«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2004 թվականի N 229-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների աշխատակազմերի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին ներկայացվող պահանջների մասին» N 488 որոշման 5.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների նկատմամբ սահմանել հետևյալ պահանջները`
բուսաբուծության վարչություն |
2 բաժին |
8 հաստիքային միավոր |
գիտության, կրթության և խորհրդատվության վարչություն |
2 բաժին |
10 հաստիքային միավոր |
գյուղատնտեսության և գյուղի սոցիալական զարգացման ծրագրավորման վարչություն |
2 բաժին |
8 հաստիքային միավոր |
ագրովերամշակման և սննդամթերքի անվտանգության վարչություն |
2 բաժին |
8 հաստիքային միավոր |
հողերի մոնիտորինգի և մելիորացիայի վարչություն |
2 բաժին |
7 հաստիքային միավոր |
արտաքին կապերի և մարքեթինգի վարչություն |
2 բաժին |
9 հաստիքային միավոր |
տնտեսական բաժին |
|
4 հաստիքային միավոր |
սպասարկումների բաժին |
|
4 հաստիքային միավոր |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|