«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
18 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 2004 թվականի N 678-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱԴԱՇՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արևադաշտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 2760 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`
ա) 2752 հեկտարը, որից` 128 հեկտար վարելահող, 1143 հեկտար արոտ, 1481 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.
բ) 8 հեկտար այլ հողեր` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` քարի հանքի արդյունահանման համար:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
Հ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱԴԱՇՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արեվադաշտի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն հանդիսացող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը ԵՎ նպատակները
Տարեթիվը Հողերի կատեգորիան (նպատակային նշանակությունը) Պայմանական նշանը Ընդամենը այդ թվում՝ վարելահող բազմամյա տնկարկներ խոտհարք արոտ այլ հողեր 2004 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ Հ Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա 8.0 Էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ Ջրային հողեր Ջ Հատուկ պահպանվող տարածքներ Պ Հատուկ նշանակության հողեր ՀՆ Ընդամենը 8.0 8.0
8.0