտոնային դրույքաչափի վերաբերյալ.
11.3. հրատարակումների գծով 2005 թվականի պետական պատվերի վերաբերյալ.
11.4. քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2005 թվականի ծախսերի կատարման նորմատիվների և պատվիրակվող լիազորությունների բնութագրերի (դրանց նկարագրության, ինչպես նաև որակական և (կամ) քանակական չափանիշների) վերաբերյալ.
11.5. լրացուցիչ կրթության գծով 2005 թվականի պետական պատվերի վերաբերյալ:
12. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`
12.1. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`
ա) առաջարկություններ թանգարանների սուբսիդավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների` ըստ առանձին կազմակերպությունների բաշխման վերաբերյալ` մեկամսյա ժամկետում,
բ) Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախագծային աշխատանքների իրականացման համար նախատեսված` սույն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում ըստ օբյեկտների չբաշխված գումարների օգտագործման ծրագիրը.
12.2. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի կապիտալ ծախսերի պետական պատվերով նախատեսված օբյեկտների մրցույթների արդյունքներով տնտեսված գումարների առաջացման դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ազատված բյուջետային հատկացումների օգտագործման ուղղությունների վերաբերյալ առաջարկություն (անհրաժեշտության դեպքում)` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի հետ:
13. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
13.1. Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2005 թվականի պետական ծրագրի իրականացման ծախսերի նախահաշվի վերաբերյալ.
13.2. ստանդարտների և տեխնիկական կանոնակարգերի մշակման գծով 2005 թվականի պետական պատվերի վերաբերյալ.
13.3. չափագիտական աշխատանքների գծով 2005 թվականի պետական պատվերի վերաբերյալ.
13.4. Ճապոնիայի Աիչի նահանգում «Բնության իմաստությունը» խորագրով «Էքսպո-2005» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության ծախսերի վերաբերյալ:
14. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
14.1. գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների ախտորոշման, գյուղատնտեսական սերմերի որակի ստուգման ու պետական սորտափորձարկման, հիդրոօդերևութաբանական, արհեստական սերմնավորման գծով 2005 թվականի պետական պատվերների վերաբերյալ.
14.2. բույսերի պաշտպանության և կարանտինի, պատվաստուկների և այլ հակահամաճարակային միջոցառումների համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերման, կենդանիների համարակալման և հաշվառման, գյուղատնտեսական տվյալների հավաքագրմանն աջակցության միջոցառումների, գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմերի ու ռեժիմների ճշտման, Արարատյան հարթավայրի ոռոգելի հողերի աղային հանույթի կատարման, բնական կերահանդակների բարելավման և ջրարբիացման 2005 թվականի ծրագրերի վերաբերյալ.
14.3. անասնաբուժական ծառայությունների, հակահամաճարակային միջոցառումների, կենդանիների հիվանդությունների կանխարգելման աշխատանքների կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2005 թվականի ծախսերի կատարման նորմատիվների և պատվիրակվող լիազորությունների բնութագրերի (դրանց նկարագրության, ինչպես նաև որակական ու քանակական չափանիշների) վերաբերյալ.
14.4. անտառպահպանական, անտառպաշտպանական, անտառվերականգնման միջոցառումների 2005 թվականի ծրագրի վերաբերյալ.
14.5. Ճապոնիայի կառավարության «Պարենային արտադրության աճ» ծրագրի շրջանակներում ձևավորված գործընկերային ֆոնդի հաշվին իրականացվող հակահեղեղային և անտառվերականգնման միջոցառումների, սահմանային հսկիչ կետերի կառուցման և վերազինման 2005 թվականի ծրագրերի վերաբերյալ:
15. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`
15.1. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներով իրականացվելիք երկրաբանահետախուզական աշխատանքների, Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման, լքված հանքավայրերի պաշարների գույքագրման, բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի ստեղծման, բնապահպանության ոլորտի տեխնիկական կանոնակարգերի մշակման, վնասակար նյութերի արտանետումների աղբյուրների և քանակների քարտեզագրման, ջրի ազգային ծրագրի մշակման, աղտոտման անշարժ աղբյուրներից վնասակար նյութերի արտանետումների տեխնոլոգիական և տարածքային նորմավորման ներդրման մեխանիզմի մշակման աշխատանքների 2005 թվականի ծրագրերը.
15.2. առաջարկություններ ձկան պաշարների համալրման, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, այդ տարածքներում գիտական ուսումնասիրությունների, անտառատնտեսական աշխատանքների, բնության հատուկ պահպանվող նոր տարածքների ստեղծման ծրագրերի մշակման, բնության հուշարձանների գույքագրման, անձնագրավորման և ցանկի հաստատման ծրագրի մշակման, վերլուծական-տեղեկատվական և համակարգչային ցանցի սպասարկման ու զարգացման, ջրային օբյեկտների և օդային ավազանի մոնիթորինգի գծով 2005 թվականի պետական պատվերների վերաբերյալ:
16. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`
16.1. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել պետական նշանակության ավտոճանապարհների, ինչպես նաև տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման 2005 թվականի ծրագիրը.
16.2. սույն որոշման 5.6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն ստացված տվյալները հայտնել պետական հիմնարկներին կապի ծառայություններ մատուցող համապատասխան կազմակերպություններին:
17. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին`
17.1. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հայկական ԱԷԿ-ում աշխատած միջուկային վառելիքի` չոր եղանակով պահպանման պահեստարանի կառուցման ծրագիրը.
17.2. սույն որոշման 5.6-րդ կետի «գ» ենթակետի համաձայն ստացված տվյալները հայտնել պետական հիմնարկների էլեկտրամատակարարումն իրականացնող համապատասխան կազմակերպություններին:
18. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
18.1. Որոտան-Արփա-Սևան թունելի պահպանման, տեխնիկական վիճակի բարելավման և նորոգման 2005 թվականի ծրագրի վերաբերյալ.
18.2. ոռոգման համակարգի ընկերությունների 2005 թվականի սուբսիդավորման վերաբերյալ.
18.3. անավարտ շինարարության օբյեկտների պահպանման պահակային ծառայության իրականացման 2005 թվականի ծրագրի վերաբերյալ.
18.4. ջրամբարներում պահակային ծառայությունների իրականացման 2005 թվականի ծրագրի վերաբերյալ.
18.5. գրունտային ջրերի մակարդակների և որակի որոշման, կոլեկտորադրենաժային ցանցի մաքրման ու նորոգման, հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների գծով 2005 թվականի պետական պատվերների վերաբերյալ:
19. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` սույն որոշման 5.6-րդ կետի «բ» ենթակետի համաձայն ստացված տվյալները հայտնել պետական հիմնարկներին ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող համապատասխանաբար կոմիտեի և համայնքային ենթակայության համապատասխան կազմակերպություններին:
20. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին`
20.1. 2005 թվականի` ստորև նշված ժամանակահատվածներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել տեղեկատվություն (յուրաքանչյուրը` իրեն վերաբերող մասով) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային և ոչ հարկային եկամուտների ու պետական տուրքի գծով կանխատեսվող բյուջետային եկամուտների մասին`
ա) մեկամսյա ժամկետում` սույն որոշման N 6 հավելվածի աղյուսակի II մասով հաստատված գումարների` ըստ առանձին հարկատեսակների եռամսյակային (աճողական) բաշխման մասին (հաշվի առնելով նույն հավելվածի աղյուսակի I մասով սահմանված բաշխումները),
բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը` տվյալ ամսվան հաջորդող ամսվա համար (շաբաթական կտրվածքով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ձևով),
գ) մինչև յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը` հաջորդ շաբաթվա համար (Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ձևով).
20.2. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ պետական եկամուտների հավաքագրման բնագավառում գործունեության (վարչարարության) կատարելագործման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ` երկամսյա ժամկետում.
20.3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել հաշվետվություն սույն որոշման 20.1-ին կետի «ա» ենթակետի համաձայն կատարված բաշխման դիմաց եռամսյակային կտրվածքով հավաքագրման արդյունքների և դրանց` ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին (յուրաքանչյուր մարմինը` իր մասով, ըստ առանձին հարկատեսակների) մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 15-ը:
21. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2005 թվականի պետական պատվերի վերաբերյալ:
22. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել անշարժ գույքի կադաստրի զարգացման 2005 թվականի համալիր ծրագիրը:
23. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`
23.1. պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (վարչական շենքերի) օտարման 2005 թվականի ծրագիրը.
23.2. առաջարկություններ`
ա) «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պետական սեփականություն հանդիսացող գույքը (այդ թվում` տարածքը) վարձակալության հանձնելիս հաշվարկված վարձակալության վճարները` որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճար, հիմնադրամների տնօրինությանը թողնելու Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն իրականացնելու նպատակով կիրառվելիք չափորոշիչների (օրինակ` հիմնադրամի տեսակը, գործունեության նպատակը, հիմնադրամում Հայաստանի Հանրապետության կառավարության և այլ անձանց մասնակցության չափերի նվազագույն հարաբերակցությունը և այլն) վերաբերյալ,
բ) պետական գույքի հաշվառման, գույքագրման, ուսումնասիրությունների և գնահատման աշխատանքների 2005 թվականի պետական պատվերի վերաբերյալ,
գ) աճուրդի կազմակերպման և անցկացման աշխատանքների գծով 2005 թվականի պետական պատվերի վերաբերյալ:
24. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի նախագահին`
24.1. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սպորտային բժշկության և հակադոպինգային հսկողության գծով 2005 թվականի պետական պատվերի վերաբերյալ (ծառայությունների ձեռքբերման մասով).
24.2. մինչև տվյալ ամսվա 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի համաձայնեցմանը ներկայացնել 2005 թվականի յուրաքանչյուր ամսվա սպորտային միջոցառումների ծախսերի նախահաշիվները:
25. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել համակարգի ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով իրականացվող ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների օգտագործման ուղղությունները` տարեկան ծախսերի ամփոփ նախահաշվի ձևով:
26. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին` մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել համակարգի պետական հակահրդեհային ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով իրականացվող հակահրդեհային պահպանության ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների օգտագործման ուղղությունները` տարեկան ծախսերի նախահաշվի ձևով:
27. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`
27.1. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ տեղական (մարզային) նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման, ինչպես նաև ձմեռային պահպանության, Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորմամբ իրականացվելիք 2005 թվականի ծրագրերը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հետ.
27.2. մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 2-ի «Անավարտ շինարարության բնակշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերի ներդրած միջոցների դիմաց առաջացած պետական պարտքի ձևակերպման, սպասարկման և փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 12-ի «Անավարտ շինարարության բնակշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերին փոխհատուցվող գումարների հատկացման ժամանակացույցի մասին» N 229 որոշմամբ հաստատված ժամանակացույցում ընդգրկված համապատասխան կոոպերատիվների գծով պետական պարտքի առկայությունը հիմնավորող փաստաթղթերը.
27.3. մեկշաբաթյա ժամկետում հաստատել 2005 թվականին իրականացվելիք մշակութային միջոցառումների ծրագրերը, ինչպես նաև դրանց գծով ծախսերի նախահաշիվներն ըստ առանձին միջոցառումների` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ.
27.4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`
ա) մեկամսյա ժամկետում` ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգի անցած հանրակրթական դպրոցների աշակերտների 2005 թվականի տարեսկզբի փաստացի, տարեվերջի կանխատեսմամբ և միջին տարեկան թվի մասին տվյալներ` տարբերակված ըստ հարթավայրային, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերում գտնվող դպրոցների, ինչպես նաև աշակերտների թվից անկախ ֆինանսավորվող հանրակրթական դպրոցների 2005 թվականի` հաստատված ծախսերի անհատական և ամփոփ նախահաշիվները` ցանցային ցուցանիշներով,
բ) եռամսյա ժամկետում` հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների, համապատասխան լիազորված պետական մարմինների կողմից հաստատված 2005 թվականի ծախսերի անհատական և ամփոփ նախահաշիվները` ցանցային ցուցանիշներով.
գ) մինչև 2005 թվականի սեպտեմբերի 20-ը` 2005/2006 ուսումնական տարվա սկզբում դասարանների փաստացի կոմպլեկտավորման արդյունքում ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգի անցած հանրակրթական դպրոցների աշակերտների թվի մասին տվյալները` տարբերակված ըստ հարթավայրային, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերում գտնվող դպրոցների, ինչպես նաև աշակերտների թվից անկախ ֆինանսավորվող ու հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2005 թվականի ճշտված ծախսերի անհատական և ամփոփ նախահաշիվները` ցանցային ցուցանիշներով:
28. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`
28.1. առաջարկություններ Երևան քաղաքի սոցիալական օգնության ծառայությունների գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2005 թվականի ծախսերի կատարման նորմատիվների և պատվիրակվող լիազորությունների բնութագրերի (դրանց նկարագրության, ինչպես նաև որակական և (կամ) քանակական չափանիշների) վերաբերյալ.
28.2. Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության` Երևանի քաղաքապետարանի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին նախատեսված կապիտալ ծախսերի իրականացման գծով 2005 թվականի համալիր ծրագիրը:
29. Մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`
29.1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի հուշարձանների վերականգնման 2005 թվականի ծրագիրը.
29.2. Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզպետներին` Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերի գյուղական բնակավայրերում անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանային շինարարության 2005 թվականի ծրագրերը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ:
30. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով` ազգային փոքրամասնություններին աջակցելու նպատակով նախատեսված հատկացումների` ըստ ստացողների բաշխման վերաբերյալ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ:
31. Առաջարկել`
31.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքի պաշտպանին, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտին` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարմանն աջակցելու նպատակով առաջնորդվել սույն որոշման 1-5-րդ կետերով.
31.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին`
ա) աջակցել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության` պետական արժեթղթերի տեղաբաշխման 2005 թվականի ծրագրի իրականացմանը,
բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել սույն որոշման N 6 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի` եռամսյակային կտրվածքով ծրագրավորված մուտքերի հավաքագրման արդյունքների և դրանց ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին հաշվետվություն` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը.
31.3. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություններ գրադարանների սուբսիդավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների` ըստ առանձին կազմակերպությունների վերաբերյալ.
31.4. Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հեռուստաֆիլմերի արտադրության գծով 2005 թվականի պետական պատվերի վերաբերյալ:
32. Գաղտնի:
33. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից`
33.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին հայ-ռուսական միջռեգիոնալ համագործակցության կենտրոնի գործունեությանն աջակցելու նպատակով հատկացնել 20,024.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով).
33.2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին`
ա) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արշալույսի և Հոկտեմբերի գյուղական համայնքների մանկապարտեզների շենքերի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով այդ գյուղական համայնքներին սուբվենցիա տրամադրելու համար հատկացնել համապատասխանաբար մինչև 25,000.0 հազ. դրամ և մինչև 2,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով),
բ) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեշատի գյուղական համայնքի ջրամատակարարման ցանցի նորոգման նպատակով այդ գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար հատկացնել մինչև 63,900.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով): Սահմանել, որ սույն որոշման 33.2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված սուբվենցիաների գումարների` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արշալույսի, Հոկտեմբերի և Այգեշատի գյուղական համայնքների կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետը,
գ) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի գլխավոր հատակագծի աշխատանքների իրականացման նպատակով հատկացնել 10,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով),
դ) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի համար գրասենյակային գույք ձեռք բերելու նպատակով հատկացնել 5,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր» հոդվածով).
33.3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորումն ապահովելու նպատակով հատկացնել 15,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով).
33.4. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին`
33.4.1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու քաղաքային համայնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով այդ քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար հատկացնել մինչև 50,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով).
33.4.2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի քաղաքային համայնքի`
ա) առանձին փողոցների ասֆալտապատման նպատակով այդ քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար հատկացնել մինչև 15,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով),
բ) Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանի վթարային 9-րդ բնակելի շենքում բնակության անվտանգության ապահովման միջոցառումների իրականացման նպատակով այդ քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար հատկացնել մինչև 8,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով).
33.4.3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի գյուղական համայնքում գազաֆիկացման (գյուղի ներքին ցանցի վերգետնյա անցումների կառուցում և մի քանի նոր թաղամասերում խողովակաշարի անցկացում) աշխատանքների իրականացման նպատակով այդ գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար հատկացնել մինչև 4,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով): Սահմանել, որ սույն որոշման 33.4.1-33.4.3-րդ կետերում նշված սուբվենցիայի գումարների` Հայաստանի Հանրապետության արարատի մարզի Վեդու և Արարատի քաղաքային համայնքների ու Մասիսի գյուղական համայնքի կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետը.
33.5. Հայաստանի Հանրապետության դատախազությանը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչական շենքի հիմնանորոգման նպատակով հատկացնել 50,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով).
33.6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ույծի գյուղական համայնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով այդ գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար հատկացնել մինչև 50,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով):
Սահմանել, որ սույն ենթակետում նշված սուբվենցիայի գումարի` Հայաստանի Հանրապետության սյունիքի մարզի Ույծի գյուղական համայնքի կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետը.
33.7. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Եղիշե Չարենցի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությանը ցուցաբերվող պետական աջակցության նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացնել 8,930.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով).
33.8. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին`
ա) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Այգեբացի գյուղական համայնքում գազաֆիկացման վերականգնման աշխատանքների իրականացման նպատակով այդ գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար հատկացնել մինչև 20,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով),
բ) Հայաստանի Հանրապետության Շրակի մարզի Ջրափիի գյուղական համայնքի հիմնարկների աշխատողների աշխատավարձի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած պարտքերը մարելու նպատակով այդ գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար հատկացնել մինչև 10,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով):
Սահմանել, որ սույն որոշման 33.8-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված սուբվենցիայի գումարների` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Այգեբացի և Ջրափիի գյուղական համայնքների կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետը.
33.9. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը 2004 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների ֆինանսավորումն ապահովելու նպատակով հատկացնել 1,729.8 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով).
33.10. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին`
ա) Հայաստանում Ռուսաստանի տարվան նվիրված միջոցառումների կազմակերպումն իրականացնելու նպատակով հատկացնել 140,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
Սույն ենթակետով նախատեսված միջոցների հաշվին Հայաստանում Ռուսաստանի տարվան նվիրված միջոցառումների կազմակերպումն իրականացնել «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության միջոցով` համաձայն Հայաստանում Ռուսաստանի տարվան նվիրված միջոցառումների կազմակերպման կոմիտեի կողմից սահմանված միջոցառումների և հաստատված ֆինանսական նախահաշիվների,
բ) Ֆրանսիայի Հանրապետությունում 2006-2007 թվականներին անցկացվելիք Հայաստանի տարվան նվիրված նախապատրաստական միջոցառումների իրականացման նպատակով հատկացնել 2,100.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով).
33.11. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը «Սևանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի գազաֆիկացման աշխատանքներն իրականացնելու և վառարաններ ձեռք բերելու համար պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով հատկացնել մինչև 3,500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտային վճարներ» հոդվածով).
33.12. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին`
ա) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծաղկաշենի գյուղական համայնքի տնամերձ հողամասերի և վարելահողերի ոռոգման համար ջրամբար կառուցելու նպատակով այդ գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար հատկացնել մինչև 7,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով),
բ) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գանձակի գյուղական համայնքում ոռոգման համար խորքային հոր հորատելու նպատակով այդ գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար հատկացնել մինչև 7,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով),
գ) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի գյուղական համայնքի «Գեղարքունիք-2» ջրամբարից մինչև «Կավանոց» հանդամաս ոռոգման ջրագծի վերականգնման նպատակով այդ գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար հատկացնել մինչև 5,800.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով),
դ) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի հեղեղատարի կառուցման աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար հատկացնել մինչև 6,900.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով),
ե) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի ոռոգման ճնշումային ջրագծի և ոռոգման ջրատարի վերանորոգման նպատակով այդ գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար հատկացնել մինչև 8,100.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով):
Սահմանել, որ սույն որոշման 33.12-րդ կետի «ա»-«ե» ենթակետերում նշված սուբվենցիաների գումարների` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծաղկաշենի, Գանձակի, Գեղարքունիքի, Վերին Գետաշենի, Երանոսի գյուղական համայնքների կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետը:
34. Ընդունելի ի գիտություն, որ սույն որոշման`
34.1. 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի տարեկան ցուցանիշների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները սահմանող` սույն որոշման հավելվածների ցուցանիշներում կատարվել են հատկացումների տարեկան գումարների վերաբաշխումներ (ծրագրերի կատարողների, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների և ծրագրերի միջև), ինչպես նաև հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 40-Ն և 2005 թվականի հունվարի 25-ի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը գումար հատկացնելու մասին» N 50-Ն որոշումներով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում կատարված վերաբաշխումները.
34.2. N 5 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 12 խմբի 05 ենթախմբի «01. Նախորդ բյուջետային տարիներին տրամադրված բյուջետային վարկերի վերադարձից մուտքեր» ծրագրի գծով «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերությունից նախատեսված մուտքերը 2005 թվականին ստացվել են որպես Հայաստանի Հանրապետության կառավարության և «Արմավիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված օդուղիների հատկացման մասին պայմանագրի հիմքով պետությանն օդուղիների տրամադրման վճար (ոչ հարկային եկամտի տեսքով):
35. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. մարտի 18 |
| |
* - Ծանոթություն - |
Հավելվածները և հետագա փոփոխոթյունները չեն բերվում: |