ԾԽԱԽՈՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
Շ Ր Ջ Ա Ն Ա Կ Ա Յ Ի Ն Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
Ներածություն
Սույն Կոնվենցիայի Կողմերը,
վճռականորեն տրամադրված լինելով առաջնային ուշադրություն դարձնել մարդկանց առողջությունը պաշտպանելու իրենց իրավունքին,
ընդունելով, որ ծխախոտի համաճարակի տարածումը գլոբալ հիմնահարց է, որը մարդկանց առողջության համար հղի է լուրջ հետևանքներով, որը պահանջում է որքան հնարավոր է լայն միջազգային համագործակցություն և բոլոր երկրների մասնակցություն արդյունավետ, անհրաժեշտ և համակողմանի պատասխան գործողություններում,
արտացոլելով միջազգային հանրության մտահոգությունը մարդկանց առողջության համար վնասակար հետևանքների, տնտեսական և բնապահպանական հետևանքների վերաբերյալ` կապված ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետ,
լուրջ մտահոգություն արտահայտելով ողջ աշխարհում ծխախոտի և այլ ծխախոտային արտադրատեսակների օգտագործման և արտադրության աճի վերաբերյալ հատկապես զարգացող երկրներում, ինչպես նաև դրանց հետևանքով ընտանիքների, աղքատ բնակչության և առողջապահության ազգային համակարգերի առջև առաջացող դժվարությունների վերաբերյալ,
ընդունելով, որ գիտական տվյալները միանշանակ հաստատում են, որ ծխախոտի օգտագործումն ու ծխախոտի ծխի ազդեցությունը մահվան, հիվանդության և հաշմանդամության պատճառ են և, որ ծխախոտի օգտագործման ազդեցության, ծխախոտային արտադրատեսակների օգտագործման այլ տեսակների և ծխախոտի հետ կապված հիվանդությունների առաջացման միջև ընկած է որոշակի ժամանակաշրջան,
ընդունելով նաև, որ ծխախոտը և մի քանի այլ արտադրատեսակները, որոնք պարունակում են ծխախոտ, բարձր տեխնոլոգիական արտադրանք են, այնպես մշակված, որ առաջանա և պահպանվի կախվածություն, և որ նրանց շատ բաղադրամասեր և արտազատվող ծուխը դեղաբանորեն ակտիվ, թունավոր, փոփոխածին և քաղցկեղածին են, ինչպես նաև որ ծխախոտային կախվածությունը հիվանդությունների միջազգային դասակարգումներում դասակարգվում է որպես առանձին խանգարում,
ընդունելով, որ ներկայումս գոյություն ունեն հստակ գիտական տվյալներ, որ ծխախոտի ծխի ներարգանդային (пренатальное) ներգործությունը բարենպաստ չէ երեխաների առողջության և զարգացման համար,
խորը մտահոգվելով ողջ աշխարհում երեխաների և պատանիների ծխելու և ծխախոտ օգտագործելու այլ ձևերի տարածման, հատկապես առավել վաղ հասակում ծխելու կապակցությամբ,
մտահոգվելով ողջ աշխարհում կանանց և երիտասարդ աղջիկների ծխելու և ծխախոտի օգտագործման այլ ձևերի ծավալների ընդլայնմամբ, և նկատի ունենալով քաղաքականության մշակման և իրագործման բոլոր մակարդակներում կանանց լիակատար մասնակցության անհրաժեշտությունը, ինչպես նաև ծխախոտի դեմ պայքարի գենդերային տեսակետները հաշվի առնող ռազմավարությունների անհրաժեշտությունը,
խորը մտահոգվելով բնիկ ժողովուրդների ծխելու և ծխախոտի օգտագործման այլ ձևերի բարձր մակարդակների կապակցությամբ,
լուրջ մտահոգվելով ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը խրախուսելու նպատակներով գովազդի, վաճառքի խթանման և հովանավորչության բոլոր ձևերի ազդեցության կապակցությամբ,
ընդունելով, որ ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակների ապօրինի առևտրի բոլոր ձևերի, այդ թվում մաքսանենգության, ապօրինի արտադրության և կեղծման վերացման համար անհրաժեշտ են միասնական գործողություններ,
գիտակցելով, որ ծխախոտի դեմ պայքարը բոլոր մակարդակներում և հատկապես՝ զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներում պահանջում է բավարար ֆինանսական և տեխնիկական միջոցներ, որոնք համաչափ են ծխախոտի դեմ պայքարի գործընթացի առկա և կանխատեսվող պահանջներին,
ընդունելով ծխախոտի պահանջարկի կրճատման արդյունավետ ռազմավարությունների երկարաժամկետ սոցիալական և տնտեսական հետևանքների քննարկման պատշաճ մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը,
նկատի ունենալով սոցիալական և տնտեսական դժվարությունները, որոնք կարող են առաջացնել միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում որոշ զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներում գործադրվող ծխախոտի դեմ ուղղված ծրագրերը, և ընդունելով նրանց տեխնիկական և ֆինանսական օգնության կարիքները ազգային մակարդակով մշակված կայուն զարգացման ռազմավարությունների համատեքստում,
գիտակցելով ծխախոտի դեմ պայքարի ոլորտում բազմաթիվ պետություններում կատարվող արժեքավոր աշխատանքը, և հավանություն տալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության գերակայությանը, ինչպես նաև մյուս կազմակերպությունների և Միավորված ազգերի կազմակերպության համակարգի մարմինների և այլ միջազգային ու տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների ջանքերը ծխախոտի դեմ պայքարի ոլորտում միջոցների մշակմանը,
ընդգծելով ոչ կառավարական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության այլ անդամների հատուկ ներդրումը, որոնք կապված չեն ծխախոտի արդյունաբերության հետ, ներառյալ` առողջապահության մասնագիտացված մարմինների, կանանց, երիտասարդության, բնապահպանական և սպառողների խմբերի, ակադեմիական հաստատությունների և առողջապահական հաստատությունների, ազգային և միջազգային մակարդակներում ծխախոտի դեմ պայքարի գործում ջանքերը, ինչպես նաև ծխախոտի դեմ պայքարի գործում ազգային և միջազգային ջանքերում նրանց մասնակցության կենսականորեն կարևոր նշանակությունը,
ընդունելով ծխախոտի դեմ պայքարի ջանքերի ձախողմանը կամ ի չիք դարձնելուն ուղղված ծխախոտի արդյունաբերության յուրաքանչյուր փորձի նկատմամբ զգոնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, և ծխախոտի դեմ պայքարի ջանքերի նկատմամբ բացասականորեն ազդող ծխախոտի արդյունաբերության գործունեության մասին տեղյակ լինելու անհրաժեշտությունը,
հիշեցնելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 1966 թ. դեկտեմբերի 16-ին ընդունված տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային պակտի 12-րդ հոդվածը, որում նշված է, որ յուրաքանչյուր մարդ ունի ֆիզիկական և հոգեկան առողջության բարձրագույն մակարդակի հասնելու իրավունք,
հիշեցնելով նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության Կանոնակարգի ներածությունը, որում ասվում է, որ առողջության բարձրագույն մակարդակ ունենալը յուրաքանչյուր մարդու հիմնական իրավունքներից մեկն է՝ անկախ ռասայի, դավանանքի, քաղաքական համոզմունքների, տնտեսական կամ սոցիալական դրությունից,
վճռականորեն տրամադրված աջակցելու ծխախոտի դեմ պայքարի միջոցներին, որոնք հիմնված են ներկայումս գոյություն ունեցող և համապատասխան գիտատեխնիկական և տնտեսական նկատառումների վրա,
հիշեցնելով, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1979 թ. դեկտեմբերի 18-ին ընդունված Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին Կոնվենցիան նախատեսում է, որ այդ Կոնվենցիայի մասնակից պետությունները պատշաճ միջոցներ են ձեռնարկում բժշկասանիտարական օգնության ոլորտում կանանց նկատմամբ խտրականության վերացման համար,
հիշեցնելով նաև, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1989 թ. նոյեմբերի 20-ին ընդունված Երեխայի իրավունքների Կոնվենցիան նախատեսում է, որ այդ Կոնվենցիայի մասնակից պետությունները ճանաչում են բարձրագույն մակարդակի առողջություն ունենալու երեխայի իրավունքը,
համաձայնեցին հետևյալի շուրջ.
Մ Ա Ս I
ՆԵՐԱԾՈԻԹՅՈԻՆ
Հոդված 1. | Տերմինների օգտագործում |
Սույն Կոնվենցիայի նպատակներով.
ա) «անօրինական առևտուր» նշանակում է` օրենսդրությամբ արգելված պրակտիկայի ցանկացած կամ վարքի ձև, որը կապված է արտադրության, առաքման, ստացման, տնօրինման, բաշխման, վաճառքի կամ ձեռք բերման հետ, ներառյալ` այդպիսի գործունեությունը խթանելու նպատակ ունեցող պրակտիկայի կամ վարքի ցանկացած ձև:
բ) «Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություն» նշանակում է` ցանկացած կազմակերպություն, որը ներառում է մի քանի ինքնիշխան պետություններ, և որին իր անդամ պետությունները մի շարք հարցերի վերաբերյալ փոխանցել են իրենց լիազորությունները, ներառյալ այդ հարցերի վերաբերյալ անդամ պետություններին պարտավորեցնող որոշումներ ընդունելու իրավունքը։
գ) «Գովազդ և ծխախոտի վաճառքի խթանում» նշանակում է՝ առևտրային տեղեկատվության փոխանցման, խորհրդատվության կամ գործողության ցանկացած ձև` ուղղակի կան անուղղակի ծխախոտային արտադրատեսակի վաճառքի կամ ծխախոտի օգտագործումը խթանելու նպատակով, արդյունքով կամ հնարավոր արդյունքով։
դ) «Ծխախոտի դեմ պայքար» նշանակում է՝ մատակարարումների, պահանջարկի և վնասի նվազեցման ոլորտում ռազմավարությունների լայն շրջանակ, որոնք ուղղված են բնակչության առողջության բարելավմանը՝ ծխախոտային արտադրատեսակների վերացման կամ օգտագործման նվազեցման միջոցով, ինչպես նաև բնակչության վրա ծխախոտի ծխի ազդեցության նվազեցման կամ վերացման միջոցով։
ե) «Ծխախոտի արդյունաբերություն» նշանակում է՝ ծխախոտային արտադրատեսակներ արտադրողներ, մեծածախ բաշխողներ և ներմուծողներ։
զ) «Ծխախոտային արտադրատեսակներ» նշանակում են՝ արտադրանք, որ ամբողջությամբ կամ մասամբ արտադրված է հումք հանդիսացող ծխախոտի տերևից` արտադրված այնպես, որ օգտագործվի ծխելու, ծծելու, ծամելու կամ ներշնչելու համար։
է) «Ծխախոտի հովանավորում» նշանակում է՝ ցանկացած իրադարձության, միջոցառման կամ անձնական ներդրում` ծխախոտային արտադրատեսակի վաճառքը կամ ծխախոտի օգտագործումը, ուղղակիորեն կամ անուղղակիորեն խթանելու նպատակով, արդյունքով կամ հնարավոր արդյունքով։
Հոդված 2. | Սույն Կոնվենցիայի և այլ պայմանագրերի և իրավաբանական փաստաթղթերի միջև կապ |
1. Մարդկանց առողջության լավագույն պահպանման նպատակներով, Կողմերը խրախուսվում են միջոցներ ձեռնարկել (բացի սույն Կոնվենցիայով և նրա արձանագրություններով պահանջվող միջոցներից). ընդ որում այդ փաստաթղթերում ոչինչ չի խոչընդոտում Կողմերին ավելի խիստ պահանջներ ընդունել, որոնք համատեղելի են դրանց դրույթների հետ և համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին։
2. Սույն Կոնվենցիայի և նրա արձանագրությունների դրույթները ոչ մի կերպ չեն ազդում Կողմերի երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր, ներառյալ` տարածաշրջանային կամ ենթատարածաշրջանային համաձայնագրեր կնքելու իրավունքի վրա Կոնվենցիայի և դրա արձանագրությունների հետ առնչվող հարցերով կամ Կոնվենցիայի և նրա արձանագրությունների նկատմամբ լրացուցիչ հանդիսացող հարցերով պայմանով, որ այդ համաձայնագրերը համատեղելի են սույն Կոնվենցիայով և դրա արձանագրություններով նախատեսվող պարտավորությունների հետ։ Համապատասխան Կողմերը այդպիսի համաձայնագրերի մասին հայտնում են Կողմերի համաժողովին քարտուղարության միջոցով։
Մ Ա Ս II
ՆՊԱՏԱԿ, ՂԵԿԱՎԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 3. |
Նպատակ |
Սույն Կոնվենցիայի և դրա արձանագրությունների նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական հետևանքներից՝ ծխախոտի դեմ պայքարի միջոցների համար համապատասխան այնպիսի շրջանակներ ապահովելու միջոցով, որոնք ենթակա են Կողմերի կողմից իրականացմանը ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում, որպեսզի մշտապես և էականորեն կրճատվի ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության տարածվածությունը։
Հոդված 4. | Ղեկավար սկզբունքներ |
Սույն Կոնվենցիայի և նրա արձանագրությունների նպատակին հասնելու և դրա դրույթների իրականացման համար Կողմերը ղեկավարվում են մասնավորապես ներքոհիշյալ սկզբունքներով.
1. Յուրաքանչյուր մարդ պետք է տեղեկացված լինի ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության արդյունքում առողջության համար հետևանքների, մոլուցքի և մահացու վտանգի մասին, և այդ կապակցությամբ ծխախոտի ծխի ազդեցությունից բոլոր մարդկանց պաշտպանության համար հարկավոր է համապատասխան կառավարական մակարդակով քննարկել արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ։
2. Անհրաժեշտ է վճռական քաղաքական կողմնակցություն ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներով համակողմանի միջկառուցային միջոցներ և համակարգված պատասխան գործողություններ մշակելու և դրանց աջակցելու գործին հաշվի առնելով՝
ա) ծխախոտի ծխի ազդեցությունից մարդկանց պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը,
բ) նախաձեռնությունը կանխելու, դադարեցումը խրախուսելու, աջակցելու և ծխախոտային արտադրատեսակների ցանկացած ձևի օգտագործումը նվազեցնելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը,
գ) այնպիսի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, որոնց նպատակն է աջակցել բնիկ անձանց և համայնքների մասնակցությանը ծխախոտի դեմ պայքարի ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման գործում, որոնք սոցիալական և մշակութային առումով համապատասխանում են իրենց պահանջներին և հեռանկարներին, և
դ) ծխախոտի դեմ պայքարի ռազմավարությունների մշակման ընթացքում տարբեր սեռերին հատուկ վտանգները հաշվի առնելու հետ կապված միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։
3. Միջազգային համագործակցությունը, հատկապես տեխնոլոգիաների, գիտելիքների փոխանցումը և ֆինանսական օգնության տրամադրումը, ինչպես նաև համապատասխան փորձագիտական ծառայությունների տրամադրումը ծխախոտի դեմ պայքարի արդյունավետ ծրագրերի ստեղծման և իրագործման համար` հաշվի առնելով տեղական մշակութային պայմանները, ինչպես նաև սոցիալական, տնտեսական, քաղաքական և իրավաբանական գործոնները, հանդիսանում են սույն Կոնվենցիայի կարևոր մասը։
4. Բոլոր ծխախոտային արտադրատեսակների օգտագործման նվազեցմանն ուղղված ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներով ձեռնարկվող համակողմանի բազմաթիվ ոլորտներին վերաբերող միջոցները և պատասխան գործողությունները անհրաժեշտ են հանրային առողջապահության սկզբունքներին համապատասխան հիվանդացման, վաղաժամ հաշմանդամության և մահվան կանխարգելման համար, որոնք առաջանում են ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ներգործության հետևանքով:
5. Պատասխանատվության հետ կապված հարցերը, ինչպես որ նրանք որոշվում են յուրաքանչյուր Կողմի կողմից իր իրավասության շրջանակներում հանդիսանում են ծխախոտի դեմ համակողմանի պայքարի կարևոր մաս։
6. Եվ անցումային տնտեսությամբ երկրներ հանդիսացող Կողմերում տեխնիկական և ֆինանսական օգնության նշանակությունը այն ծխախոտ աճեցնող անձանց և ծխախոտի արդյունաբերության ոլորտում աշխատողների տնտեսական անցման համար, ում ապրուստի միջոցների վրա լուրջ ազդեցություն է ունենում ծխախոտի դեմ պայքարի ծրագրերի իրականացումը այն Կողմերում, որոնք հանդիսանում են զարգացող երկրներ, ինչպես նաև անցումային տնտեսությամբ Կողմերում հարկավոր է ընդունել և հաշվի առնել ազգային մակարդակով մշակվող կայուն զարգացման ռազմավարությունների համատեքստում։
7. Սույն Կոնվենցիայի և դրա արձանագրությունների նպատակին հասնելու համար անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության մասնակցությունը։
Հոդված 5. | Ընդհանուր պարտավորություններ |
1. Յուրաքանչյուր Կողմ մշակում, իրագործում, պարբերաբար նորացնում և վերանայում է ծխախոտի դեպ պայքարի համակողմանի բազմաոլորտ ազգային ռազմավարությունները, պլանները և ծրագրերը սույն Կոնվենցիային և արձանագրություններին համապատասխան, որոնց կողմ է նա հանդիսանում։
2. Այդ նպատակին հասնելու համար յուրաքանչյուր Կողմ իր հնարավորություններին համապատասխան.
ա) ստեղծում կամ ամրապնդում և ֆինանսավորում է ծխախոտի դեմ պայքարի ազգային համակարգման մեխանիզմը կամ համակարգող մարմինները, և
բ) ընդունում և իրականացնում է արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական և/կամ այլ միջոցներ և համապատասխան դեպքերում համագործակցում է այլ Կողմերի հետ ծխախոտի օգտագործման, նիկոտինային կախվածության և ծխախոտի ծխի ազդեցության կանխման և նվազեցման համապատասխան քաղաքականության մշակման գործում։
3. Հանրային առողջապահության ծխախոտի դեմ պայքարի իր քաղաքականության մշակման և իրականացման ընթացքում Կողմերը գործում են այնպես, որ ազգային օրենսդրությանը համապատասխան պաշտպանեն իրենց քաղաքականությունը ծխախոտի արդյունաբերության առևտրային և այլ կորպորատիվ շահերից։
4. Կողմերը համագործակցում են սույն Կոնվենցիայի և արձանագրությունների իրականացման առաջարկվող միջոցների, ընթացակարգերի և ղեկավար սկզբունքների մշակման գործում։
5. Համապատասխան դեպքերում Կողմերը համագործակցում են իրավասու միջազգային և տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների և այլ մարմինների հետ սույն Կոնվենցիայի և արձանագրությունների նպատակներին հասնելու համար, որոնց կողմեր են նրանք հանդիսանում։
6. Կողմերը, իրենց տրամադրության տակ գտնվող միջոցների և ռեսուրսների շրջանակներում, համագործակցում են ֆինանսական միջոցների մոբիլիզացման նպատակով ֆինանսավորման երկկողմ և բազմակողմ մեխանիզմների օգնությամբ սույն Կոնվենցիայի արդյունավետ իրականացման համար։
Մ Ա Ս III
ԾԽԱԽՈՏԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ
Հոդված 6. | Ծխախոտի պահանջարկի նվազեցմանն ուղղված գնային և հարկային միջոցներ |
1. Կողմերը ընդունում են, որ գնային և հարկային միջոցները բնակչության տարբեր խմբերի, հատկապես երիտասարդության շրջանում ծխախոտի օգտագործման նվազեցման արդյունավետ և կարևոր միջոց են։
2. Առանց հարկային քաղաքականության մշակման և հաստատման Կողմերի ինքնիշխան իրավունքը խախտելու՝ յուրաքանչյուր Կողմ պետք է հաշվի առնի ծխախոտի դեմ պայքարին վերաբերող առողջապահության բնագավառում իր ազգային նպատակները և, համապատասխան դեպքերում, ձեռնարկի կամ պահպանի միջոցներ, որոնք կարող են ներառել.
ա) ծխախոտային արտադրատեսակների հանդեպ հարկային քաղաքականության, և նպատակահարմարության դեպքում, գնային քաղաքականության իրականացումը՝ ծխախոտի օգտագործման նվազեցմանն ուղղված առողջապահության ոլորտի նպատակներին հասնելուն աջակցելու համար,
բ) համապատասխան դեպքերում, միջազգային ուղևորություններ իրականացնող անձանց հարկերից և տուրքերից ազատված ծխախոտային արտադրատեսակների վաճառքի, և/կամ դրանց կողմից այդ արտադրատեսակների ներմուծման արգելումը կամ սահմանափակումը։
3. Կողմերը 21-րդ հոդվածին համապատասխան Կողմերի համաժողովին ուղղված իրենց պարբերական զեկույցներում ներկայացնում են տեղեկատվություն ծխախոտային արտադրատեսակների հարկման դրույքաչափերի և ծխախոտի օգտագործման միտումների մասին։
Հոդված 7. | Ծխախոտի պահանջարկի նվազեցման ոչ գնային միջոցներ |
Կողմերը ընդունում են, որ համակողմանի ոչ գնային միջոցները հանդիսանում են ծխախոտի օգտագործման նվազեցման արդյունավետ և կարևոր միջոց։ Յուրաքանչյուր Կողմ ընդունում և իրականացնում է ըստ այն արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են 8-13-րդ հոդվածներով նախատեսված իրենց պարտավորությունների կատարման համար և համապատասխան դեպքերում համագործակցում է այլ Կողմերի հետ անմիջապես կամ իրավասու միջազգային մարմինների միջոցով այդ պարտավորությունների իրականացման նպատակով։ Կողմերի համաժողովը առաջարկում է համապատասխան ղեկավար սկզբունքներ այդ հոդվածների դրույթների իրականացման համար։
Հոդված 8. | Պաշտպանություն ծխախոտի ծխի ազդեցությունից |
1. Կողմերը ընդունում են, որ գիտական տվյալները միանշանակ հաստատում են, որ ծխախոտի ծխի ազդեցությունը մահվան, հիվանդությունների և հաշմանդամության պատճառ է։
2. Յուրաքանչյուր Կողմ ազգային օրենսդրությամբ սահմանված առկա ազգային իրավազորության ոլորտներում ընդունում և իրականացնում է և իրավազորության այլ մակարդակներում ակտիվորեն աջակցում է արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական և/կամ այլ միջոցների ընդունմանը և իրականացմանը, որոնք ապահովում են ծխախոտի ծխի ազդեցությունից պաշտպանությունն աշխատանքային տեղերում շինությունների ներսում, հասարակական տրանսպորտում, փակ հասարակական վայրերում և համապատասխան դեպքերում այլ հասարակական վայրերում։
Հոդված 9. | Ծխախոտային արտադրատեսակների բաղադրության կարգավորում |
Կողմերի համաժողովը միջազգային իրավասու մարմինների խորհրդակցելով առաջարկում է ծխախոտային արտադրատեսակների բաղադրության և դրանցից արտազատվող նյութերի փորձաքննության և չափման, ինչպես նաև այդ բաղադրության և արտազատվող նյութերի կարգավորման ղեկավար սկզբունքներ։ Յուրաքանչյուր Կողմ ազգային իրավասու մարմինների կողմից հավանություն ստացած դեպքերում ընդունում և իրականացնում է արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ այդպիսի փորձաքննության և չափման, ինչպես նաև կարգավորման վերաբերյալ։
Հոդված 10. | Ծխախոտային արտադրատեսակների բաղադրության հրապարակայնացման կարգավորում |
Յուրաքանչյուր Կողմ իր ազգային օրենսդրությանը համապատասխան ձեռնարկում և իրականացնում է արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ, որոնք ծխախոտային արտադրատեսակներ արտադրողներից և ներմուծողներից պահանջում են կառավարական մարմիններին տեղեկատվություն տրամադրել ծխախոտային արտադրատեսակների և դրանցից արտազատվող նյութերի բաղադրության մասին։ Բացի դրանից, յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում և իրականացնում է ծխախոտային արտադրատեսակների թունավոր բաղադրիչների և այն նյութերի մասին հանրությանը իրազեկելու արդյունավետ միջոցներ, որոնք կարող են արտազատվել։
Հոդված 11. | Ծխախոտային արտադրատեսակների փաթեթավորում և պիտակավորում |
1. Յուրաքանչյուր Կողմ իր համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից երեք տարվա ընթացքում իր ազգային օրենսդրությանը համապատասխան արդյունավետ միջոցներ է ձեռնարկում և իրականացնում, որպեսզի.
ա) ծխախոտային արտադրատեսակների փաթեթավորումը և պիտակավորումը չխթանեն ծխախոտային արտադրատեսակի վաճառքը ցանկացած կեղծ` մոլորեցնող, խաբեության կամ ծխախոտի արտադրատեսակի բնութագրի, առողջության նկատմամբ ազդեցության, վտանգների կամ արտազատվող նյութերի (ներառյալ` ցանկացած տերմինը, նկարագրությունը, առևտրային պիտակը, սիմվոլիկ կամ ցանկացած այլ նշանը) մասին սխալ տպավորություն ստեղծող ճանապարհով, որոնք ուղղակի կամ անուղղակի կեղծ տպավորություն են ստեղծում նրա մասին, որ որոշակի ծխախոտային արտադրատեսակ այլ ծխախոտային արտադրատեսակներից պակաս վնասակար է։ Դրանք կարող են պարունակել այնպիսի տերմիններ, ինչպիսիք են` «խեժերի ցածր պարունակությամբ», «թեթև», «շատ թեթև» կամ «փափուկ», և
բ) ծխախոտային արտադրատեսակների յուրաքանչյուր տուփի, փաթեթի, ցանկացած արտաքին փաթեթավորման և այդ արտադրատեսակների պիտակի վրա նույնպես նշված լինեն նախազգուշացումներ առողջության համար վնասակար լինելու մասին, նկարագրեն ծխախոտի օգտագործման քայքայիչ հետևանքները և զետեղվեն այլ համապատասխան տեղեկություններ։ Այդ նախազգուշացումները և տեղեկությունները.
i) հաստատվում են ազգային իրավասու մարմինների կողմից,
ii) պարբերաբար փոփոխվում են,
iii) խոշոր, պարզորոշ, տեսանելի և հեշտ ընթեռնելի են,
iv) գրավում են հիմնական պիտակավորված մակերեսի 50%-ը կամ ավելի, բայց ոչ մի դեպքում հիմնական պիտակավորված մակերեսի 30%-ից ոչ պակաս,
v) կարող են կատարված լինել նկարների կամ պատկերագրերի ձևով, կամ պարունակել դրանք։
2. Ծխախոտային արտադրատեսակների յուրաքանչյուր տուփի, փաթեթի, ցանկացած արտաքին փաթեթի և պիտակի վրա, ի լրումն այն նախազգուշացումների, որոնք նախատեսված են սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում, պետք է զետեղվի տեղեկատվություն ծխախոտային արտադրատեսակների համապատասխան բաղադրիչների և դրանցից արտազատվող նյութերի մասին, ինչպես սահմանված է ազգային մարմինների կողմից։
3. Յուրաքանչյուր Կողմ պահանջում է, որ սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում և 2-րդ կետում նշված նախազգուշացումները և այլ տեքստային տեղեկատվությունը տեղ գտնեն ծխախոտային արտադրատեսակի յուրաքանչյուր տուփի, փաթեթի, ցանկացած արտաքին փաթեթի և այդ արտադրատեսակների պիտակի վրա՝ այդ Կողմի հիմնական լեզվով կամ հիմնական լեզուներով։
4. Սույն հոդվածի նպատակներով «արտաքին փաթեթավորում և պիտակավորում» տերմինը կիրառելի է ծխախոտային արտադրատեսակների վերաբերյալ՝ տվյալ արտադրատեսակի մեծածախ վաճառքում օգտագործվող յուրաքանչյուր փաթեթի և պիտակի նկատմամբ։
Հոդված 12. |
Լուսավորում, տեղեկատվության փոխանցում, բնակչության նախապատրաստում և իրազեկում |
Յուրաքանչյուր Կողմ պահպանում և ամրապնդում է բնակչությանը` ծխախոտի դեմ պայքարի հարցերի մասին իրազեկելու համակարգը, համապատասխան դեպքերում օգտագործելով տեղեկատվության փոխանցման առկա բոլոր միջոցները։ Այդ նպատակներով յուրաքանչյուր Կողմ նախաձեռնում և իրականացնում է արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ, որոնք ուղղված են աջակցելու.
ա) ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության (ներառյալ` սովորությունը) առողջության համար վտանգների մասին բնակչության լուսավորման և իրազեկման արդյունավետ և համակողմանի ծրագրերի մատչելիությանը,
բ) ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության` առողջության համար վտանգների մասին, ինչպես նաև ծխախոտի օգտագործումը դադարեցնելու և ծխախոտ չօգտագործելու դեպքում ապրելակերպի առավելությունների մասին բնակչության իրազեկմանը, ինչպես նշված է 14-րդ հոդվածի 2-րդ կետում,
գ) բնակչության, ազգային օրենսդրության համապատասխան, ծխախոտի արդյունաբերության մասին բազմաբնույթ այն տեղեկատվության մատչելիությանը, որն առնչվում է սույն Կոնվենցիայի նպատակին,
դ) ծխախոտի դեմ պայքարի արդյունավետ և նախապատրաստական համապատասխան կամ իրազեկության և կրթության բարձրացման այնպիսի ծրագրերին, որոնք նախատեսված են առողջապահության ոլորտի, համայնքների, սոցիալական ոլորտի, զանգվածային լրատվամիջոցների աշխատողների, դասավանդողների, որոշում կայացնող անձանց, ղեկավարների և այլ համապատասխան անձանց համար,
ե) ծխախոտի արդյունաբերության հետ առնչություն չունեցող պետական և մասնավոր հիմնարկությունների և ոչ կառավարական կազմակերպությունների իրազեկմանը և մասնակցությանը ծխախոտի դեմ պայքարի ոլորտում միջկառույցային ծրագրերի և ռազմավարությունների մշակման և իրականացման գործում,
զ) բնակչության իրազեկմանը և ծխախոտի արտադրման և օգտագործմանը մարդկանց առողջության համար բացասական հետևանքների, ինչպես նաև նրա տնտեսական և բնապահպանական բացասական հետևանքների մասին տեղեկատվության մատչելիությանը։
Հոդված 13. | Ծխախոտի արտադրատեսակների գովազդ, վաճառքի խթանում և հովանավորություն |
1. Կողմերը ընդունում են, որ գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության լիակատար արգելումը կհանգեցնի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման նվազեցմանը։
2. Յուրաքանչյուր Կողմ իր սահմանադրությանը կամ սահմանադրական սկզբունքներին համապատասխան ամբողջությամբ արգելում է ծխախոտային արտադրատեսակների գովազդը, վաճառքի խթանումը և հովանավորությունը։ Նշված արգելումը, հաշվի առնելով վերոհիշյալ Կողմի իրավական պայմանների պահպանումը և տեխնիկական միջոցների առկայությունը, այդ Կողմի տարածքից անդրսահմանային գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության լիակատար արգելումը: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր Կողմ իր համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հինգ տարվա ընթացքում համապատասխան օրենսդրական, գործադիր, վարչական և/կամ այլ միջոցներ է ձեռնարկում և ներկայացնում է համապատասխան զեկույցներ 21-րդ հոդվածին համապատասխան։
3. Այն Կողմը, որը իր սահմանադրության կամ սահմանադրական սկզբունքների համաձայն հնարավորություն չունի լիակատար արգելում մտցնելու, կիրառում է ծխախոտային արտադրատեսակների ողջ գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության սահմանափակումներ։ Դա ներառում է, հաշվի առնելով վերոհիշյալ Կողմի իրավական պայմանների պահպանումը և տեխնիկական միջոցների առկայությունը, իր տարածքից ծագող և անդրսահմանային ներգործություն ունեցող գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության սահմանափակումներ կամ լիակատար արգելք: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է համապատասխան օրենսդրական, գործադիր, վարչական և/կամ այլ միջոցներ և ներկայացնում է համապատասխան զեկույցներ 21-րդ հոդվածին համապատասխան:
4. Յուրաքանչյուր Կողմ նվազագույնը և իր սահմանադրությանը կամ սահմանադրական սկզբունքներին համապատասխան.
ա) արգելում է ծխախոտային արտադրատեսակների գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության բոլոր ձևերը, որոնք ծխախոտային արտադրատեսակները դուրս են բերում շուկա այնպիսի միջոցներով, որոնք կեղծ են, մոլորեցնող կամ այլ կերպ խաբող կամ որոնք կարող են սխալ տպավորություն ստեղծել նրանց բնութագրերի, առողջության վրա ազդեցության, վտանգների կամ արտադրող նյութերի մասին,
բ) պահանջում է, որ առողջության համար վնասի նախազգուշացումը կամ այլ համապատասխան նախազգուշացումը ուղեկցի ծխախոտային արտադրատեսակների յուրաքանչյուր գովազդի և համապատասխան դեպքերում՝ վաճառքի խթանմանն ու հովանավորությանը,
գ) սահմանափակում է ծխախոտային արտադրատեսակների բնակչության կողմից ձեռքբերումը խրախուսող ուղղակի կամ անուղղակի խթանների օգտագործումը,
դ) պահանջում է, եթե նա ուժի մեջ լիակատար չի արգելում, համապատասխան պետական մարմիններին տրամադրել տեղեկատվություն՝ այն գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության հետ կապված ծախսերը, որոնք դեռ արգելված չեն։ Այդ մարմինները, ազգային օրենսդրությանը համապատասխան, կարող են որոշում կայացնել այդ տվյալների՝ հասարակության և Կողմերի համաժողովի տնօրինության ներկայացնելու մասին ի կատարումն 21-րդ հոդվածի,
ե) լիակատար արգելում է մտցնում կամ այն դեպքում, երբ Կողմը, որը չի կարող լիակատար արգելք մտցնել համաձայն իր սահմանադրության կամ սահմանադրական սկզբունքների հինգ տարվա ընթացքում սահմանափակում է գովազդը, վաճառքի խթանումն և հովանավորությունը ռադիոյով, հեռուստատեսությամբ, տպագիր և, համապատասխան դեպքերում, այլ զանգվածային լրատվության միջոցներում, ինչպես օրինակ՝ Ինտերնետում, և
զ) արգելում է կամ այն դեպքում, երբ Կողմը չի կարող արգելք մտցնել համաձայն իր սահմանադրության կամ սահմանադրական սկզբունքների, սահմանափակում է ծխախոտային արտադրատեսակների հովանավորությունը միջազգային իրադարձությունների, միջոցառումների ժամանակ կամ նրանց մասնակիցների շրջանում։
5. Կողմերը խրախուսվում են իրականացնելու միջոցներ, որոնք 4-րդ կետում նշված պարտավորությունների շրջանակներից դուրս են:
6. Կողմերը համագործակցում են անդրսահմանային գովազդի վերացմանն օժանդակելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաների և այլ միջոցների մշակման գործում։
7. Կողմերը, որոնք արդեն մտցրել են ծխախոտի գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության որոշ ձևերի արգելում, ունեն ինքնիշխան իրավունք արգելել այն անդրսահմանային գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության ձևերը, որոնք նրանց տարածք են հասնում և կիրառել նույն սանկցիաները, ինչպիսիք կիրառվում են իրենց տարածքից առաջացող ներքին գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության հանդեպ իրենց ազգային օրենսդրության համապատասխան։ Սույն կետը չի նշանակում որևէ կոնկրետ սանկցիայի հավանություն կամ հաստատում։
8. Կողմերը կքննարկեն արձանագրության մշակման վերաբերյալ հարցը, որում շարադրված լինեն համապատասխան միջոցներ, որոնք պահանջում են միջազգային համագործակցություն` անդրսահմանային գովազդը, վաճառքի խթանումը և հովանավորությունը լիակատար արգելելու նպատակներով:
Հոդված 14. | Ծխախոտից կախվածության և ծխախոտի օգտագործման դադարեցմանը վերաբերող պահանջարկի նվազեցման միջոցներ |
1. Յուրաքանչյուր Կողմ մշակում և տարածում է համապատասխան, համակողմանի և համալիր ղեկավար սկզբունքներ, որոնք հիմնված են գիտական տվյալների և լավագույն փորձի վրա` հաշվի առնելով ազգային հանգամանքներն և գերակայությունները, և ձեռնարկում է արդյունավետ միջոցներ ծխախոտի օգտագործման դադարեցմանը աջակցելու և ծխախոտից կախվածության համապատասխան բուժումը ապահովելու համար։
2. Այդ նպատակին հասնելու համար յուրաքանչյուր Կողմ ձգտում է.
ա) մշակել և իրականացնել ծխախոտի օգտագործման դադարեցման աջակցելուն ուղղված արդյունավետ ծրագրեր, այդ թվում այնպիսի վայրերում, ինչպիսիք են ուսումնական, բժշկասանիտարական հաստատությունները, աշխատանքային տեղերը և մարզական միջոցառումների անցկացման վայրերը,
բ) ընդգրկել ծխախոտից կախվածության ախտորոշումը և բուժումը և ծխախոտի օգտագործման դադարեցման վերաբերյալ խորհրդատվությունը առողջապահության և լուսավորության ոլորտների ազգային ծրագրերի, պլանների և ռազմավարությունների մեջ` համապատասխան դեպքերում առողջապահության ոլորտի, համայնքների և սոցիալական ոլորտի աշխատողների մասնակցությամբ,
գ) բժշկասանիտարական օգնության հաստատություններում և վերականգնողական կենտրոններում ստեղծել ծխախոտից կախվածության ախտորոշման, խորհրդատվության, պրոֆիլակտիկ և բուժման ծրագրեր, և
դ) համագործակցել այլ Կողմերի հետ ծխախոտից կախվածության բուժման հնարավորության դյուրացման և բուժման գնի մատչելիության գործում, ներառյալ` դեղագործական պատրաստուկները 22-րդ հոդվածին համապատասխան։ Նման պատրաստուկները և նրանց բաղադրիչները կարող են ներառել դեղամիջոցներ, դեղապատրաստուկներ, որոնք օգտագործվում են դեղամիջոցների ներմուծման, ինչպես նաև, համապատասխան դեպքերում, ախտորոշման համար։
Մ Ա Ս IV
ԾԽԱԽՈՏԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ
Հոդված 15. | Ծխախոտային արտադրատեսակների ապօրինի առևտուր |
1. Կողմերը ընդունում են, որ ծխախոտային արտադրատեսակների ապօրինի առևտրի բոլոր ձևերի վերացումը, այդ թվում մաքսանենգության, ապօրինի արտադրության և կեղծման վերացումը, ինչպես նաև բացի ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և գլոբալ համաձայնագրերից համապատասխան ազգային օրենսդրության մշակումն ու իրականացումը հանդիսանում են ծխախոտի դեմ պայքարի անհրաժեշտ բաղադրիչներ։
2. Յուրաքանչյուր Կողմ ընդունում և իրականացնում է արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ, որպեսզի ապահովվի ծխախոտային արտադրատեսակների բոլոր տուփերի, փաթեթների և յուրաքանչյուր արտաքին փաթեթի պիտակավորումը ծխախոտային արտադրատեսակների ծագումը որոշելու գործում Կողմերին օգնելու համար, և ազգային օրենսդրությանն ու համապատասխան երկկողմ և բազմակողմ համաձայնագրերին համապատասխան, շեղման կետը որոշելու, ծխախոտային արտադրատեսակների տեղաշարժի մոնիտորինգի, փաստաթղթավորման և վերահսկողության, ինչպես նաև իրավական կարգավիճակը որոշելու գործում Կողմերին օգնելու համար։ Բացի այդ, յուրաքանչյուր Կողմ.
ա) պահանջում է, որ մանրածախ և մեծածախ առևտրի համար ծխախոտային արտադրատեսակների բոլոր առանձին տուփերն և փաթեթները, որոնք վաճառվում են իր տեղական շուկայում, պարունակեն հետևյալ տեքստը.
«Վաճառքը թույլատրվում է միայն (նշել երկրի, ենթազգային, տարածաշրջանային կամ դաշնային տարածքային միավորի անվանումը)», կամ պարունակեն ցանկացած այլ արդյունավետ պիտակավորում, որում նշված կլինի վերջնակետը, կամ որը կօգնի մարմիններին պարզելու` արդյո՞ք տվյալ արտադրատեսակը ներքին շուկայում վաճառքի համար օրինական ճանապարհով է հայտնվել, և
բ) համապատասխան դեպքերում քննարկում է գործնական հսկողության համակարգի և հսկողության ռեժիմի ստեղծման հարցը, որը հետագայում կպաշտպանի բաշխման համակարգը և կօգնի ապօրինի առևտրի դեպքերի քննությանը։
3. Յուրաքանչյուր Կողմ պահանջում է, որ սույն հոդվածի 2-րդ կետում նշված փաթեթի վրայի տեղեկատվությունը կամ պիտակավորումը ներկայացված լինի պարզ և /կամ հիմնական լեզվով կամ լեզուներով։
4. Ծխախոտային արտադրատեսակների ապօրինի առևտրի վերացման նպատակներով յուրաքանչյուր Կողմ.
ա) իրականացնում է ծխախոտային արտադրատեսակների անդրսահմանային առևտրի մոնիտորինգ և տվյալների հավաքում, ներառյալ` ապօրինի առևտուրը, ինչպես նաև, համապատասխան դեպքերում, տեղեկատվություն է փոխանակում մաքսային, հարկային և այլ մարմինների միջև ազգային օրենսդրության և կիրառելի երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերին համաձայն,
բ) ընդունում կամ ամրապնդում է օրենսդրությունը համապատասխան սանկցիաներով և ուղղիչ միջոցներով, որոնք ուղղված են ծխախոտային արտադրատեսակների ապօրինի առևտրի դեմ, այդ թվում՝ կեղծ և մաքսանենգ ծխախոտների ապօրինի առևտրի դեմ,
գ) անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում, որպեսզի ապահովվի բոլոր բռնագրավված արտադրական սարքավորումների, կեղծ և մաքսանենգ ծխախոտի և այլ ծխախոտային արտադրատեսակների ոչնչացումը` օգտագործելով, պրակտիկորեն իրականացնելու դեպքում, էկոլոգիապես մաքուր մեթոդները կամ վերացումը ներքին օրենսդրությանը համապատասխան,
դ) իր իրավազորության սահմաններում միջոցներ է ձեռնարկում և իրականացնում պահեստավորվող կամ հարկերից կամ տուրքերից ազատված ռեժիմով փոխադրվող ծխախոտային արտադրատեսակների պահպանման և բաշխման մոնիտորինգի, փաստաթղթավորման և վերահսկողության նպատակներով, և
ե) ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ ծխախոտային արտադրատեսակներով ապօրինի առևտրից ստացվող եկամուտների բռնագրավման նպատակներով։
5. Սույն հոդվածի 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի հիման վրա հավաքված տեղեկատվությունը համապատասխան դեպքերում իրենց պարբերական զեկույցներում Կողմերը ամփոփ ձևով ներկայացնում են իրենց համաժողովին 21-րդ հոդվածին համապատասխան։
6. Կողմերը համապատասխան դեպքերում և ազգային օրենսդրության համաձայն աջակցում են համագործակցությանը ազգային հաստատությունների, ինչպես նաև համապատասխան տարածաշրջանային և միջազգային միջկառավարական կազմակերպությունների միջև այնքանով, որքանով դա վերաբերում է քննություններին, դատական հետապնդումներին և ընթացակարգերին` ծխախոտային արտադրատեսակների ապօրինի առևտրի վերացման նպատակներով։ Հատուկ ուշադրություն է դարձվում տարածաշրջանային և ենթատարածաշրջանային մակարդակներով համագործակցությանը` ծխախոտային արտադրատեսակների ապօրինի առևտրի դեմ պայքարի նպատակներով:
7. Յուրաքանչյուր Կողմ ձգտում է ձեռնարկել և իրականացնել հետագա միջոցներ (համապատասխան դեպքերում ներառելով արտոնագրումը) ապօրինի առևտրի կանխարգելման նպատակներով` ծխախոտային արտադրատեսակների արտադրության կամ բաշխման հսկողության կամ կարգավորման համար:
Հոդված 16. | Վաճառք անչափահասներին և անչափահասների կողմից |
1. Յուրաքանչյուր Կողմ համապատասխան կառավարական մակարդակում ձեռնարկում և իրականացնում է արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ ծխախոտային արտադրատեսակների վաճառքը ներքին օրենսդրությամբ, ազգային օրենսդրությամբ սահմանված տարիքին չհասած կամ տասնութ տարեկան չդարձած անձանց արգելելու համար: Այդ միջոցները կարող են ներառել.
ա) պահանջ, որպեսզի ծխախոտի արտադրատեսակների բոլոր վաճառողները իրենց վաճառակետի ներսում տեսանելի մասում տեղադրեն պարզ հայտարարություն անչափահասներին ծխախոտային արտադրատեսակներ վաճառելու արգելքի մասին և, կասկածելու դեպքում, ծխախոտային արտադրատեսակների յուրաքանչյուր գնորդից պահանջեն օրենքով սահմանված չափահասությունը հաստատող փաստաթուղթ,
բ) ծխախոտային արտադրատեսակների վաճառքի արգելում ցանկացած ձևով, որը այդ արտադրատեսակները ուղղակիորեն մատչելի է դարձնում, ինչպես օրինակ՝ վաճառքը խանութներում,
գ) ծխախոտային արտադրատեսակների ձև ունեցող կոնֆետների, խորտիկների, խաղալիքների կամ այլ առարկաների արտադրության և վաճառքի արգելում, որոնք գրավում են անչափահասների ուշադրությունը, և
դ) այնպիսի դրության ապահովում, որի պայմաններում իր իրավազորության ներքո գտնվող ծխախոտային արտադրատեսակների վաճառքի ավտոմատները անհասանելի լինեն անչափահասների համար և չխթանեն ծխախոտային արտադրատեսակների վաճառքը անչափահասներին։
2. Յուրաքանչյուր Կողմ արգելում է կամ նպաստում արգելմանը տարածելու բնակչության մեջ և հատկապես անչափահասների շրջանում անվճար ծխախոտային արտադրատեսակներ։
3. Յուրաքանչյուր Կողմ ձգտում է արգելել ծխախոտի վաճառքը հատով կամ փոքր փաթեթներով, որոնք մեծացում են այդ արտադրատեսակների մատչելիությունը անչափահասների համար։
4. Կողմերը ընդունում են, որ արդյունավետության բարձրացման համար, ծխախոտային արտադրատեսակների` անչափահասներին վաճառքի կանխարգելման միջոցները անհրաժեշտության դեպքում պետք է իրականացվեն սույն Կոնվենցիայում պարունակվող մյուս դրույթների հետ զուգակցված։
5. Կոնվենցիայի ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու պահին կամ ցանկացած ժամանակ հետագայում Կողմը պարտադիր բնույթ ունեցող գրավոր հայտարարության միջոցով կարող է նշել, որ նա պարտավորվում է արգելել շահագործման մեջ դնել ծխախոտային արտադրատեսակների վաճառքի ավտոմատներ իր իրավազորության սահմաններում, կամ, համապատասխան դեպքերում, լիակատար արգելք մտցնել ծխախոտային արտադրատեսակների վաճառքի ավտոմատների նկատմամբ։ Սույն հոդվածի հիման վրա արված հայտարարությունը ավանդապահի կողմից ուղարկվում է Կոնվենցիայի բոլոր Կողմերին։
6. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում և իրականացնում է արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ, ներառյալ սանկցիաներ մանրածախ և մեծածախ առևտրականների նկատմամբ` սույն հոդվածի 1-5-րդ կետերում սահմանվող պարտավորությունների պահպանման ապահովման նպատակներով։
7. Յուրաքանչյուր Կողմին, համապատասխան դեպքերում, հարկավոր է ձեռնարկել և իրականացնել օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ ներքին օրենսդրությամբ, ազգային օրենսդրությամբ սահմանված տարիքը, կամ տասնութ տարի չլրացած անձանց ծխախոտային արտադրատեսակների վաճառքը արգելելու նպատակով։
Հոդված 17. | Աջակցություն տնտեսապես կենսունակ գործունեության այլընտրանքային ձևերին |
Կողմերը, համագործակցելով այլ Կողմերի և իրավասու միջազգային և տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների հետ, անհրաժեշտության դեպքում աջակցում են ծխախոտի արտադրությամբ և աճեցմամբ զբաղվող տնտեսապես կենսունակ այլ կազմակերպություններին և, համապատասխան դեպքերում, անհատ վաճառողներին։
Մ Ա Ս V
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 18. | Շրջակա միջավայրի և մարդկանց առողջության պահպանություն |
Սույն Կոնվենցիայի համաձայն իրենց տարածքում ծխախոտի աճեցման և ծխախոտային արտադրատեսակների արտադրության նկատմամբ իրենց պարտավորությունների կատարման ընթացքում Կողմերը համաձայնում են պատշաճ ձևով հաշվի առնել շրջակա միջավայրի և շրջակա միջավայրի հետ կապված մարդկանց առողջության պահպանության հարցերը։
Մ Ա Ս V I
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
Հոդված 19. | Պատասխանատվություն |
1. Ծխախոտի դեմ պայքարի նպատակներով Կողմերը քննարկում են օրենսդրական միջոցների ընդունման կամ առկա օրենսդրության զարգացման հնարավորությունը, անհրաժեշտության դեպքում, քրեական և քաղաքացիական պատասխանատվության հարցերի լուծման համար համապատասխան դեպքերում ներառելով փոխհատուցումը։
2. Կողմերը, 21-րդ հոդվածին համապատասխան, համագործակցում են միմյանց հետ տեղեկատվության փոխանակման գործում Կողմերի համաժողովի միջոցով, այդ թվում.
ա) ծխախոտային արտադրատեսակների օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքների մասին տեղեկատվության 20-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան, և
բ) գործող օրենսդրության և կանոնների, ինչպես նաև համապատասխան դատական պրակտիկայի մասին տեղեկատվության։
3. Կողմերը, համապատասխան դեպքերում և փոխադարձ համաձայնությամբ իրար օգնություն են ցուցաբերում ազգային օրենսդրության, քաղաքականության, իրավական պրակտիկայի և առկա կիրառելի պայմանագրային մեխանիզմների շրջանակներում քաղաքացիական և քրեական պատասխանատվությանը վերաբերող դատավարական գործողությունների իրականացման գործում, համաձայն սույն Կոնվենցիայի։
4. Կոնվենցիան ոչ մի կերպ չի ազդում կամ չի սահմանափակում Կողմերի` միմյանց դատական մարմիններ մուտքի իրավունքները այնտեղ, որտեղ գոյություն ունեն նման իրավունքները։
5. Կողմերի համաժողովը կարող է քննարկել հարցեր, հաշվի առնելով համապատասխան միջազգային հավաքներում կատարվող աշխատանքը՝ հնարավորինս վաղ փուլում, որոնք կապված են պատասխանատվության հետ, ներառյալ` պատշաճ միջազգային մոտեցումները այդ հարցերին և, ըստ Կողմերի խնդրանքի՝ իրենց օրենսդրական և այլ գործունեության մեջ Կողմերին աջակցություն ցուցաբերելու պատշաճ միջոցները, սույն հոդվածին համապատասխան։
Մ Ա Ս VII
ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
Հոդված 20. | Գիտական հետազոտություններ, համաճարակային հսկողություն և տեղեկատվության փոխանակում |
1. Կողմերը ձեռնարկում են տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում ծխախոտի դեմ պայքարի ոլորտում ազգային հետազոտությունների զարգացմանը և աջակցությանը և գիտահետազոտական ծրագրերի համակարգմանն ուղղված միջոցներ։ Այդ նպատակին հասնելու համար յուրաքանչյուր Կողմ.
ա) նախաձեռնում և իրականացնում է համագործակցություն` հետազոտություններ անցկացնելու գործում և գիտական գնահատումների բնագավառներում, անմիջապես կամ իրավասու միջազգային և տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների և այլ մարմինների միջոցով, և այդ ընթացքում նպաստում և աջակցում է այն հետազոտություններին, որոնք ուղղված են ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության որոշիչ գործոնների և հետևանքների, ինչպես նաև ուսումնասիրություններին, որոնք ուղղված են այլընտրանքային մշակաբույսերի հայտնաբերմանը, և
բ) իրավասու միջազգային և տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների և այլ մարմինների օգնությամբ զարգացնում և ամրապնդում է բոլոր նրանց պատրաստումն ու աջակցությունը, ովքեր իրականացնում են ծխախոտի դեմ պայքարի գործունեություն (ներառյալ` գիտական հետազոտությունները, իրագործումը և գնահատումը)։
2. Կողմերը համապատասխան դեպքերում ստեղծում են ազգային, տարածաշրջանային և գլոբալ ծրագրեր ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության ծավալների, կառուցվածքների, որոշիչ գործոնների և հետևանքների համաճարակային հսկողության համար։ Այդ նպատակով Կողմերը ծխախոտի համաճարակային հսկողության ծրագրերը ընդգրկում են առողջության վիճակի ազգային, տարածաշրջանային և գլոբալ համաճարակային հսկողության ծրագրերում, որպեսզի համապատասխան դեպքերում ապահովեն տվյալների համադրելիությունը և վերլուծության հնարավորությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում։
3. Կողմերը ընդունում են միջազգային և տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների և այլ մարմինների ֆինանսական և տեխնիկական օգնության նշանակությունը։ Յուրաքանչյուր Կողմ ձգտում է.
ա) աստիճանաբար ստեղծել ծխախոտի օգտագործման համաճարակային հսկողության և համապատասխան սոցիալական և տնտեսական և առողջության ցուցանիշների ազգային համակարգ,
բ) համագործակցել իրավասու միջազգային և տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների և այլ մարմինների հետ, ներառյալ համագործակցությունը կառավարական և ոչ կառավարական հաստատությունների հետ ծխախոտի տարածաշրջանային և գլոբալ համաճարակային հսկողության և սույն հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված ցուցանիշների մասին տեղեկատվության փոխանակման ոլորտում, և
գ) համագործակցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ ծխախոտի հետ կապված համաճարակային հսկողության տվյալների հավաքման, վերլուծության և տարածման սահմանման համար ընդհանուր ղեկավար սկզբունքների կամ ընթացակարգերի մշակման գործում։
4. Կողմերը, իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան, աջակցում և թեթևացնում են բաց գիտատեխնիկական, սոցիալ-տնտեսական, առևտրային և իրավաբանական տեղեկատվության, ինչպես նաև սույն Կոնվենցիային վերաբերող ծխախոտի արդյունաբերության և աճեցման փորձին առնչվող տեղեկատվության փոխանակումը, ընդ որում հաշվի են առնում և քննարկում այն Կողմերի հատուկ կարիքները, որոնք զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներ են։ Յուրաքանչյուր Կողմ ձգտում է.
ա) աստիճանաբար ստեղծել և պահպանել նորացված տվյալների բազա, որը պարունակում է ծխախոտի դեմ պայքարը կարգավորող օրենքներ և կանոններ և, համապատասխան դեպքերում, նրանց պահպանման ապահովման մասին տեղեկատվության, ինչպես նաև համապատասխան դատական պրակտիկայի մասին տվյալներ և համագործակցել տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում ծխախոտի դեմ պայքարի ոլորտում ծրագրերի մշակման գործում,
բ) աստիճանաբար ստեղծել և պահպանել այն տվյալների բազան, որոնք ստացվում են համաճարակային հսկողության ազգային ծրագրերից, սույն հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան, և
գ) համագործակցել իրավասու միջազգային կազմակերպությունների հետ ծխախոտի արտադրության և ծխախոտային արտադրատեսակների պատրաստման, ինչպես նաև սույն Կոնվենցիայի կամ ծխախոտի դեմ պայքարի ազգային գործունեության վրա ազդող ծխախոտի արդյունաբերության գործունեության մասին պարբերաբար տեղեկատվություն հավաքելու և տարածելու համար գլոբալ համակարգ աստիճանաբար ստեղծելու և պահպանելու նպատակներով:
5. Կողմերին հարկավոր է համագործակցել տարածաշրջանային և միջազգային միջկառավարական կազմակերպությունների և ֆինանսական հաստատությունների, ինչպես նաև զարգացման հարցերով զբաղվող այն հաստատությունների շրջանակներում, որոնց անդամներ են Կողմերը` տեխնիկական և ֆինանսական միջոցները քարտուղարությանը տրամադրելուն աջակցելու և խրախուսելու նպատակներով, որպեսզի այն Կողմերին, որոնք զարգացող երկրներ են և անցումային տնտեսությամբ երկրներ են հետազոտությունների, համաճարակային հսկողության և տեղեկատվության փոխանակման հետ կապված իրենց պարտավորությունների կատարման գործում։
Հոդված 21. | Հաշվետվություն և տեղեկատվության փոխանակում |
1. Յուրաքանչյուր Կողմ քարտուղարության միջոցով Կողմերի համաժողովին է ներկայացնում պարբերական զեկույցներ իր կողմից Կոնվենցիայի կատարման մասին, որոնք պետք է պարունակեն հետևյալը.
ա) տեղեկատվություն Կոնվենցիայի իրականացման նպատակներով ընդունված օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցների մասին,
բ) տեղեկատվություն, համապատասխան դեպքերում, Կոնվենցիայի իրականացման ընթացքում առաջացած ցանկացած արգելքների կամ խոչընդոտների մասին, և այդ խոչընդոտների հաղթահարման համար ձեռնարկված միջոցների մասին,
գ) տեղեկատվություն, համապատասխան դեպքերում, ֆինանսական և տեխնիկական օգնության մասին` տրամադրված կամ ստացված ծխախոտի դեմ պայքարի գործունեության համար,
դ) տեղեկատվություն համաճարակային հսկողության և հետազոտությունների մասին, ինչպես նշված է 20-րդ հոդվածում, և
ե) 6-րդ հոդվածի 3-րդ կետում, 13-րդ հոդվածի 2-րդ կետում, 13-րդ հոդվածի 3-րդ կետում, 13-րդ հոդվածի 4-րդ կետի «դ» ենթակետում, 15-րդ հոդվածի 5-րդ կետում և 19-րդ հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկատվություն։
2. Բոլոր Կողմերի այդպիսի զեկույցների ներկայացման հաճախականությունն ու ձևը որոշվում են Կողմերի համաժողովի կողմից։ Յուրաքանչյուր Կողմ պատրաստում է իր սկզբնական զեկույցը տվյալ Կողմի համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում։
3. Կողմերի համաժողովը, 22-րդ և 26-րդ հոդվածներին համապատասխան, քննարկում է զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներ հանդիսացող Կողմերին, իրենց խնդրանքի համաձայն, օգնություն տրամադրելու միջոցները սույն հոդվածով նախատեսված իրենց պարտավորությունների կատարման գործում։
4. Սույն Կոնվենցիայի համաձայն` զեկույցների ներկայացումը և տեղեկատվության փոխանակումը իրականացվում են ազգային օրենսդրությանը համապատասխան անձնական կյանքի գաղտնիության և անձեռնմխելիության ապահովման մասով: Կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, ապահովում են ցանկացած գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը, որը իրենք փոխանակում են։
Հոդված 22. | Համագործակցություն գիտատեխնիկական և իրավաբանական ոլորտներում և համապատասխան փորձի տրամադրում |
1. Կողմերը համագործակցում են անմիջականորեն կամ իրավասու միջազգային մարմինների միջոցով սույն Կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման իրենց ներուժի ամրապնդման նպատակներով, հաշվի առնելով զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներ հանդիսացող Կողմերի պահանջները։ Այդպիսի համագործակցությունը նպատակ ունի աջակցել, փոխադարձ համաձայնությամբ, գիտատեխնիկական և իրավաբանական փորձի և տեխնոլոգիայի փոխանցմանը՝ ծխախոտի դեմ պայքարի ոլորտում այն ազգային ռազմավարությունների, պլանների և ծրագրերի մշակման և ամրապնդման համար, որոնք մասնավորապես ուղղված են.
ա) ծխախոտի դեմ պայքարի հետ կապված տեխնոլոգիաների, գիտելիքների, ունակությունների, ներուժի և փորձի մշակմանը, փոխանցմանը և ձեռքբերմանը աջակցելուն,
բ) գիտատեխնիկական, իրավաբանական և այլ փորձի տրամադրմանը ծխախոտի դեմ պայքարի ոլորտում ազգային ռազմավարությունների, պլանների և ծրագրերի ստեղծման և ամրապնդման համար, որոնք ուղղված են Կոնվենցիայի իրականացմանը, մասնավորապես.
i) համապատասխան խնդրանքի հիման վրա օգնություն ցույց տալու միջոցով` ամուր օրենսդրական հիմքի, ինչպես նաև տեխնիկական ծրագրերի, ներառյալ` ծխախոտի օգտագործումը սկսելու կանխարգելման, ծխախոտի օգտագործման դադարեցման աջակցության և ծխախոտի ծխի ազդեցությունից պաշտպանության ծրագրերի ստեղծման գործում,
ii) համապատասխան դեպքերում ծխախոտի ոլորտում աշխատող անձանց օգնություն ցույց տալու միջոցով` տնտեսապես կենսունակ կերպով գոյատևման միջոցների ապահովման տնտեսապես և իրավաբանորեն կենսունակ համապատասխան այլընտրանքային ճանապարհների մշակման գործում, և
iii) համապատասխան դեպքերում, ծխախոտի աճեցմամբ զբաղված անձանց օգնություն ցույց տալու միջոցով՝ գյուղատնտեսական արտադրությունից այլընտրանքային մշակաբույսերին տնտեսապես կենսունակ կերպով անցնելու գործում,
գ) 12-րդ հոդվածի համաձայն համապատասխան անձնակազմի նախապատրաստման կամ իրազեկության բարձրացման համապատասխան ծրագրերին աջակցելուն,
դ) ծխախոտի դեմ պայքարի ոլորտում ռազմավարությունների, պլանների և ծրագրերի համար անհրաժեշտ նյութերի, սարքավորումների և նյութատեխնիկական աջակցության տրամադրմանը` համապատասխան դեպքերում,
ե) ծխախոտի դեմ պայքարի, ներառյալ` նիկոտինային կախվածությունից համակողմանի բուժման մեթոդների որոշմանը,
զ) համապատասխան դեպքերում՝ նիկոտինային կախվածությունից համակողմանի բուժման մատչելիության բարձրացման նպատակներով գիտական հետազոտություններին աջակցելուն։
2. Կողմերի համաժողովը աջակցում է գիտատեխնիկական և իրավաբանական փորձի և տեխնոլոգիայի փոխանցմանը, և դյուրացնում է այդպիսի փոխանցումը ֆինանսական աջակցության առկայության դեպքում, որը ցուցաբերվում է 26-րդ հոդվածին համապատասխան։
Մ Ա Ս VIII
ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
Հոդված 23. | Կողմերի համաժողով |
1. Սույնով հիմնվում է Կողմերի համաժողով։ Համաժողովի առաջին նստաշրջանը հրավիրվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ոչ ուշ, քան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց մեկ տարի անց։ Համաժողովը իր առաջին նստաշրջանում կորոշի հաջորդ հերթական նստաշրջանների վայրը և ժամանակը։
2. Կողմերի համաժողովի արտահերթ նստաշրջանները անց են կացվում այլ ժամկետներում, որոնք համաժողովը կհամարի անհրաժեշտ, կամ յուրաքանչյուր Կողմի գրավոր պահանջի հիման վրա, այն պայմանով, որ այդ պահանջի մասին Կոնվենցիայի քարտուղարության կողմից Կողմերին տեղեկատվություն փոխանցելու պահից վեց ամսվա ընթացքում, այն կստանա Կողմերի առնվազն մեկ երրորդի աջակցությունը։
3. Կողմերի համաժողովը իր առաջին նստաշրջանում իր ընթացակարգի կանոնները ընդունում է միաձայնությամբ։
4. Կողմերի համաժողովը միաձայն է ընդունում իր ֆինանսական կանոնները, ինչպես նաև այն կանոնները, որոնք կանոնակարգում են ցանկացած օժանդակ այն մարմինների ֆինանսավորումը, որոնք համաժողովը կարող է ստեղծել, ինչպես նաև քարտուղարության գործառնությունը կանոնակարգող ֆինանսական դրույթները։ Յուրաքանչյուր հերթական նստաշրջանում համաժողովը հաստատում է ֆինանսական ժամանակահատվածի բյուջեն մինչև հաջորդ հերթական նստաշրջանը։
5. Կողմերի համաժողովը կանոնավոր կերպով քննարկում է սույն Կոնվենցիայի իրականացումը և ընդունում է որոշումներ, որոնք անհրաժեշտ են Կոնվենցիայի արդյունավետ իրականացմանը աջակցելու համար, և կարող է ընդունել Կոնվենցիայի արձանագրություններ, հավելվածներ և լրացումներ 28-րդ, 29-րդ և 33-րդ հոդվածներին համապատասխան։ Այս նպատակով համաժողովը.
ա) աջակցում և դյուրացնում է տեղեկատվության փոխանակումը 20-րդ և 21-րդ հոդվածներին համապատասխան,
բ) աջակցում և կարգավորում է գիտական հետազոտությունների համադրելի մեթոդաբանությունների և տվյալների հավաքման մշակումը և պարբերաբար կատարելագործումը ի լրումն 20-րդ հոդվածում նախատեսվածների, որոնք վերաբերում են սույն Կոնվենցիայի իրականացմանը,
գ) համապատասխան դեպքերում աջակցում է ռազմավարությունների, պլանների և ծրագրերի, ինչպես նաև քաղաքականության, օրենսդրության և այլ միջոցների մշակմանը, իրականացմանը և գնահատմանը,
դ) քննարկում է զեկույցներ, որոնք ներկայացված են Կողմերի կողմից սույն Կոնվենցիայի 21-րդ հոդվածին համապատասխան, և հաստատում է Կոնվենցիայի իրականացման վերաբերյալ կանոնավոր զեկույցներ,
ե) աջակցում և նպաստում է սույն Կոնվենցիայի իրականացման համար ֆինանսական միջոցների հավաքմանը 26-րդ հոդվածին համապատասխան,
զ) հիմնում է այնպիսի օժանդակ մարմիններ, որոնք անհրաժեշտ են սույն Կոնվենցիայի նպատակին հասնելու համար,
է) համապատասխան դեպքերում դիմում է ծառայություններ մատուցելու և համագործակցության մասին խնդրանքով, ինչպես նաև իրավասու և համապատասխան կազմակերպությունների և Միավորված ազգերի կազմակերպության համակարգի մարմինների և այլ միջազգային և տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների և ոչ կառավարական կազմակերպությունների և մարմինների կողմից տեղեկատվություն տրամադրելու մասին որպես միջոց Կոնվենցիայի իրականացման աշխատանքը ամրապնդելու համար, և
ը) համապատասխան դեպքերում քննարկում է այլ գործողություններ սույն Կոնվենցիայի նպատակին հասնելու համար Կոնվենցիայի իրականացման ընթացքում կուտակված փորձի ներքո։
6. Կողմերի համաժողովը սահմանում է իր աշխատանքում դիտորդների մասնակցության չափանիշները։
Հոդված 24. | Քարտուղարություն |
1. Կողմերի համաժողովը մշտական քարտուղարություն է նշանակում և ապահովում նրա գործառնության պայմանները։ Կողմերի համաժողովը ձգտում է դա անել իր առաջին նստաշրջանում։
2. Մինչև մշտական քարտուղարության նշանակման և հիմնադրման պահը՝ քարտուղարության գործառույթները, սույն Կոնվենցիային համապատասխան, ապահովում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
3. Քարտուղարության գործառույթներն են.
ա) Կողմերի համաժողովի և ցանկացած օժանդակ մարմնի նստաշրջանների կազմակերպումը և դրանց ապահովումը անհրաժեշտ ծառայություններով,
բ) այն զեկույցների փոխանցումը, որոնք քարտուղարությունը ստացել է սույն Կոնվենցիային համապատասխան,
գ) օգնության ցուցաբերում Կողմերին, հատկապես զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներ հանդիսացող Կողմերին իրենց խնդրանքի համաձայն սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան պահանջվող տեղեկատվության հավաքման և փոխանցման գործում,
դ) Կողմերի համաժողովի ղեկավարությամբ իր գործունեության մասին զեկույցների պատրաստում սույն Կոնվենցիային համապատասխան և նրանց ներկայացումը Կողմերի համաժողովին,
ե) Կողմերի համաժողովի ղեկավարությամբ իրավասու միջազգային և տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների և այլ մարմինների հետ անհրաժեշտ համակարգման ապահովում,
զ) Կողմերի համաժողովի ղեկավարությամբ այնպիսի վարչական կամ կոնտրակտային համաձայնագրերի կնքում, որոնք կարող են պահանջվել իր գործառույթների արդյունավետ իրականացման համար, և
է) Կոնվենցիայում և դրա արձանագրություններից որևէ մեկում նշված քարտուղարության այլ գործառույթների կատարումը, ինչպես նաև այնպիսի այլ գործառույթների կատարումը, որոնք կարող են որոշվել Կողմերի համաժողովի կողմից։
Հոդված 25. | Կողմերի համաժողովի և միջկառավարական կազմակերպությունների միջև հարաբերություններ |
Սույն Կոնվենցիայի նպատակին հասնելու համար ֆինանսական և տեխնիկական համագործակցություն ապահովելու նպատակով Կողմերի համաժողովը կարող է համագործակցության խնդրանքով դիմել իրավասու միջազգային և տարածաշրջանային միջկառավարական կազմակերպություններին, ներառյալ` ֆինանսական և զարգացման հարցերով զբաղվող հաստատություններին։
Հոդված 26. | Ֆինանսական միջոցներ |
1. Կողմերը ընդունում են սույն Կոնվենցիայի նպատակին հասնելու գործում ֆինանսական միջոցների կարևոր դերը։
2. Յուրաքանչյուր Կողմ ֆինանսական աջակցություն է ապահովում իր ազգային գործունեությանը, որն ուղղված է սույն Կոնվենցիայի նպատակին հասնելու համար իր ազգային պլաններին, գերակայություններին և ծրագրերին համապատասխան։
3. Կողմերը համապատասխան դեպքերում նպաստում են այն Կողմերի` ծխախոտի դեմ պայքարի բազմաճյուղային համակողմանի ծրագրերի մշակման և ամրապնդման ֆինանսավորման ապահովման համար բազմակողմ, տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և այլ բազմակողմ ուղիների օգտագործմանը, որոնք զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներ են: Համապատասխանաբար, ազգային մակարդակով մշակվող կայուն զարգացման ռազմավարությունների համատեքստում, հարկ է քննարկել և աջակցել ծխախոտի արտադրության տնտեսապես կենսունակ այլընտրանքները և աջակցել դրանց, ներառյալ` մշակաբույսերի բազմազանությունը:
4. Կողմերը, որոնք ներկայացված են համապատասխան տարածաշրջանային և միջազգային միջկառավարական կազմակերպություններում, ինչպես նաև ֆինանսական և զարգացման հարցերով զբաղվող հաստատություններում, խրախուսում են այդ կազմակերպությունների և հաստատությունների կողմից այն Կողմերին ֆինանսական աջակցության ապահովումը, որոնք զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներ են սույն Կոնվենցիայով նախատեսվող իրենց պարտավորությունների կատարման գործում օգնություն ցույց տալու նպատակներով` առանց սահմանափակելու այդ կազմակերպություններում մասնակցելու իրավունքը:
5. Կողմերը համաձայնում են նրանում, որ.
ա) սույն Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտավորությունների կատարման գործում Կողմերին օգնություն ցույց տալու համար պետք է հավաքել և ի նպաստ բոլոր Կողմերի, հատկապես զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներ հանդիսացող Կողմերի, բոլոր համապատասխան հնարավոր և գոյություն ունեցող միջոցները` ֆինանսական, տեխնիկական կամ այլ, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր, որոնք մատչելի են ծխախոտի դեմ պայքարի միջոցառումների համար:
բ) Քարտուղարությունը խորհուրդ է տալիս Կողմերին, իրենց խնդրանքի համաձայն, որոնք զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներ են ֆինանսավորման առկա աղբյուրների մասին` սույն Կոնվենցիայով նախատեսված Կողմերի պարտավորությունների կատարումը դյուրացնելու նպատակով:
գ) Կողմերի համաժողովն իր առաջին նստաշրջանում կանցկացնի քարտուղարության կողմից կատարած հետազոտության հիման վրա օգնության գոյություն ունեցող և հնարավոր աղբյուրների և մեխանիզմների և այլ համապատասխան տեղեկատվության դիտարկում և կքննարկի դրանց համապատասխանությունը:
դ) Այդ դիտարկման արդյունքները հաշվի կառնվեն Կողմերի համաժողովի կողմից գոյություն ունեցող մեխանիզմների ամրապնդման անհրաժեշտությունը որոշելիս կամ կամավոր գլոբալ ֆոնդի կամ այլ համապատասխան ֆինանսական մեխանիզմների ստեղծման ընթացքում` զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներ հանդիսացող Կողմերին, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ ֆինանսական միջոցներ տրամադրելու համար սույն Կոնվենցիայի նպատակներին հասնելու գործում Կողմերին օգնություն ցույց տալու նպատակով:
Մ Ա Ս IX
ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Հոդված 27. | Վեճերի կարգավորում |
1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված երկու կամ ավելի Կողմերի միջև վեճ ծագելու դեպքում համապատասխան Կողմերը ձգտում են կարգավորել այն դիվանագիտական ուղիներով՝ բանակցությունների կամ ցանկացած այլ խաղաղ միջոցներով իրենց ընտրությամբ, ներառյալ բարի ծառայությունները, միջնորդությունը կամ հաշտությունը։ Բարի ծառայությունների, միջնորդության կամ հաշտության միջոցով համաձայնության հասնելու անհնարինության դեպքում վեճի կողմերը չեն ազատվում պարտավորությունից շարունակել գտնել վեճի լուծում։
2. Սույն Կոնվենցիայի վավերացման, ընդունման, հաստատման կամ պաշտոնական հավանություն տալու կամ նրան միանալու ընթացքում կամ դրանից հետո ցանկացած ժամանակ պետությունը կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունը կարող են ավանդապահին գրավոր հայտարարել, որ կապված այն վեճի հետ, որը չի կարող կարգավորվել սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, նրանք համաձայն են որպես հարկադիր միջոց հատուկ միջնորդ դատավարություն անցկացնել այն ընթացակարգերին համապատասխան, որոնք ենթակա են ընդունման Կողմերի համաժողովի կողմից միաձայնության հիման վրա:
3. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են ցանկացած արձանագրության վերաբերյալ այդ արձանագրության կողմերի միջև վեճի նկատմամբ, եթե նրանում այլ բան նախատեսված չէ։
Մ Ա Ս X
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀԵՏԱԳԱ ՄՇԱԿՈՒՄ
Հոդված 28. | Կոնվենցիայի ուղղումներ |
1. Ցանկացած Կողմ կարող է սույն Կոնվենցիայի ուղղումներ առաջարկել: Այդ ուղղումները կքննարկվեն Կողմերի համաժողովի կողմից:
2. Կոնվենցիայի ուղղումներն ընդունվում են Կողմերի համաժողովի կողմից: Կոնվենցիայի ցանկացած առաջարկվող ուղղման տեքստը քարտուղարությունը ուղարկում է Կողմերին առնվազն վեց ամիս առաջ մինչև այն նստաշրջանը, որում այդ ուղղումը առաջարկվում է ընդունել։ Քարտուղարությունը առաջարկվող ուղղումները ուղարկում է նաև այն Կողմերին, որոնք ստորագրել են Կոնվենցիան և ավանդապահին՝ ի գիտություն։
3. Կողմերը գործադրում են բոլոր ջանքերը Կոնվենցիայի ցանկացած առաջարկվող ուղղման վերաբերյալ միաձայնության հիման վրա համաձայնության հասնելու համար։ Եթե միաձայնության հասնելու բոլոր ջանքերը սպառված են, իսկ համաձայնություն ձեռք չի բերվել, ապա որպես վերջին միջոց ուղղումը ընդունվում է այն Կողմերի երեք քառորդի մեծամասնությամբ, որոնք ներկա են նիստին և մասնակցում են քվեարկությանը։ Սույն հոդվածի նպատակների համար նիստին ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող Կողմեր ասելով ենթադրվում են այն Կողմերը, որոնք մասնակցում են նիստին և քվեարկում են «կողմ» կամ «դեմ»։ Ցանկացած ընդունված ուղղում ուղարկվում է քարտուղարության կողմից ավանդապահին, որը, ընդունելու համար, այն ուղարկում է բոլոր Կողմերին։
4. Ուղղման ընդունման մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում ավանդապահին։ Սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան ընդունված ուղղումը ուժի մեջ է մտնում այն Կողմերի համար, որոնք դա ընդունել են սույն Կոնվենցիայի Կողմերի առնվազն երկու երրորդի կողմից ընդունման մասին փաստաթղթի ավանդապահի ստանալու օրվանից հետո իննսուներորդ օրը։
5. Ուղղումը ուժի մեջ է մտնում ցանկացած այլ Կողմի համար նշված ուղղումը ընդունելու մասին տվյալ Կողմի փաստաթուղթը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից իննսուներորդ օրը:
Հոդված 29. | Կոնվենցիայի հավելվածների ընդունումը և նրանց մեջ ուղղումներ մտցնելը |
1. Սույն Կոնվենցիայի հավելվածները և դրանցում ուղղումները առաջարկվում, ընդունվում և ուժի մեջ են մտնում 28-րդ հոդվածում սահմանված ընթացակարգին համապատասխան։
2. Սույն Կոնվենցիայի հավելվածները կազմում են նրա անբաժանելի մասը և, եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ, ապա հղումը Կոնվենցիային միևնույն ժամանակ հանդիսանում է հղում Կոնվենցիայի ցանկացած հավելվածին։
3. Հավելվածները սահմանափակվում են ընթացակարգային, գիտական, տեխնիկական կամ վարչական հարցերին վերաբերվող ցուցակներով, ձևերով և ցանկացած այլ նկարագրական նյութով։
Մ Ա Ս XI
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 30. | Վերապահումներ |
Սույն Կոնվենցիայի վերաբերյալ ոչ մի վերապահում չի թույլատրվում։
Հոդված 31. | Դուրս գալը |
1. Ցանկացած ժամանակ որևէ Կողմի համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից երկու տարի անց այդ Կողմը կարող է դուրս գալ Կոնվենցիայից` ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով։
2. Կոնվենցիայից ցանկացած այդպիսի դուրս գալը ուժի մեջ է մտնում դուրս գալու մասին ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից մեկ տարուց հետո կամ այնպիսի ավելի ուշ օր, որը կարող է նշված լինել դուրս գալու մասին ծանուցման մեջ։
3. Սույն Կոնվենցիայից դուրս եկող ցանկացած Կողմ համարվում է նաև դուրս եկած ցանկացած արձանագրությունից, որի Կողմ է նա հանդիսանում։
Հոդված 32. | Ձայնի իրավունք |
1. Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր Կողմ ունի մեկ ձայն, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված դեպքի։
2. Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունները իրենց իրավասությանը վերաբերող հարցերում օգտագործում են ձայնի իրենց իրավունքը՝ ունենալով ձայների այն քանակը, որը հավասար է սույն Կոնվենցիայի Կողմեր հանդիսացող անդամ պետությունների քանակին։ Այդ կազմակերպությունը չի օգտագործում ձայնի իր իրավունքը, եթե իր անդամ պետություններից որևէ մեկը օգտագործում է իր իրավունքը, և՝ հակառակը։
Հոդված 33. | Արձանագրություններ |
1. Ցանկացած Կողմ կարող է առաջարկել արձանագրություններ։ Այդպիսի առաջարկությունները քննարկվում են Կողմերի համաժողովի կողմից։
2. Կողմերի համաժողովը կարող է ընդունել Կոնվենցիայի արձանագրություններ։ Այդ արձանագրությունների ընդունման ընթացքում գործադրվում են բոլոր ջանքերը միաձայնության հասնելու համար։ Եթե միաձայնության հասնելու բոլոր ջանքերը սպառվել են, իսկ համաձայնություն ձեռք չի բերվել, ապա որպես վերջին միջոց՝ արձանագրությունն ընդունվում է այն Կողմերի երեք քառորդի ձայների մեծամասնությամբ, որոնք ներկա են նիստին և մասնակցում են քվեարկությանը։ Սույն հոդվածի նպատակների համար, նիստին ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող Կողմեր ասելով ենթադրվում են նիստին ներկա գտնվող և «կողմ» կամ «դեմ» քվեարկող Կողմերը։
3. Ցանկացած առաջարկված արձանագրության տեքստը քարտուղարության կողմից ուղարկվում է Կողմերին ոչ ուշ, քան նստաշրջանից վեց ամիս առաջ, որի ընթացքում առաջարկվում է այդ արձանագրության ընդունումը։
4. Արձանագրության կողմեր կարող են լինել միայն սույն Կոնվենցիայի Կողմերը։
5. Սույն Կոնվենցիայի ցանկացած արձանագրություն պարտադիր է միայն համապատասխան արձանագրության կողմերի համար։ Այն հարցերով որոշումները, որոնք վերաբերում են բացառապես որևէ արձանագրությանը, ընդունվում են միայն տվյալ արձանագրության կողմերի կողմից։
6. Ցանկացած արձանագրության ուժի մեջ մտնելու պայմանները սահմանվում են այդ արձանագրությունով։
Հոդված 34. | Ստորագրում |
Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման համար Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ բոլոր պետությունների համար և ցանկացած պետության համար, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ չէ, բայց Միավորված ազգերի կազմակերպության անդամ է և տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների համար՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում, Ժնևում, 2003 թ. հունիսի 16-ից 22-ը, իսկ հետագայում՝ Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում, Նյու Յորքում, 2003 թ. հունիսի 30-ից մինչև 2004 թ. հունիսի 29-ը։
Հոդված 35. | Վավերացում, ընդունում, հաստատում, պաշտոնական հավանություն կամ միացում |
1. Սույն Կոնվենցիան պետությունների կողմից ենթակա է վավերացման, ընդունման, հաստատման կամ միացման, ինչպես նաև տնտեսական ինտեգրման կազմակերպությունների կողմից պաշտոնական հավանություն տալու կամ միանալու։ Սույն Կոնվենցիան բացվում է միանալու համար Կոնվենցիայի ստորագրման համար փակվելու օրվանից հաջորդ օրը։ Վավերացման, ընդունման, հաստատման, պաշտոնական հավանություն տալու կամ միանալու վերաբերյալ փաստաթղթերը հանձնվում են ի պահ ավանդապահին։
2. Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային ցանկացած կազմակերպություն, որը դառնում է սույն Կոնվենցիայի Կողմ, այն դեպքերում, երբ իր անդամ պետություններից ոչ մեկը Կողմ չի հանդիսանում, կրում է Կոնվենցիայով նախատեսվող բոլոր պարտավորությունները։ Այն դեպքում, երբ այդ կազմակերպությունների մեկ կամ ավելի անդամ պետությունները Կոնվենցիայի Կողմեր են, այդ կազմակերպությունը և նրա անդամ պետությունները որոշում են ընդունում Սույն Կոնվենցիայով նախատեսվող իրենց պարտականությունների կատարման համապատասխան պարտավորությունների վերաբերյալ: Այդ դեպքերում կազմակերպությունը և անդամ պետությունները չեն կարող զուգահեռաբար իրականացնել իրավունքներ, որոնք բխում են Կոնվենցիայից։
3. Պաշտոնական հավանություն տալու կամ միանալու վերաբերյալ իրենց փաստաթղթերում տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունները հայտարարում են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերում իրենց իրավասության շրջանակների մասին։ Այդ կազմակերպությունները նաև տեղեկացնում են ավանդապահին, որն իր հերթին տեղեկացնում է Կողմերին իրենց իրավասության ցանկացած էական փոփոխության մասին։
Հոդված 36. | Ուժի մեջ մտնելը |
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման, պաշտոնական հավանություն տալու կամ միանալու վերաբերյալ քառասուներորդ փաստաթուղթը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից հետո իննսուներորդ օրը։
2. Ցանկացած այն պետության համար, որը վավերացնում, ընդունում կամ հաստատում է սույն Կոնվենցիան կամ միանում է դրան ուժի մեջ մտնելու վերաբերյալ սույն հոդվածի 1-Ին կետում նշված պայմանները կատարելուց հետո, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ փաստաթուղթը ի պահ հանձնելու օրվանից հետո իննսուներորդ օրը։
3. Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային յուրաքանչյուր կազմակերպության համար, որը ի պահ է հանձնում պաշտոնական հավանություն տալու կամ միանալու վերաբերյալ փաստաթուղթը ուժի մեջ մտնելու մասին սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմանները կատարելուց հետո, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում իր կողմից պաշտոնական հավանություն տալու կամ միանալու վերաբերյալ փաստաթուղթը հանձնելու օրվանից հետո իննսուներորդ օրը։
4. Սույն հոդվածի նպատակների համար ցանկացած փաստաթուղթ, որը ի պահ է հանձնվել տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության կողմից, չի համարվում հավելյալ այն փաստաթղթերին, որոնք ի պահ են հանձնել այդ կազմակերպության անդամ պետությունների կողմից։
Հոդված 37. | Ավանդապահ |
Սույն Կոնվենցիայի և նրա ուղղումների, ինչպես նաև 28-րդ, 29-րդ և 33-րդ հոդվածներին համապատասխան ընդունված արձանագրությունների և հավելվածների ավանդապահ է հանդիսանում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը։
Հոդված 38. | Նույնական տեքստեր |
Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին։
Ի հավաստումն որի, համապատասխան ձևով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Կոնվենցիան։
Կատարված է Ժնևում երկու հազար երեք թվականի մայիսի քսանմեկին:
Ուժի մեջ է մտել 2005թ. փետրվարի 27-ին