Գլխավոր տեղեկություն
Номер
N 1699-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.11.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.11.20/50(225) Հոդ.1172
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.10.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.10.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.11.2002
Дата вступления в силу
30.11.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

9 նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2002 թվականի N 1699-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. «Սապֆիր» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված՝ հաշվեկշռային մեթոդով 128,992 մլն դրամ գնահատված՝ Կոտայքի մարզի Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկայի գույքը և 0,039 մլն դրամ գնահատված Գետամեջի գազատարը (այսուհետ՝ գույք), ուղղակի եղանակով, վաճառել նախօրոք հայտնի գնորդ «Գետամեջի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):

1.2. Գույքի վաճառքի գինը սահմանել 42 մլն դրամ:

1.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 1.2-րդ կետով սահմանված գումարը,

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը,

գ) 3 տարում կատարել 34 մլն դրամի ներդրում`

առաջին տարում` 14 մլն դրամ,

երկրորդ տարում` 10 մլն դրամ,

երրորդ տարում` 10 մլն դրամ:

1.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ սույն որոշման 1.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացվելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

2.1. «Սապֆիր» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված՝ հաշվեկշռային մեթոդով 0,908 մլն դրամ գնահատված՝ Կոտայքի մարզի Ծաղկաձորի հանգստյան գոտում տեղակայված գույքը (այսուհետ՝ գույք), ուղղակի եղանակով, վաճառել նախօրոք հայտնի գնորդ Տիգրան Պետիկյանին (այսուհետ՝ գնորդ, քաղ. Երևան, Զաքիյան 3, անձնագիր՝ AB 0201699):

2.2. Գույքի վաճառքի գինը սահմանել 3 մլն դրամ:

2.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 2.2-րդ կետով սահմանված գումարը,

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը,

գ) 2 տարում կատարել 1,5 մլն դրամի ներդրում`

առաջին տարում` 1 մլն դրամ,

երկրորդ տարում` 0,5 մլն դրամ:

2.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ սույն որոշման 2.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացվելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

3.1. «Սապֆիր» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված՝ հաշվեկշռային մեթոդով 35,595 մլն դրամ գնահատված պահեստային շենքը (այսուհետ՝ գույք), ուղղակի եղանակով, վաճառել նախօրոք հայտնի գնորդ Լիդա Մարգարյանին (այսուհետ՝ գնորդ, քաղ. Երևան, Եզնիկ Կողբացու 3ա, անձնագիր՝ AA 0604986):

3.2. Գույքի վաճառքի գինը սահմանել 6 մլն դրամ:

3.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 3.2-րդ կետով սահմանված գումարը,

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը,

գ) 2 տարում կատարել 5 մլն դրամի ներդրում`

առաջին տարում` 3 մլն դրամ,

երկրորդ տարում` 2 մլն դրամ:

3.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ սույն որոշման 3.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացվելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

4.1. «Սապֆիր» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված՝ հաշվեկշռային մեթոդով 1,565 մլն դրամ գնահատված՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիկի սարքաշինական արտադրամասի փուռը (այսուհետ՝ գույք), ուղղակի եղանակով, վաճառել նախօրոք հայտնի գնորդ Վոլոդյա Աբրոյանին (այսուհետ՝ գնորդ, Գեղարքունիքի մարզ, գ. Վարդենիկ, անձնագիր՝ AC 0229673):

4.2. Գույքի վաճառքի գինը սահմանել 0,5 մլն դրամ:

4.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 4.2-րդ կետով սահմանված գումարը,

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

4.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ սույն որոշման 4.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացվելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

5.1. «Սապֆիր» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված՝ հաշվեկշռային մեթոդով 1,756 մլն դրամ գնահատված՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիկի սարքաշինական արտադրամասի խանութը (այսուհետ՝ գույք), ուղղակի եղանակով, վաճառել նախօրոք հայտնի գնորդ Աշոտ Վարդանյանին (այսուհետ՝ գնորդ, քաղ. Երևան, Գայդարի 2, անձնագիր՝ AA 0263789):

5.2. Գույքի վաճառքի գինը սահմանել 0,5 մլն դրամ:

5.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 5.2-րդ կետով սահմանված գումարը,

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

5.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ սույն որոշման 5.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացվելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

