Գլխավոր տեղեկություն
Номер
N 485-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.04.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.04.28/24(323) Հոդ.550
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.02.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.04.2004
Дата вступления в силу
29.04.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 ապրիլի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 փետրվարի 2004 թվականի N 485-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 808 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ, 20-րդ, 203 -րդ հոդվածների պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի, վերաքննիչ և տնտեսական դատարանների աշխատակազմերի հաստիքային միավորների նորմատիվները հաստատելու և անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին» N 808 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ տողով.

«9. Աուդիտոր

1».

բ) N 2 հավելվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Գրասենյակի քարտուղար

Երևան քաղաքում յուրաքանչյուր
3 դատավորին` 1
տնտեսական դատարանի յուրաքանչյուր
նստավայրում`

«4. Ցրիչ

յուրաքանչյուր նստավայրում` 1

5. Պարետ

յուրաքանչյուր նստավայրում`

գ) N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ տողով.

«10. Աուդիտոր

1»:  

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2004 թ. ապրիլի 14
Երևան