«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հունվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 2002 թվականի N 2124-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 1394-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը հաստատելու մասին» N 1394-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
ա) որոշման 2-րդ կետը «կարող է տրվել» բառերից հետո լրացնել «նաև» բառով։
բ) որոշմամբ հաստատված կարգի՝
1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների վրա, ովքեր ընդունվել են օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ և որոնց, «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մասի հիմքով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում»։
2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Գրավի պայմանագրի կնքման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ».
5-րդ կետից հանել «տարկետում տալու համար քաղաքացու» բառերը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|