«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2003 թվականի N 671-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 2 հավելվածի Շիրակի մարզպետարանի ենթակայության դպրոցների ցանկի 124-րդ տողում «Ախուրյանի «Դպրատուն» վարժարան» բառերը փոխարինել «Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան վարժարան» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` մեկշաբաթյա ժամկետում`
ա) հաստատել «Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.
բ) ապահովել «Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. հունիսի 11 |