«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 հոկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2003 թվականի N 1270-Ն
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման գործընթացը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման համար անհրաժեշտ՝ Եվրոպական հանձնաժողովի 2001/67/EC ցուցման մեջ ներկայացված տիպային օրինակի համաձայն առողջության սերտիֆիկատ տրամադրելու լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը։
2. Լիազոր մարմնին՝ 15-օրյա ժամկետում՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ձկան և ձկնամթերքի արտահանման համար պահանջվող առողջության սերտիֆիկատ տրամադրելու կարգը, ինչպես նաև արտահանման գործընթացը կանոնակարգելու համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|