«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2002 թվականի N 1597-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔԻ ՄԱՍ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրենց զբաղեցրած տարածքները Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց՝ պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 404 որոշմամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից բնակեցված՝ Երևանի Մամիկոնյանց 62 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի՝ 508 քառ. մետր մակերես ունեցող մասը և այն անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության տնօրինությանը՝ գույքի հաշվեկշռային արժեքի և դրա նկատմամբ հաշվարկված, ավելացված արժեքի հարկի չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը։
2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին՝ մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել նշված շենքի մասի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|