«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 օգոստոսի 2003 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
14 օգոստոսի 2003 թվականի N 1009-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
3. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից «Ուռուցքաբանության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված էլեկտրոնների գծային արագացուցչի տեղադրման և «Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաշենքի վերանորոգման համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացնել համապատասխանաբար` 29 563,0 հազ. և 5000,0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր» և «Կապիտալ նորոգման ծախսեր» հոդվածներով):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման | Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները | Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ ՀՀ կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման N 5 հավելվածում (փակագծերում նշված են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով` ավելացվող գումարները) | ||
խում- բը |
ենթա- խումբը |
ինն ամիս | տարի | |
05 | 02 |
10. Անհետաձգելի բժշկական օգնության գծով պետական պատվեր |
(44 793.0) | (44 793.0) |
11. Բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության գծով պետական պատվեր ՀՀ առողջապահության նախարարություն |
(37 370.0) | (37 370.0) | ||
05 | 05 | 01. Այլ պետական ոչ առևտրային կազմակերպությունների գծով սուբսիդավորում ՀՀ առողջապահության նախարարություն |
36 600.0 | 36 600.0 |
03. Կենտրոնացված կարգով նորագույն բժշկական սարքավորումների և գործիքների ձեռքբերման գծով պետական պատվեր ՀՀ առողջապահության նախարարություն |
11 000.0 | 11 000.0 | ||
14 | 06 | 02. Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ՝ չկանխատեսված ծախսերի համար ՀՀ կառավարություն |
34 563.0 | 34 563.0 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |