Գլխավոր տեղեկություն
Номер
N 1458-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.10.2002-07.03.2003)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.10.09/43(218) Հոդ.979
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.08.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.09.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.09.2002
Дата вступления в силу
19.10.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

23 սեպտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 օգոստոսի 2002 թվականի N 1458-Ն

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՏՊԱԳՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետության կարիքների համար անձնագրերի, ակցիզային դրոշմանիշերի, փոստային նամականիշերի, անձը և իրավունքները հավաստող հատուկ պաշտպանվածության վկայականների ձեռքբերման նպատակով կատարվող գնումների մասնակիցների որակավորման չափանիշներին ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ շահագրգիռ մարմինների հետ քննարկել և երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված պահանջները հավաստելու համար մասնակիցների կողմից պատվիրատուին ներկայացվող փաստաթղթերի ձևերը։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2002 թ. սեպտեմբերի 18

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2002 թվականի

օգոստոսի 22-ի N 1458-Ն որոշման

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ, ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ, ՓՈՍՏԱՅԻՆ ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐԻ, ԱՆՁԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Սույն պահանջներով սահմանվում են պետության կարիքների համար անձնագրերի, ակցիզային դրոշմանիշերի, փոստային նամականիշերի, անձը և իրավունքները հավաստող հատուկ պաշտպանվածության վկայականների ձեռքբերման նպատակով կատարվող գնումների մասնակիցների (այսուհետ՝ մասնակիցներ) որակավորման չափանիշներին ներկայացվող պահանջները։

2. Մասնակիցների որակական չափանիշներն են՝

մասնակիցները պետք է ունենան միջազգայնորեն ընդունված ԻՍՕ (ISO)-9001 կամ ԻՍՕ (ISO)-9002 որակի ստանդարտին համապատասխանությունը հաստատող սերտիֆիկատ, որում նշված՝ հատկապես պաշտպանված տպագրական նյութերի արտադրությունը, որպես հիմնական գործունեություն, կարող է բավարար հիմք ծառայել տվյալ մասնակցի արտադրանքի որակական հատկանիշների գնահատման համար։

3. Անձնագրերի, ակցիզային դրոշմանիշերի, փոստային նամականիշերի, անձը և իրավունքները հավաստող վկայականների արտադրության համար անհրաժեշտ արտադրական տարածքների (այսուհետ՝ արտադրական տարածքներ) չափանիշներն են (կիրառելի է Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց համար)՝

ա) արտադրական տարածքների ամբողջ պարագիծը պետք է գտնվի տեսախցիկների տեսադաշտում և իրականացվի շուրջօրյա գրանցում.

բ) արտադրական տարածքի բոլոր մուտքերը և ելքերը (դռները) պետք է աշխատեն «Շլյուզ» տիպի սկզբունքով, ունենան յուրաքանչյուր անձի նույնականությունը որոշելու հնարավորություն և իրականացվի տեսախցիկների շուրջօրյա գրանցում.

գ) արտադրական տարածքի մուտքերը և ելքերը (դռները), ինչպես նաև ներքին հատուկ գոտիները, պահոցներն ու առանձին սենյակները պետք է սարքավորված լինեն պահպանիչ ազդարարման համակարգով՝ ոստիկանության հետ ուղիղ կապով.

դ) մասնակիցներն ինքնատիպ գործիքները, տպագրաձևերը, թղթերը, կիսավարտ և ավարտուն արտադրանքները պահեստավորելու ու պահպանելու նպատակով պետք է ունենան երկաթբետոնյա պատերով (ծածկով) առանձնացված սենյակ (պահոց).

ե) արտադրական տարածքը պետք է պահպանվի մասնակիցների կառուցվածքում մշտական գործող մյուս ստորաբաժանումներից անկախ արտադրական տարածքների արտաքին և ներքին անվտանգության, ինչպես նաև արտադրական գործընթացի հսկողության ծառայության կողմից, որը պետք է ունենա տեխնիկական միջոցներով հագեցված համակարգ.

զ) այցելուների մուտքն արտադրական տարածք պետք է իրականացվի ընդունող անձի գրավոր հայտարարության ու այցելուի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, և այցելուներն այցելության ամբողջ ընթացքում պետք է ուղեկցվեն անձնակազմի ներկայացուցչի կողմից։

4. Անձնագրերի, ակցիզային դրոշմանիշերի, փոստային նամականիշերի, անձը և իրավունքները հավաստող վկայականների արտադրության կազմակերպման գործընթացի չափանիշներն են (կիրառելի է Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց համար)՝

ա) ամբողջ արտադրական գործընթացը, սկսած հումքի (թղթեր, ներկեր, քիմիկատներ և այլն) ներկրումից մինչև պատրաստի արտադրանքի առաքումը պետք է ընթանա տեսախցիկների ու անվտանգության ծառայության աշխատողների հսկողության ներքո.

բ) ինքնատիպ գործիքները, տպագրաձևերը, թղթերը, կիսավարտ և ավարտուն արտադրանքները պետք է պահեստավորվեն ու պահպանվեն երկաթբետոնյա պատերով (ծածկով) առանձնացված սենյակում (պահոցում), որի դռները փակվում են «Երեք բանալու» սկզբունքով.

գ) մասնակիցների կողմից պետք է հաստատվեն պետական լիազոր մարմնի հետ նախապես համաձայնեցված համապատասխան կարգեր և հրահանգներ, որոնք կկարգավորեն արտադրական տարածքում ու ցանկացած փուլում ինքնատիպ գործիքների, տպագրաձևերի, թղթերի, կիսավարտ և ավարտուն արտադրանքի բոլոր տեղաշարժերի գրանցումն ու հաշվառումը.

դ) արտադրության համար պետք է օգտագործվեն այնպիսի թղթեր, ներկեր, նյութեր և տեխնոլոգիաներ, որոնք հասու չեն բաց շուկայում և որոնց արտադրությունն իրականացվում է անվտանգության հուսալի համակարգ ունեցող կազմակերպություններում։

5. Մասնակիցների անձնակազմին ներկայացվող չափանիշներն են՝ (կիրառելի է Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց համար)՝

ա) այն մասնակիցները, որոնք ներգրավված են արտադրական գործընթացում կամ ի պաշտոնե տեղեկացված են տեխնոլոգիական գործընթացների մասին, պետք է ունենան պետական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողների հետ պետք է կնքվի տեղեկատվության գաղտնիության պահպանման մասին պարտավորագիր.

բ) մասնակիցների աշխատողները պետք է ունենան անհատական հատուկ քարտեր, որոնց միջոցով պետք է գրանցվեն աշխատողների բոլոր տեղաշարժերը մասնակիցների տարբեր արտադրամասերի միջև.

գ) արտադրական առանձին տարածքներում (գոտիներում) աշխատողների տեղաշարժերը պետք է սահմանափակված լինեն՝ ելնելով աշխատողների իրավասություններից։

6. Օտարերկրյա մասնակիցների համար, որպես արտադրական տարածքների, արտադրական և անձնակազմի չափանիշների բավարարման առկայություն, պահանջվում է այն երկրի իրավասու մարմնի կողմից տրված հատուկ պաշտպանվածության տպագրական արտադրանքի լիցենզիան, որտեղ տվյալ մասնակիցն իրականացնում է հատուկ պաշտպանվածության իրականացման գործունեություն։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.08.2003, N 952-Ն 21.08.2003, N 1458-Ն
06.02.2003, N 108-Ն 07.03.2003, N 1458-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան