«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302446
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 օգոստոսի 2002 թ. |
N 132-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ-2ԿՇ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 05.03.07 N 04-Ն)
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Օբյեկտների հիմնական միջոցների գործարկման և շինարարությունների իրականացման մասին» Ձև թիվ -2ԿՇ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման մեթոդական ցուցումները համաձայն թիվ 1 հավելվածի:
(որոշումը փոփ. 05.03.07 N 04-Ն)
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1. Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի |
Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ
(վերնագիրը փոփ. 05.03.07 N 04-Ն)
Մեթոդական ցուցումները սահմանում են Հայաստանի Հանրապետության տարածքում պատվիրատու կազմակերպությունների ֆինանսավորմամբ կատարված շինարարական աշխատանքների ծավալների (ներառյալ կապիտալ (հիմնական) վերանորոգումը)` ձև թիվ 2-ԿՇ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվություններում արտացոլման կարգը:
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հաշվետվությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական աշխատանքների ֆինանսավորում իրականացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև վարկային ծրագրերի իրականացման գրասենյակները (որոնք շինարարական աշխատանքներ են իրականացնում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և/կամ շնորհային միջոցների հաշվին):
Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների համար հաշվետվությունը կազմում և ներկայացնում են տարածքային կառավարման մարմինները (մարզպետարանները):
2. Հաշվետվությունները կազմվում և ներկայացվում են հաշվետվության մեջ նշված ժամկետներում: Նոր ստեղծված կազմակերպությունները հաշվետվությունները ներկայացնում են սկսած գրանցման օրից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների ծավալների համար:
3. Մեթոդական ցուցումները կազմված են ձև թիվ 2-ԿՇ տարեկան հաշվետվության (այսուհետ` տարեկան հաշվետվություն) բաժիններին համապատասխան:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 05.03.07 N 04-Ն)
5. Բաժնի «Հիմնական միջոցների գործարկում» 101 տողի 1 սյունակում լրացվում են շահագործման հանձնված արտադրական և ոչ արտադրական նշանակության օբյեկտների վերաբերյալ տվյալները հաշվետու տարվա համար, որից` սյունակ 2 -ում առանձնացնելով արտադրական նշանակության օբյեկտներինը:
5.1. Գործարկված հիմնական միջոցների կազմի մեջ ներառվում են.
ա) ավարտված և հաշվետու տարում գործարկված կազմակերպությունների (լրիվ կամ ըստ առանձին հերթերի, արտադրամասերի, արտադրությունների), շենքերի և կառույցների, երկաթուղիների և ավտոմոբիլային ճանապարհների, օդանավակայանների, ծովային և գետային նավահանգիստների, խողովակաշարերի, կապի միջոցների, էլեկտրահաղորդման գծերի, գյուղատնտեսական օբյեկտների, ոռոգման, չորացման համակարգերի, ջրանցքների և հիդրոտեխնիկական կառույցների, հասարակական սննդի, առևտրի օբյեկտների և պահեստների, բնակելի շենքերի, գիտական հիմնարկների, լուսավորության, մշակույթի օջախների, առողջապահական, վարչական շենքերի, օժանդակ շենքերի և շինությունների արժեքը (ներառյալ կառուցապատման տարածքի բարեկարգման ծախսերը և կառուցվող օբյեկտների վրա կատարված այլ ծախսեր).
բ) գործարկված (շահագործման հանձնված) սարքավորումների, մեքենաների, տրանսպորտային միջոցների, ինչպես նաև ձեռք բերված գործիքների, գույքի արժեքը.
գ) կառուցվող օբյեկտի պահպանման, տեխնիկական վերահսկողության, ինչպես նաև նախագծային փաստաթղթերի պահանջների նկատմամբ հսկողության վրա կատարված ծախսերի արժեքը.
դ) ճարտարապետական, շինարարական նախագծման և կառուցվածքավորման (կոնստրուկտորավորման) աշխատանքների արժեքը: Քաղաքների և այլ բնակավայրերի արտաքին բարեկարգման արժեքը և այլ ծախսեր:
(5.1-ին կետը փոփ. 05.03.07 N 04-Ն)
5.2. Հիմնական միջոցների կազմում չեն ներառվում.
ա) շինարարական կազմակերպությունների վերադիր ծախսերի հաշվին շինարարության ընթացքում կառուցված ժամանակավոր շենքերի և կառույցների արժեքը.
բ) իրերի արժեքը, անկախ գնից, որոնց ծառայության ժամկետը մեկ տարուց չի անցնում.
գ) հատուկ հագուստի և կոշիկի ձեռք բերման ծախսերը, անկախ ծառայության ժամկետից.
դ) երկրաբանահետախուզական, հողաշինարարական և ծառատնկման աշխատանքների վրա կատարված ծախսերը, որոնք կապված չեն օբյեկտների շինարարության հետ.
ե) շենքերի, այլ հիմնական միջոցների ձեռք բերման վրա կատարված ծախսերը.
զ) շինարարության համար հատկացված տարածքում քաղաքացիներին պատկանող կառույցների և ծառերի դիմաց փոխհատուցման ծախսերը.
խ) վաճառքի ժամանակ հաշվարկված հարկերի գումարները.
է) ամփոփ նախահաշիվներում նախատեսված` շենքերի և շինությունների շահագործման համար կադրերի պատրաստման վրա կատարված ծախսերը.
ը) շինարարության ժամանակավոր դադարեցման վրա կատարված ծախսերը և այլն:
6.1 02 տողում լրացվում են կառուցվող և ընթացիկ տարում գործարկման ենթակա, ինչպես նաև հաջորդ տարի տեղափոխվող անավարտ օբյեկտների շինարարության վրա իրականացված շինարարությունների ընդհանուր ծավալները:
(6.1-ին կետը փոփ. 05.03.07 N 04-Ն)
7.1 03 տողում` 102 տողից առանձնացվում են կառուցվող օբյեկտների շինարարության վրա կատարված շինմոնտաժային աշխատանքների ընդհանուր ծավալները:
Շինմոնտաժային աշխատանքների թվին են դասվում.
ա) մշտական և ժամանակավոր շենքերի և շինությունների կառուցման, ընդարձակման, վերափոխման աշխատանքները և դրա հետ կապված երկաթբետոնյա, մետաղական և այլ շինարարական կոնստրուկցիաների մոնտաժման աշխատանքները.
բ) նյութերի, կոնստրուկցիաների, պատրաստվածքների, սանիտարական և էլեկտրատեխնիկական սարքերի արժեքները, դրանց ձեռք բերման և շինհրապարակ տեղափոխման, ինչպես նաև սարքավորումների մոնտաժման ծախսերը.
գ) վերամբարձ կռունկների գծերի մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքները.
դ) ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու), ջեռուցման, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ (արտաքին և ներքին) ցանցերի կառուցման աշխատանքները.
ե) արտադրական կեղտաջրերի մաքրման և աղտոտումից մթնոլորտի պահպանման համար կառուցվող օբյեկտների վրա կատարվող աշխատանքները.
զ) կառուցապատման տարածքի, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները.
է) ձմեռային պայմաններում կատարվող շինարարական աշխատանքների կատարման համար իրականացվող լրացուցիչ ծախսերը, բանվորների աշխատավարձի հավելավճարները (կապված բարձր լեռնային և հեռավոր շրջաններում կատարվող աշխատանքների հետ).
ը) շինարարական նորմաներում և կանոններում նախատեսված շինարարական այլ աշխատանքները և ծախսերը:
8. 104 տողում արտացոլվում են շինարարության նախահաշիվներում ներառված և չներառված, տեղադրում պահանջող և չպահանջող տեղական և արտասահմանյան արտադրության սարքավորումների և մեքենաների արժեքները:
Սարքավորումների տեղադրման աշխատանքներն են հանդիսանում.
ա) տեխնոլոգիական, էներգետիկ, վերամբարձ տրանսպորտային, պոմպային-կոմպրեսորային և այլ սարքավորումների հավաքումը և շահագործման մշտական վայրում տեղադրումը.
բ) կոնստրուկտիվ բաղադրատարրերով (էլեմենտներով) սարքավորման հետ կապված սպասարկման հարթակների, տեխնոլոգիական մետաղական կոնստրուկցիաների տեղադրումը.
գ) ձմեռային պայմաններում սարքավորումների տեղադրման հետ կապված լրացուցիչ ծախսերը.
դ) սարքավորումների տեղադրման գնացուցակներում նախատեսված այլ աշխատանքները և ծախսերը:
Սարքավորումների, գործիքների, գույքի ձեռք բերման համար կատարված ծախսերի մեջ ներառվում են.
ա) սարքավորումների շինմոնտաժային ծախսերը.
բ) շինարարության նախահաշիվներում նախատեսված տեխնոլոգիական, էներգետիկ, վերամբարձ-տրանսպորտային և այլ սարքավորումների արժեքը.
գ) լաբորատորիաների, արհեստանոցների, ռենտգենային և բժշկական այլ աշխատասենյակների (կաբինետների) սարքավորումների արժեքները.
դ) շինարարության նախագծերում և նախահաշիվներում հաստատված ոչ ստանդարտ և կաթսաների օժանդակ սարքավորումների արժեքները.
ե) հաշվիչ տեխնիկայի, չափիչ և կարգավորիչ սարքերի, ավտոմատացման և կապի միջոցների, արտադրական գործիքների և տնտեսական գույքի, ինչպես նաև շինարարության նախահաշիվներով նախատեսված փոքրարժեք և արագամաշ առարկաների (գործիքներ, գույք, հագուստ) արժեքները.
զ) սոցիալական սպասարկման համար նախատեսված շենքերի և շինությունների սկզբնական կահավորման համար` նախահաշիվներով նախատեսված սարքավորումների, գործիքների, գույքի արժեքը (բարձրագույն և միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններ, հանրակրթական դպրոցներ, հիվանդանոցներ և այլն).
է) շինարարության ամփոփ նախահաշիվներով նախատեսված այլ սարքավորումների ձեռք բերման վրա կատարված ծախսերը, նախահաշիվներում չներառված սարքավորումների, մեքենաների և մեխանիզմների արժեքները:
9. Շինարարության նախահաշիվներում չներառված են համարվում այն սարքավորումները (105 տող), մեքենաները և մեխանիզմները, որոնք ներառված չեն տվյալ ճյուղում գործող օբյեկտների վերափոխման, տեխնիկական վերազինման, ընդարձակման և հզորությունների պահպանման, ինչպես նաև նոր կազմակերպությունների շինարարության համար մշակվող նախագծանախահաշվային փաստաթղթերի մեջ:
Շինարարության նախահաշիվներում չներառված սարքավորումների թվին են դասվում.
Երկաթուղային տրանսպորտի շարժակազմը, բեռնարկղները (կոնտեյներները), մետրոպոլիտենի վագոնները, հեղուկ գազ տեղափոխող գլանատակառները (ցիստեռնները), օդանավերը և քաղաքացիական օդային նավատորմի այլ ավիացիոն սարքավորումները, ծովային և գետային նավատորմերի նավերը և բեռնարկղները, ավտոմոբիլները, ավտոբուսները, ճանապարհային տնտեսության և ավտոմոբիլային տրանսպորտի այլ մեքենաները և մեխանիզմները, տրամվայները և տրոլեյբուսները, փողոցների մաքրման մեքենաները և կոմունալ տնտեսության մեխանիզմները, շինարարական մեքենաները, մեխանիզմները, գույքը և գործիքները, ինչպես նաև շինմոնտաժային կազմակերպությունների տրանսպորտային միջոցները, վագոնները և կոնտեյներային տիպի այլ շինությունները, տրակտորները, կոմբայնները, առևտրական կազմակերպությունների հավաքող մեքենաները և տրանսպորտային միջոցները, փոստի տեղափոխման ավտոմեքենաները և երկաթուղային վագոնները, հորատման և երկրաբանահետախուզական կազմակերպությունների սարքավորումները, էներգագնացքները, շարժական դիզելային էլեկտրակայանները, ավտոխանութները և այլն.
105 տողում բերվում են նաև կառույցների նախահաշիվներում չմտած բոլոր մեքենաների և սարքավորումների արժեքները, ինչպես նաև այն սարքավորումների, որոնք նախատեսված են ֆիզիկապես մաշված սարքավորումներին փոխարինելու համար:
10. Այն սարքավորումները, որոնք գործող օբյեկտների համար ձեռք են բերվում շինարարությունների հաշվին, և որոնց համար շինարարության նախահաշիվ (գտնվում են վերափոխման և/կամ տեխնիկական վերազինման գործընթացում) դեռևս չի կազմված, նախահաշիվներ չներառվող սարքավորումներ չեն համարվում և տարեկան հաշվետվության մեջ արտացոլվում են 104 տողում:
(10-րդ կետը փոփ. 05.03.07 N 04-Ն)
11. «Այլ կապիտալ աշխատանքներ և ծախսեր» տող 106-ում ցույց են տրվում շինմոնտաժային աշխատանքների ծավալի մեջ չներառված և պայմանագրային գնի մի մասը կազմող լրացուցիչ ծախսերը:
Այլ կապիտալ աշխատանքների և ծախսերի ծավալում ներառվում են.
ա) ճարտարապետական, շինարարական նախագծման և կառուցվածքավորման (կոնստրուկտորավորման) աշխատանքները (ներառյալ հետագա տարիների շինարարության աշխատանքները և տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման ծախսերը), որոնք իրականացվում են շինարարությունների հաշվին, ինչպես նաև նախագծային կազմակերպությունների` հեղինակային հսկողությունը.
բ) նավթի, գազի և ստորերկրյա ջրերի արդյունահանման և հետախուզական հորատման աշխատանքները.
գ) բազմամյա այգիների (խաղողի, մրգատու այգիներ և այլն) տնկման և աճեցման ու դաշտապաշտպան անտառաշերտերի ստեղծման ծախսերը.
դ) թեք լանջերի վրա տեռասների պատրաստման և չորացում չպահանջող հողերի վրա մշակութատեխնիկական աշխատանքների համար կատարվող ծախսերը.
ե) ոչ գյուղատնտեսության ոլորտի կազմակերպությունների կողմից անասնահոտի ձեռք բերման ծախսերը.
զ) կառուցվող օբյեկտի շինարարության նախահաշվում նախատեսված կադրերի պատրաստման (ուսուցման) ծախսերը,
է) հողահատկացման և դրա հետ կապված տեղափոխման (բացի տեղափոխման հետ կապված շինարարական աշխատանքները) ծախսերը.
ը) հողօգտագործողներին հողի օգտագործումից ժամանակավորապես զրկելու համար առաջացած վնասների փոխհատուցման ծախսերը.
թ) պետության ու համայնքների կարիքների համար շինարարական աշխատանքների իրականացման նպատակով հողօգտագործողներից վերցված հողի փոխարեն նոր հողերի յուրացման վրա կատարված ծախսերը (բացի այդ նպատակի համար կատարված շինարարական աշխատանքների արժեքից)
ժ) շինարարության ամփոփ նախահաշվով նախատեսված շինմոնտաժային աշխատանքներին չառնչվող այլ աշխատանքները և ծախսերը:
(11-րդ կետը փոփ. 05.03.07 N 04-Ն)
12. Տող 106-ից` 107 տողում առանձնացվում են ընթացիկ շինարարության և հետագա տարիների համար կատարվող ճարտարապետական, շինարարական նախագծման և կառուցվածքավորման (կոնստրուկտորավորման) աշխատանքների ծավալները: 107 տողում չեն արտացոլվում նախագծային կազմակերպությունների կողմից նախագծային փաստաթղթերի հսկողության և կառույցները սարքերով, սարքավորումներով և այլնով համալրելու (կոմպլեկտավորելու) համար կատարված ծախսերը: Նշված ծախսերը ցույց են տրվում 102 և 106 տողերում:
Շինարարությունների ծավալի մեջ չեն ներառվում.
ա) հիմնական գործունեության միջոցների հաշվին օբյեկտների գործարկման կարգավորման աշխատանքների վրա կատարված ծախսերը.
բ) սարքավորումների նախամոնտաժային ստուգումների և հայտնաբերված թերությունների վերացման վրա կատարված ծախսերը (բացի շինարարությունների հաշվին կատարվող ծախսերից).
գ) հիմնական գործունեության կամ պետական բյուջեի հաշվին աշխատանքների առանձին տեսակների վրա կատարված ծախսերը.
դ) հողային և անտառատնկման աշխատանքների ծախսերը, ինչպես նաև հիմնական գործունեության հաշվին հողերի բարելավման ծախսերը.
ե) խոտանի և անորակ կատարված աշխատանքների վերացման նպատակով կատարված ծախսերը: Շինարարական հրապարակ բերված կամ այնտեղ պատրաստված, բայց դեռ չտեղադրված դետալների, կոնստրուկցիաների, շինանյութերի արժեքները և այլ ծախսեր:
(12-րդ կետը փոփ. 05.03.07 N 04-Ն)
13. Տող 110-ում` 104 տողից առանձնացվում են համապատասխանաբար, շինարարության նախահաշիվներ ներառված և չներառված, ինչպես նաև տեղադրում պահանջող (ենթադրող) և չպահանջող (չենթադրող) սարքավորումների արժեքները, որոնք ձեռք են բերվել մաշվածներին և հնացածներին փոխարինելու նպատակով: Գործող արտադրամասերի լրացուցիչ և ազատ տարածքներում տեղադրման համար նախատեսված` ձեռք բերված սարքավորման արժեքը նշված տողում ցույց չի տրվում:
14. 111 տողում 107 տողից առանձնացվում է հետագա տարիներին կատարվելիք շինարարության համար շինարարությունների հաշվին մշակված ճարտարապետական, շինարարական նախագծման և կառուցվածքավորման (կոնստրուկտորավորման) աշխատանքների արժեքը:
(14-րդ կետը փոփ. 05.03.07 N 04-Ն)
15. 112 և 113 տողերի տվյալները լրացվում են վիճակագրական մարմինների լրացուցիչ հարցապնդումներից հետո:
16. Անավարտ շինարարության ծավալները վերաբերում են օբյեկտների շինարարության սկզբից մինչև նրանց գործարկումը կատարված ծախսերի ընդհանուր գումարին և ներառում են կատարված շինմոնտաժային և այլ աշխատանքների, տեղադրված և դեռ չտեղադրված սարքավորումների արժեքը, կառուցապատման տարածքի յուրացման հետ կապված ծախսերը և այլ ծախսերը:
Անավարտ շինարարության մեջ գտնվող օբյեկտների թվին են դասվում այն օբյեկտները, որոնց շինարարությունը շարունակվում է, շինարարությունը դադարեցված, կոնսերվացված կամ լրիվ կանգնեցված է (բայց դուրս չի գրված հաստատված կարգով), գտնվում է շահագործման մեջ (բայց ընդունման ակտը հաստատված չէ):
17. Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) և անուղղակի հարկերի գումարները շինարարության և հիմնական միջոցների գործարկման ծախսերի կազմում չեն ներառվում:
(17-րդ կետը խմբ. 05.03.07 N 04-Ն)
ՏԵՂԵԿԱՆՔ 1-ԻՆ ԳԼԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
18. Շուկայական հարաբերությունների անցման հետ կապված լրացուցիչ ծախսերը ներառվում են շինարարությունների տեխնոլոգիական կառուցվածքի համապատասխան տարրերի մեջ և արտացոլվում տարեկան հաշվետվության 101 և 102 տողերի 1 սյունակում` վերաբաշխելով 103-107 տողերում: Այդ կապակցությամբ 1-ին բաժնի տեղեկանքի 120 տողի 4-րդ սյունակի տվյալները բերվում են 103 տողի 1 սյունակից, համապատասխանաբար, 5-ը` 104 տողի 1-ին սյունակից, 6-ը` 106 տողի 1-ին սյունակից:
(18-րդ կետը փոփ. 05.03.07 N 04-Ն)
19. 120 տողի 3 սյունակում առանձնացվում են շինարարության կոնսերվացման կամ ժամանակավոր դադարեցման նպատակով կատարված ծախսերը, որոնց լրացման համար հիմք է հանդիսանում օբյեկտի կոնսերվացման կամ շինարարության ժամանակավոր դադարեցման մասին որոշումը: 120 տողի 1, 2 և 3 սյունակներում արտացոլվում են. հիմնական միջոցների արժեքը չավելացնող ծախսերը, շինարարության հիմնական միջոցների ոչնչացումից առաջացած վնասները, կոնսերվացված և ժամանակավորապես դադարեցված կառույցների և օբյեկտների վրա կատարված ծախսերը (նրանց ցանկը բերված է 2.8 կետում):
20. 120 տողի 7-10 սյունակներում լրացվում են, համապատասխանաբար շինմոնտաժային և այլ աշխատանքների (ճարտարապետական, շինարարական նախագծման և կառուցվածքավորման (կոնստրուկտորավորման) աշխատանքների), ինչպես նաև սարքավորումների ձեռք բերման համար վճարված հարկերի գումարները:
(20-րդ կետը փոփ. 05.03.07 N 04-Ն)
3. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
(վերնագիրը փոփ. 05.03.07 N 04-Ն)
21. Շինարարությունների և շինմոնտաժային աշխատանքների դասակարգումն ըստ վերարտադրողական կառուցվածքի համապատասխան ուղղությունների, կատարվում է համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերում նշված շինարարության ձևի:
Եթե գործող օբյեկտի ընդարձակման և վերափոխման հետ միասին նախատեսվում է նաև տեխնիկական վերազինում, ապա ընդարձակման (վերափոխման) և տեխնիկական վերազինման տվյալները չեն գումարվում, այլ ցույց են տրվում անջատ` ըստ նշված համապատասխան ուղղությունների:
Այն դեպքերում, երբ գործող օբյեկտի ընդարձակման հետ միաժամանակ նախատեսվում է գործող, ինչպես նաև հիմնական, օժանդակ և սպասարկող արտադրամասերի վերափոխում, ապա ընդարձակման և վերափոխման ցուցանիշները դասվում են վերարտադրողական կառուցվածքի համապատասխան ուղղություններին:
(21-րդ կետը փոփ. 05.03.07 N 04-Ն)
22. Նախագծանախահաշվային փաստաթղթերով չնախատեսված և տեխնիկական վերազինմանը չվերաբերող օբյեկտների շինարարության, ընդարձակման և վերափոխման տվյալները լրացվում են տարեկան հաշվետվության բաժին 2-ի 202 տողի 6-րդ սյունակում: Այդ օբյեկտների թվին են դասվում արտադրական նշանակության առանձին օբյեկտները, ինժեներական ցանցերը, պահեստները, վարչական-կենցաղային կոմբինատները, գրասենյակները և կենցաղային շինությունները, հասարակական սննդի օբյեկտները, պրոֆիլակտիկ բուժման, հատուկ նշանակության օբյեկտները և այլն:
23.Հետագա տարիների շինարարության ճարտարապետական, շինարարական նախագծման և կառուցվածքավորման (կոնստրուկտորավորման) աշխատանքների, ինչպես նաև ստորերկրյա ջրերի, գազի և նավթի արդյունահանման համար կատարվող հորատման աշխատանքների ծախսերը բաժին 2-ում չեն արտացոլվում:
(23-րդ կետը փոփ. 05.03.07 N 04-Ն)
24. Բաժին 2-ի ազատ տողերում` տող 202-ից առանձնացվում են հաշվետվության բաժին 2-ի «Ա» սյունակում բերված արտադրական ճյուղերի համար կատարված շինարարությունների վերարտադրողական կառուցվածքի տվյալները:
(24-րդ կետը փոփ. 05.03.07 N 04-Ն)
4. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԸՍՏ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ
(վերնագիրը փոփ. 05.03.07 N 04-Ն)
25. Բաժին 3-ում տվյալները դասակարգվում են ըստ տնտեսության ոլորտների (ըստ NACE դասակարգչի), ըստ կառուցվող օբյեկտների նշանակության (արտադրական և ոչ արտադրական նշանակության) և ըստ ֆինանսավորման աղբյուրների: Մի քանի օժանդակ արդյունաբերական արտադրությունների դեպքում, դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ տվյալներն արտացոլվում են առանձին-առանձին:
Օրինակ, արդյունաբերական օբյեկտի օժանդակ գյուղատնտեսական արտադրությունը պետք է արտացոլվի «Գյուղատնտեսություն» ճյուղում, շինարարական օբյեկտի օժանդակ արդյունաբերական արտադրությունը` «Արդյունաբերություն» ճյուղում և այլն:
Շինարարական վերանորոգում իրականացնող կազմակերպությունների կողմից ընդարձակման, ձևափոխման, տեխնիկական վերազինման համար կատարված շինարարությունները ներառվում են հիմնական գործունեության այն արտադրական ճյուղերի ցուցանիշներում, որոնց դրանք սպասարկում են:
Արտադրական նշանակության օբյեկտների համար լրացվում են 301-310 տողերը: 302-310 տողերի հանրագումարը հավասար է տող 301-ին: Տող 301-ի 1, 2, 3 և 4 սյունակները հավասար են համապատասխանաբար բաժին 1-ի տող 101-ի, 102-ի, 103-ի և 104-ի սյունակ 2-ին:
(25-րդ կետը փոփ. 05.03.07 N 04-Ն)
26. Բաժին 3-ի 312-319 ոչ արտադրական նշանակության օբյեկտների շինարարության համար իրականացված շինարարությունների տվյալները:
312-318 տողերի տվյալների համապատասխան սյունակների հանրագումարը հավասար է տող 311-ի համապատասխան սյունակների գումարին:
Բաժին 3-ում չեն լրացվում հետևյալ ոչ արտադրական ճյուղերի տվյալները.
ա) գործարանի տարածքում գտնվող սոցիալ-մշակութային նշանակության օբյեկտները, որոնք նախատեսված են կազմակերպության աշխատողների սպասարկման համար.
բ) արտադրական շինարարության համար հատկացված շինարարությունների հաշվին կառուցված օբյեկտների արտադրական պահանջմունքների լրիվ կամ մասնակի բավարարման համար նախատեսված ջրամատակարարման, կոյուղու, գազամատակարարման և ջերմամատակարարման ցանցերը, որոնց տվյալներն արտացոլվում են հիմնական գործունեության համապատասխան արտադրական ճյուղում:
Արդյունաբերական և այլ ոլորտի կազմակերպությունների վարչական շենքերը և շինությունները համարվում են արտադրական նշանակության օբյեկտներ և այդ տողում չեն արտացոլվում:
(26-րդ կետը փոփ. 05.03.07 N 04-Ն)
5. ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ, ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 05.03.07 N 04-Ն)
27. Բաժնում արտացոլվում են բնակելի շենքերի և հանրակացարանների, հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հիմնարկների, հիվանդանոցների, ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկների, սոցիալական նշանակության այլ օբյեկտների գործարկման վերաբերյալ տվյալները, ինչպես նաև այդ օբյեկտների շինարարության վրա իրականացված շինարարությունը:
(27-րդ կետը փոփ. 05.03.07 N 04-Ն)
28. Այս բաժնում արտացոլվում են նաև շինարարությունների հաշվին նոր կառուցվող օբյեկտների, ինչպես նաև շահագործվող շենքերի ընդարձակման, վերափոխման, վերասարքավորման, վերանորոգման համար կատարված ծախսերը:
(28-րդ կետը փոփ. 05.03.07 N 04-Ն)
29. Գործարկված բնակելի շենքերը և սոցիալ-մշակութային նշանակության օբյեկտները ցույց են տրվում սահմանված կարգով շահագործման հանձնված փաստացի ծավալներով:
30. Իրականացված շինարարությունների ծավալում հաշվի են առնվում հաշվետու տարվա ընթացքում շահագործման հանձնված, ինչպես նաև անավարտ շինարարության օբյեկտների (նաև կոնսերվացված, շինարարության լրիվ կամ մասնակիորեն դադարեցված) վրա կատարված բոլոր ծախսերը:
(30-րդ կետը փոփ. 05.03.07 N 04-Ն)
31. Բնակելի շենքերի ընդհանուր (օգտակար) մակերեսը բաղկացած է բնակելի և օժանդակ շինությունների մակերեսներից:
Բնակելի և հյուրանոցային բնույթի բնակելի շենքերի համար բնակելի մակերես է համարվում սենյակների (բնակարանում գտնվող ճաշասենյակները, ննջարանները, մանկական և այլ սենյակները) մակերեսը: Հանրակացարանների բնակելի մակերես է համարվում միայն ննջարանների և ցերեկային սենյակների մակերեսը:
Բնակելի շենքերի, հյուրանոցների և բնակության համար չնախատեսված շենքերում գոյություն ունեցող բնակարանների օժանդակ շինություններ են համարվում բնակարանի ներսում գտնվող ոչ բնակելի սենյակները (խոհանոցներ, լողարաններ, սանիտարական հանգույցներ, պատշգամբներ, միջանցքներ, պահարաններ և այլն):
Հանրակացարաններում օժանդակ շինություններ են համարվում խոհանոցները, միջանցքները, սանիտարական հանգույցները, լողարանները, պահարանային սենյակները, բժշկական սպասարկման սենյակները և այլն:
Ծածկած նախաբնակարանային հարթակները և պատշգամբները ընդհանուր (օգտակար) մակերեսում ներառվում են բնակելի շենքերի նախագծում բերված տեխնիկատնտեսական ցուցանիշների` համապատասխան նվազեցնող գործակիցներով բազմապատկելուց հետո:
Գործարկված բնակելի շենքերի ընդհանուր (օգտակար) մակերեսի մեջ չեն ներառվում.
Շենքերի տարածքում կամ կից գտնվող այլ բնակչության սոցիալական սպասարկման համար նախատեսված օբյեկտների (օրինակ` խանութ, դեղատուն, նախադպրոցական հիմնարկ, վարսավիրանոց, արհեստանոց, լվացքատուն, բնակշահագործման գրասենյակ, գրադարան և այլն) մակերեսները:
32. «Հիվանդանոցներ» տողում արտացոլվում են հիվանդանոցների, հոսպիտալների, ծննդատների և ստացիոնար այլ բուժհիմնարկների շինարարության վերաբերյալ տվյալները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց մահճակալների քանակը:
«Ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներ» տողում արտացոլվում են պոլիկլինիկաներում (անկախ և հիվանդանոցներին կից), ամբուլատորիաներում, դիսպանսերներում, առողջարարական, բուժակային-մանկաբարձական կետերում, կանանց և մանկական կոնսուլտացիաներում մեկ հերթափոխում հաճախումների քանակը:
Բաժին 4-ի ազատ տողերում լրացման ենթակա են հետևյալ տվյալներ.
33. «Ջրատար» - լրացվում են ջրընդունման կառույցների, պոմպային կայանների, ջրի կուտակման ավազանների, ջրատարների, մաքրման քաղաքային ցանցերի և ջրամատակարարման այլ օբյեկտների շինարարության վրա կատարված ծախսերի վերաբերյալ տվյալները:
Գործարկված ջրատարների տվյալները բերվում են չափման 2 միավորներով. ջրատարի հզորությունը` մեկ օրում հազար խորանարդ մետր, ջրատարների և փողոցային ցանցերի երկարությունը` կիլոմետր: Եթե խողովակները տեղադրված են մի քանի շարքով, ապա ջրատարի երկարությունը որոշվում է բոլոր գծերի ընդհանուր երկարությամբ:
Ներթաղամասային ցանցերի` շենքերի հետ միացման համակարգի շինարարության տվյալները այս տողերում չեն արտացոլվում:
34. «Կոյուղի» - լրացվում են մաքրման կայանների, պոմպակայանների, փողոցային ցանցերի, կոլեկտորների և կոյուղու այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները: Գործարկված (շահագործման հանձնված) կոյուղիների համար ներկայացվում են դրանց հզորությունը (թողունակությունը)` չափման միավորը` հազար խոր. մետր կեղտաջրեր/օր, կոլեկտորների և ցանցերի երկարությունը` կիլոմետր:
35. «Գազաֆիկացում» - արտացոլվում են գազամուղների, քաղաքներին կից գազաբաշխման կայանների, գազի ցանցերի, բաշխման կետերի և կայանների, ինչպես նաև գազաֆիկացման այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները:
Գործարկված գազի ցանցերը լրացվում են ըստ երկարության` կիլոմետրերով:
Այս տողում չեն լրացվում նոր կառուցվող բնակելի շենքերի գազաֆիկացումը, ներթաղամասային գազային ցանցերի շինարարությունը:
36. «Ջերմամատակարարում» - արտացոլվում են քաղաքային մագիստրալ և բաշխիչ ջերմային ցանցերի, ջերմային կետերի, շրջանային կաթսայատների և ջերմամատակարարման այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները:
Ջերմամատակարարման ցանցերի գործարկումը լրացվում է ըստ դրանց երկարության` կիլոմետրերով, իսկ շրջանային կաթսայատների գործարկումը` հեկտոկալորիաներով (Հկալ մեկ ժամում): Այս տողում չեն լրացվում ջերմային էլեկտրակայանների և նրանցից սկիզբ առնող մագիստրալ ջերմային ցանցերի, ջերմամատակարարման ներթաղամասային ցանցերի և կաթսայատների, նոր կառուցվող շենքերի ջերմամատակարարման շինարարության վերաբերյալ տվյալները:
37. «Հյուրանոցներ» - արտացոլվում են հյուրանոցների (առանց ռեստորանների առևտրատեխնոլոգիական սարքավորումների), ինչպես նաև կեմպինգների, մոթելների, հանգրվանատների և այլնի շինարարության վերաբերյալ տվյալները:
38. Լրացվում են տրոլեյբուսների և տրամվայների գծերի գործարկման վերաբերյալ տվյալները:
39. «Առողջարաններ» - գործարկված մահճակալների կազմի մեջ ներառվում են նաև գործարկված և կառուցվող առողջարանների ամառային ննջարանային մասնաշենքերում մահճակալների քանակը: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ առողջարան-պրոֆիլակտորիաների գործարկումը լրացվում է նաև առանձին:
40. Լրացվում են հանգստյան տների շինարարության վերաբերյալ տվյալները: Հանգստավայրերում և հանգստյան գոտիներում գտնվող պանսիոնատները հավասարեցվում են հանգստյան տներին:
41. Լրացվում են նաև հետևյալ տեսակի սպորտային համալիրների վերաբերյալ տվյալները:
«Մարզադահլիճներ» - լրացվում են նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև նախարարություններին, գերատեսչություններին և իրավաբանական անձանց պատկանող մարզադահլիճների շինարարության վերաբերյալ տվյալները: Այս տողում հաշվի են առնվում ինչպես առանձին կառուցվող շենքերում, այնպես էլ շենքերի առաջին հարկերում և դրանց կից տեղաբաշխվող մարզադահլիճների, ինչպես նաև բոքսի, ըմբշամարտի, մարմնամարզության, ծանրամարտի և այլնի մասնագիտացված մարզադահլիճների շինարարության վերաբերյալ տվյալները:
«Լողավազաններ» - լրացվում են նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև նախարարություններին, գերատեսչություններին և իրավաբանական անձանց պատկանող, ամբողջ տարին գործող տաքացվող բացօթյա և ծածկած լողավազանների շինարարության տվյալները: Այս տողում հաշվի են առնվում նաև այն լողավազանները, որոնք տեղաբաշխված են շինություններին կից և դրանց ներսում, ներառյալ նաև այլ մարզական համալիրներում կառուցվածները:
«Հարթակային կառուցվածքներ» - արտացոլվում են ֆուտբոլային դաշտերի, բասկետբոլի, վոլեյբոլի հարթակների, թենիսի հրապարակների և բացօթյա այլ խաղահրապարակների շինարարության վերաբերյալ տվյալները:
«Ֆիզկուլտուրային առողջարարական համալիրներ» (ՖԱՀ) - նշվում են ՖԱՀ-երի շինարարության վերաբերյալ տվյալները: Ընդհանուր արդյունքից առանձին տողերով լրացվում են թեթև մետաղական և փայտյա սոսնձվող կոնստրուկցիաներից կառուցվող ՖԱՀ-երի վերաբերյալ տվյալները:
Բուժման-առողջարարական հաստատությունների, հիվանդանոցների, առողջարանների, հանգստյան տների սպորտային դահլիճները և լողավազանները չեն վերագրվում մարզական կառուցվածքներին և համապատասխան տողերում չեն արտացոլվում:
42. «Բարձրագույն ուսումնական հաստատություններ» - լրացվում են ուսումնական-լաբորատոր շենքերի աշխատանքային մակերեսների գործարկումը, այսինքն ուսումնաարտադրական և օժանդակ սենյակների գումարային մակերեսի և տեխնիկական սենյակների մակերեսի գործարկման տվյալները:
Բարձրագույն ուսումնական հաստատությունների թվին են դասվում ակադեմիաները, համալսարանները, ինստիտուտները, կոնսերվատորիաները, բարձրագույն դպրոցները:
43. «Միջին-մասնագիտական ուսումնական հաստատություններ» լրացվում են գործարկված տեխնիկումների, քոլեջների, ուսումնարանների, ինչպես նաև միջին մասնագիտական այլ ուսումնական հաստատությունների ուսումնական-լաբորատոր շենքերի ընդհանուր մակերեսները:
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |
ՀՀ ԱԶԱԳՅԻՆ |
|
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի | |||||||
Ում է ներկայացվում ____________________________ (անվանումը) |
Տրամադրված տեղեկությունների գաղտնիության պահպանումը երաշխավորվում է օրենքով | ||||||
Ով է ներկայացնում _____________________________ (անվանումը)
Գտնվելու վայրը ______________________________ Էլեկտրոնային փոստի հասցեն ______________________ * լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից |
Ձև N-2կշ Հաստատված է՝ ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի 09 օգոստոսի 2002թ. թիվ 132-Ն որոշմամբ Ներկայացվում է՝ Ներկայացնում են՝ Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 1-ին: | ||||||
Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով: |
(Ձև թիվ 2-կշ փոփ. 03.10.03 N 13-Ն)
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 200___թ.
(վերնագիրը փոփ. 05.03.07 N 04-Ն)
1.Հիմնական միջոցների գործարկումը և շինարարությունների իրականացումը |
(փաստացի գներով` հազար դրամ` առանց ԱԱՀ) |
Անվանումը |
Տողի դասա- կարգիչը |
Իրականացվել են շինարարություններ |
այդ թվում՝ ըստ ֆինանսավորման աղբյուրների |
Տարեվերջին անավարտ շինարարությունը | ||||||||
|
|
Ընդամենը |
այդ թվում` արտադրական նշանակության օբյեկտների գծով |
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
այդ թվում` |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
Հիմնական միջոցների գործարկում |
101 |
|
|
|
|
|
|
|
|
|
x |
x |
Շինարարություններ, ընդամենը (103+104+106) |
102 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
այդ թվում՝ շինմոնտաժային աշխատանքներ |
103 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
սարքավորում, գործիք, գույք |
104 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
դրանցից՝ |
105 |
|
|
|
|
|
|
|
|
|
x |
x |
այլ կապիտալ աշխատանքներ և ծախսեր |
106 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
դրանցից՝ նախագծա- |
107 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
102 տողից՝ տնտեսավարական եղանակով իրականացված շինարարության համար |
108 |
|
x |
|
|
|
|
|
|
|
x |
x |
այդ թվում՝ շինմոնտաժային աշխատանքներ |
109 |
|
|
x |
x |
|
|
x |
x |
x |
x |
x |
104 տողից՝ դուրս գրված, հնացած սարքավորումներ (ներառյալ տեղադրում չպահանջող սարքավորումները) |
110 |
x |
x |
|
|
x |
x |
|
|
|
x |
x |
107 տողից՝ հետագա տարիների շինարարության համար կատարված նախագծային աշխատանքներ |
111 |
|
|
|
|
|
|
|
|
|
x |
x |
|
112 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
113 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Տեղեկանք 1-ին բաժնի վերաբերյալ |
(փաստացի գներով` հազար դրամ` առանց ԱԱՀ) |
|
Տողի դասա-կար- |
102 տողից՝ |
սահմանված կարգով դուրս են գրվել |
Ավելացված արժեքի հարկի գումարը | |||||||
|
|
հիմնա- |
շինարա- |
կոնսեր- |
շինմոն- |
սար- |
այլ կապի- |
(7-րդ սյունակը հանվել է 05.03.07 N 04-Ն) |
(8-րդ սյունակը հանվել է 05.03.07 N 04-Ն) |
(9-րդ սյունակը հանվել է 05.03.07 N 04-Ն) |
(10-րդ սյունակը հանվել է 05.03.07 N 04-Ն) |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
|
120 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ծանոթություն. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ________մարդ
(ասյուսակը փոփ. 05.03.07 N 04-Ն)
2. Շինարարությունների վերարտադրողական կառուցվածքը
Անվանումը |
Տողի դասա-կարգիչը |
Ճյուղի դասա-կարգիչը |
Գործող կազմա- |
Գործող |
Գործող |
Նոր |
Գործող հզորու- |
Գործող |
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Իրականացվել են կապիտալ ներդրումներ, ընդամենը |
202 |
|
|
|
|
|
|
|
այդ թվում՝ շինմոնտաժային աշխատանքներ |
203 |
|
|
|
|
|
|
|
սարքավորում, գործիք, գույք |
204 |
|
|
|
|
|
|
|
202 տողից՝ հիմնական գործունեության արտադրական ճյուղերի համար |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
(ասյուսակը փոփ. 05.03.07 N 04-Ն)
3.Հիմնական միջոցների գործարկումը և շինարարությունների իրականացումն ըստ գործունեության ոլորտների
(փաստացի գներով` հազար դրամ` առանց ԱԱՀ)
Անվանումը |
Տողի |
Գոր- |
Իրականացվել են շինարարություններ |
Հաշվետու | |||||||||
Ընդամնեը |
այդ թվում՝ |
այդ թվում՝ ըստ ֆինանսավորման աղբյուրների | |||||||||||
շինմոն- |
սարքավո-րումներ, գործիքներ |
||||||||||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Արտադրական նշանակության |
301 |
||||||||||||
այդ թվում՝ |
|||||||||||||
302 |
|||||||||||||
արտադրական նշանակության այլ |
310 |
||||||||||||
Ոչ արտադրական նշանակության. |
311 |
||||||||||||
հյուրանոցներ և ռեստորաններ |
312 |
||||||||||||
ֆինանսական գործունեություն |
313 |
||||||||||||
անշարժ գույքի հետ կապված գործառ-նություններ |
314 |
||||||||||||
պետական կառավարում |
315 |
||||||||||||
կրթություն |
316 |
||||||||||||
առողջապահության հիմնարկներ |
317 |
||||||||||||
կոմունալ սոցիալական և անհատական ծառայությունների մատուցում |
318 |
||||||||||||
ոչ արտադրական նշանակության այլ օբյեկտներ |
319 |
(ասյուսակը փոփ. 05.03.07 N 04-Ն)
4. Բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային նշանակության օբյեկտների գործարկումը և շինարարությունների իրականացումը
Անվանումը |
Տողի դասա- կարգիչը |
Չափի միավորը |
Դասա-կարգիչն ըստ ՁՄՆՀ |
Օբյեկտների |
այդ թվում՝ գյուղական վայրերում |
Իրակա- | |||||||
հաշ- |
այդ թվում՝ |
հաշ- |
ըստ ֆինան- | ||||||||||
Ա |
Բ |
Գ |
Դ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Բնակելի շենքեր և հանրակացարաններ |
401 |
քառ. մ ընդհանուր (օգտակար) մակերես |
|||||||||||
Բնակելի շենքերի քանակը |
4011 |
հատ |
|||||||||||
402 |
քառ. մ բնակելի մակերես |
||||||||||||
401 տողից՝ |
403 |
քառ. մ ընդհանուր (օգտակար) մակերես |
|||||||||||
այդ թվում՝ հաշվետու տարում սկսված |
4031 |
-"- |
|||||||||||
նախորդ տարիներից փոխանցված (անավարտ) |
4032 |
-"- |
|||||||||||
բ) տարբեր նշանակության շենքերի վերափոխում |
404 |
-"- |
|||||||||||
գ) շենքերի ամրացում |
405 |
-"- |
|||||||||||
դ) շենքերի վերանորոգում* |
406 |
-"- |
|||||||||||
ե) (ենթակետն ուժը կորցրել է 05.03.07 N 04-Ն) | |||||||||||||
Հանրակրթական դպրոցներ |
411 |
աշակերտական տեղ |
|||||||||||
411 տողից՝ |
412 |
-"- |
|||||||||||
այդ թվում՝ |
4121 |
-"- |
|||||||||||
նախորդ տարիներից փոխանցված (անավարտ) |
4122 |
-"- |
|||||||||||
բ) տարբեր նշանակության շենքերի վերափոխում |
413 |
-"- |
|||||||||||
գ) շենքերի ամրացում |
414 |
-"- |
|||||||||||
դ) շենքերի վերանորոգում* |
415 |
-"- |
|||||||||||
Նախադպրոցական հիմնարկներ |
421 |
տեղ |
|||||||||||
421 տողից՝ |
422 |
-"- |
|||||||||||
այդ թվում՝ |
4221 |
||||||||||||
նախորդ տարիներից փոխանցված (անավարտ) |
4222 |
||||||||||||
բ) տարբեր նշանակության շենքերի վերափոխում |
423 |
-"- |
|||||||||||
գ) շենքերի ամրացում |
424 |
-"- |
|||||||||||
դ) շենքերի վերանորոգում* |
425 |
-"- |
|||||||||||
Հիվանդանոցներ |
431 |
մահճակալ |
|||||||||||
Ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներ |
432 |
հաճախումներ մեկ հերթափոխում |
|||||||||||
431 և 432 տողերից՝ ա) նոր շենքերի շինարարություն |
433 |
մահճակալ հաճախումներ մեկ հերթափոխում |
|||||||||||
այդ թվում՝ |
4331 |
-"- |
|||||||||||
նախորդ տարիներից փոխանցված (անավարտ) |
4332 |
-"- |
|||||||||||
բ) տարբեր նշանակության շենքերի վերափոխում |
434 |
-"- |
|||||||||||
գ) շենքերի ամրացում |
435 |
-"- |
|||||||||||
դ) շենքերի վերանորոգում* |
436 |
-"- |
|||||||||||
480 |
* 4-րդ բաժնի դ և ե ենթատողերի 1-4 սյունակներում բերված ցուցանիշները համապատասխան հզորությունների հանրագումարի մեջ չեն արտացոլվում
Ծանոթություն. |
4-րդ բաժնի տողերում լրացվում են սոցիալ-մշակութային նշանակության բոլոր օբյեկտների վերաբերյալ տվյալներ, որոնց ցանկը բերված է հաշվետվության կազմման կարգի վերաբերյալ ցուցմունքներում: |
(ասյուսակը փոփ. 05.03.07 N 04-Ն)
5. Բնակելի շենքերում գործարկված բնակարանները (առանց սյունապահների, պատշգամբների, բնակարաններին կից վերանդաների մակերեսի) |
6.Բնակելի շենքերի և սոցիալ-մշակութային նշանակության օբյեկտների շինարարության արժեքը, բնակելի շենքերի հարկերի թիվը և բարեկարգվածությունը |
6.1 Պատերի նյութերից կապված բնակելի շենքերի (առանց վերնակառույցների և ոչ բնակելի շենքերի, որոնք վերափոխվել են բնակելի շենքերի) և առանձին կանգնած ոչ արտադրական նշանակության օբյեկտների (առանց կցակառույցների և վերնակառույցների) շինարարության արժեքը |
|
|
Տեղեկանք. |
Հաշվետու տարվա վերջում շինարարության ընթացքում գտնվող բնակելի շենքերի ընդհանուր (օգտակար) մակերեսը ____________քառ.մ |
6.2. Գործարկված բնակելի շենքերի և հանրակացարանների դասակարգումն ըստ հարկերի թվի |
6.3. Բոլոր շենքերի և հանրակացարանների բարեկարգվածությունը |
|
|
|
Ղեկավար |
Անուն, ազգանուն _____________ | |
Կատարող ___________________ |
Պաշտոն ___________________ |
Հեռ.______________ |
Ստորագրություն _____________ |
(հավելվածը փոփ. 03.10.03 N 13-Ն, փոփ., խմբ. 05.03.07 N 04-Ն)