«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 դեկտեմբերի 2003 թ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2003 թվականի N 1670-Ն
«ՀՐԱՆՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՈՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ, ԱԳՐՈՔԻՄԻԱՅԻ ԵՎ ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
Ընդունել ի գիտություն, որ «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը` փոխանցման ակտին համապատասխան:
2. «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`
ա) հողերի ծագման և աշխարհագրական օրինաչափությունների ուսումնասիրումը, դրանց քարտեզագրումն ու հողերի դասակարգման ագրոարտադրական խմբավորումը.
բ) աղուտ-ալկալի հողերի մելիորացիայի նոր տեխնոլոգիաների մշակումը, կատարելագործումը, երկրորդային աղակալված-ալկալիացած հողերի բարելավման միջոցառումների մշակումը և իրականացումը.
գ) հողերի բերրիության պահպանման և վերարտադրության ապահովման օպտիմալ մոդելների, գյուղատնտեսական մշակաբույսերի պարարտացման համակարգերի, նոր պարարտանյութերի ստացման, փորձարկման, բերրիության ցուցանիշների փոփոխությունների կանխագուշակման և դրանք կարգավորող գործոնների համալիր միջոցառումների մշակումն ու իրականացումը.
դ) հանրապետության հողային ծածկույթի էկոլոգիական վիճակի, բույսերի պաշտպանության քիմիական միջոցների օգտագործման հետևանքով հողերի հնարավոր աղտոտվածության վերլուծությունը.
ե) նոր մշակումների և տեխնոլոգիական պրոցեսների իրականացման հեղինակային հսկողության իրականացումը.
զ) գյուղատնտեսության բնագավառի գիտական կադրերի պատրաստումը:
3. Թույլատրել «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին հողերի մելիորացման, պարարտացման և հակաէրոզիոն միջոցառումների ուղղությամբ մասնագիտական օգնության ցուցաբերում.
բ) գյուղատնտեսական բնագավառի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաների կազմակերպում.
գ) գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին մելիորանտներով և առանց մելիորանտների աղուտ-ալկալի հողերի իրացման տեխնոլոգիաների ապահովում:
4. «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:
5. Սահմանել, որ`
ա) «Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման արդյունքում նրա տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող 17441,0 հազ. դրամ արժողությամբ գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների (այդ թվում` պատմամշակութային նշանակության), ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնվում է վերակազմակերպման արդյունքում ստեղծված «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.
բ) «Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրինության շենքերը, շինությունները (այդ թվում` պատմամշակութային նշանակության), ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվում են անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու իրավունքով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա:
6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
ա) մեկամսյա ժամկետում հաստատել «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, փոխանցման ակտը և սեփականության իրավունքով հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը.
բ) «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը և սույն որոշմամբ սեփականության իրավունքով նրան հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|
|