«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 հոկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2003 թվականի N 1286-ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
որոշմամբ հաստատված կարգի`
ա) 9-րդ կետում «լոկալ» բառը գրել փակագծերում.
բ) 27-րդ կետի «գ» ենթակետը «ազգանունը» բառից հետո լրացնել «էլեկտրոնային պատճենների ճիշտ ձևավորված լինելը» բառերով.
գ) 28-րդ կետի «է» ենթակետի`
չորրորդ պարբերությունը «նիստի համար» բառերից հետո լրացնել «համակարգչային ցանցի միջոցով փոխանցման կամ» բառերով,
հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Քարտուղարությունը նշված նյութերն օրակարգի հետ միասին համակարգչային ցանցի միջոցով փոխանցում կամ բազմացնում է և առաքում ըստ հաստատված ցուցակի».
դ) 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«43. Քարտուղարությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի օրակարգերի նախապատրաստումն ու դրանց համակարգչային ցանցի միջոցով փոխանցումը կամ առաքումը».
ե) 57-րդ կետը «պահպանության» բառից հետո լրացնել «իսկ դրանց էլեկտրոնային պատճենները տեղադրվում են տվյալների շտեմարանում» բառերով.
զ) 58-րդ կետը «արխիվ» բառից հետո լրացնել «իսկ դրանց էլեկտրոնային պատճենները տեղադրվում են տվյալների շտեմարանում» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին և գործադիր իշխանության այլ մարմինների ղեկավարներին` մեկամսյա ժամկետում` սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել իրենց աշխատակազմերի գործավարության կարգերում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|