«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2003 թվականի N 354-Ն
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՑ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՋՐԱՌԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՌԵԺԻՄԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 42-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակների և ռեժիմի որոշման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՑ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՋՐԱՌԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՌԵԺԻՄԻ ՈՐՈՇՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակների և ռեժիմի որոշման սկզբունքներն ու հիմքերը՝ ըստ ջրօգտագործման նպատակների:
2. Սույն կարգով սահմանված ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակի և ռեժիմի հիման վրա ջրօգտագործման թույլտվությամբ սահմանվում են ջրօգտագործման նորմատիվային չափաքանակները:
3. Սույն կարգի համաձայն ջրօգտագործողները մշակում են ջրօգտագործման անհատական նորմաներ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն՝ հաստատման:
II. ՋՐԱՌԻ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՈՐՈՇՈՒՄԸ
4. Ջրառի չափաքանակի նորմատիվային չափաքանակի հաշվարկի համար հիմք է հանդիսանում՝ ջրօգտագործման տեխնոլոգիական ռեժիմով սահմանված միավոր արտադրանքի ճյուղային նորմատիվային ջրապահանջի և նախագծային հզորությամբ նախատեսվող արտադրանքի քանակի արտադրյալը՝ հաշվարկային ժամանակահատվածի համար:
5. Նորմատիվային ջրապահանջի (Ծ) հաշվարկման բանաձևն է՝
Ծ = Գկ x Գա x Ն x Ա,
որտեղ՝
Ն-ն բնագավառի համար ջրապահանջի նորմատիվն է (մ3/հա, մ3/տ, մ3/հատ, մ3/դրամ),
Ա-ն արտադրական հզորությունն է՝ հաշվարկային ժամանակահատվածի համար (հա, տ, հատ, դրամ),
Գկ-ն հիդրոտեխնիկական կառույցի նախագծային փաստաթղթերով սահմանված նորմատիվային ջրակորստի գործակիցն է,
Գա-ն ջրամատակարարման անհավասարաչափության գործակիցն է՝
Գա Î [ 1,0 ÷ 1,3].
ա) բնակավայրերի խմելու ջրի և կենցաղային կարիքների համար նորմատիվային ջրապահանջի հաշվարկի դեպքում, որպես նորմատիվային ջրապահանջ, ֆիզիկական անձանց համար կիրառվում է շինարարական նորմերով ու կանոններով սահմանված ջրապահանջի նորմը.
բ) արտադրական կարիքների համար նորմատիվային ջրապահանջի հաշվարկի դեպքում, որպես ճյուղային նորմատիվային ջրապահանջ, կիրառվում է տվյալ տեխնոլոգիական ռեժիմի համար սահմանված միավոր արտադրանքի համար ջրապահանջի նորմը.
գ) ոռոգման համար հողատարածքի նորմատիվային ջրապահանջի հաշվարկի դեպքում, որպես նորմատիվային ջրապահանջ, կիրառվում է տվյալ հողատարածքի ոռոգման ռեժիմի համար սահմանված «բրուտտո» ջրման նորմը՝ միավոր մակերեսի համար.
դ) տնտեսության այլ ճյուղերի նորմատիվային ջրապահանջի հաշվարկի դեպքում, որպես նորմատիվային ջրապահանջ, կիրառվում է տնտեսության տվյալ ճյուղի միավոր արտադրանքի համար սահմանված նորմատիվային ջրապահանջը։
III. ՋՐԱՌԻ ՌԵԺԻՄԻ ՈՐՈՇՈՒՄԸ
6. Ջրային ռեսուրսներից ջրօգտագործողին հատկացվող ջրառի ռեժիմի (այսուհետ՝ ռեժիմ) որոշման համար հիմք են հանդիսանում՝
ա) ջրօգտագործման նպատակը և բնույթը,
բ) ջրային պետական կադաստրում գրանցված ջրային ռեսուրսի տվյալ հատվածի հիդրոլոգիական տվյալները,
գ) ջրօգտագործողի նորմատիվային ջրապահանջը,
դ) ջրային ռեսուրսի տվյալ հատվածում էկոլոգիական թողքը,
ե) ջրօգտագործման թույլտվությունների համաձայն իրականացվող փաստացի ջրառի ծավալները:
Անկախ ջրապահանջից՝ ջրառի սահմանված ռեժիմը ջրառի բոլոր ժամանակահատվածների համար պետք է ապահովի հետևյալ պայմանները`
Հ - Ջփ - Ջն ≥ Հէ,
որտեղ՝
Հ-ն ջրային ռեսուրսի հոսքն է (գնահատվում է հիդրոլոգիական դիտակետի բազմամյա տվյալների կամ ջրային ռեսուրսի հոսքի մոդուլի արժեքով),
Ջփ-ն այլ ջրօգտագործողների կողմից գումարային փաստացի ջրօգտագործումն է ջրային ռեսուրսից՝ նախատեսվող ջրառի հատվածում,
Ջն-ն ջրային ռեսուրսի տվյալ հատվածում նախատեսվող ջրառն է,
Հէ-ն էկոլոգիական թողքն է, որը սահմանված կարգով որոշվում է ջրային ռեսուրսի կամ դրա հատվածի համար:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |