«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 մարտի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 2005 թվականի N 186-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1823-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 15-ի N 379 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1823-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման N 2 հավելվածի 1-ին բաժնում «Տնտեսագիտական բաժինը» վերակազմակերպել ֆինանսահաշվապահական բաժնի և տնտեսագիտական բաժնի:
Այդ կապակցությամբ N 2 հավելվածը «Տնտեսագիտական բաժին» տողից հետո լրացնել «Ֆինանսահաշվապահական բաժին» տողով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|