6.1. «Սապֆիր» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված՝ հաշվեկշռային մեթոդով 3,865 մլն դրամ գնահատված՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիկի սարքաշինական արտադրամասի ակումբը (այսուհետ՝ գույք) անհատույց օտարել Վարդենիկ գյուղի համայնքին:

6.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ Վարդենիկ գյուղի համայնքի հետ համատեղ 15-օրյա ժամկետում կազմակերպել նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

7.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում գտնվող հանգստյան տան (նախկինում «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության «Էներգետիկ» հանգստյան տուն)՝ հաշվեկշռային մեթոդով 46,68243 մլն դրամ գնահատված գույքը (այսուհետ՝ գույք), ուղղակի եղանակով, վաճառել հավանական գնորդ «Երևանի տնտեսաիրավագիտական համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):

7.2. Գույքի վաճառքի գինը սահմանել 33,5 մլն դրամ:

7.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) երկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 7.2-րդ կետով սահմանված գումարը,

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը,

գ) 2 տարվա ընթացքում հանգստյան տան վերանորոգման նպատակով ներդնել 100000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

7.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ սույն որոշման 7.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացվելուց հետո 15-օրյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

8.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում գտնվող հանգստյան տան՝ հաշվեկշռային մեթոդով 6,95998 մլն դրամ գնահատված օժանդակ տնտեսության գույքը (անասնագոմ՝ 298,96 քառ. մետր ընդհանուր մակերեսով, բանող-մթերատու անասուններ՝ 26 կով և 1 ցուլ, աճեցվող-բտվող անասուններ՝ 9 հորթ) (այսուհետ՝ գույք) վաճառել դասական աճուրդով:

8.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում,

բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 1,75 մլն դրամ:

8.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝

ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը,

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման, գույքի արժեքի որոշման և պահառության հետ կապված վճարներն ու տուրքերը:

8.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

9.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության՝ հաշվեկշռային մեթոդով 8,6995 մլն դրամ գնահատված՝ 1988 թվականի արտադրության «ՈւԱԶ-3303», 1990 թվականի արտադրության «ՈւԱԶ-452 Վ», 1994 թվականի արտադրության «ՌԱՖ - 2203», 1979 թվականի արտադրության «Ավտոբուս ԿՈՄ-377», 1994 թվականի արտադրության «Նիվա-վ-21290» մակնիշների ավտոմեքենաները (այսուհետ՝ գույք), ուղղակի եղանակով, վաճառել հավանական գնորդ «Էլեոնորա» հանգստյան տուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):

9.2. Գույքի վաճառքի գինը սահմանել 1,4 մլն դրամ:

9.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) երկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 9.2-րդ կետով սահմանված գումարը,

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

9.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ սույն որոշման 9.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացվելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

10.1. «Սապֆիր» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված՝ հաշվեկշռային մեթոդով 37,525 մլն դրամ գնահատված՝ Կոտայքի մարզի Մարմարիկի պիոներական ճամբարի գույքը (այսուհետ՝ գույք) վաճառել մրցույթով:

10. 2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել երկամսյա ժամկետում,

բ) գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել 10 մլն դրամ,

գ) որպես մրցույթի պայման՝ սահմանել գույքի վաճառքի համար առաջարկվող գինը և ներդրումների չափը՝ առաջին 3 տարվա կտրվածքով:

10.3. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է՝

ա) մրցույթի անցկացման օրվանից 15-օրյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը,

բ) իր միջոցների հաշվին իրականացնել անշարժ գույքի վաճառքից ծագող սեփականության իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

10.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ մրցույթի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

11.1. «Սապֆիր» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված՝ հաշվեկշռային մեթոդով 6,718 մլն դրամ գնահատված՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիկի հանգստյան գոտում տեղակայված գույքը (այսուհետ՝ գույք) մասնավորեցնել մրցույթով:

11.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել երկամսյա ժամկետում,

բ) գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել 8 մլն դրամ,

գ) որպես մրցույթի պայման՝ սահմանել գույքի վաճառքի համար առաջարկվող գինը և ներդրումների չափը՝ առաջին 3 տարվա կտրվածքով:

11.3. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է՝

ա) մրցույթի անցկացման օրվանից 15-օրյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը,

բ) իր միջոցների հաշվին իրականացնել անշարժ գույքի վաճառքից ծագող սեփականության իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

11.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ մրցույթի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոկտեմբերի 24
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան