«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«3» ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2003 թվականի N 288-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1465-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետական ենթակայության բյուջետային հիմնարկների կողմից մինչև 2001 թվականի հունվարի 1-ը սպառված էլեկտրական էներգիայի գծով պարտքերը վճարվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի NN 2054-Ա և 2059-Ն որոշումների հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» N 1465-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 7-րդ կետի`
ա) «ա» ենթակետում «6077022,88 ԱՄՆ-ի դոլարին համարժեք (1 ԱՄՆ-ի դոլարը` 555 դրամ փոխարժեքով) 3372747700 դրամի» բառերը փոխարինել «5599099,4 ԱՄՆ-ի դոլարին համարժեք (1 ԱՄՆ-ի դոլարը` 555 դրամ փոխարժեքով) 3107500200 դրամի», «մինչև 2001 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը` «մինչև 2002 թվականի դեկտեմբերի 31-ը» և «788.977 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 437882300 դրամ» բառերը` «1266900,5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 703129800 դրամ» բառերով.
բ) «բ» և «գ» ենթակետերում «6077022,88 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 3372747700 դրամի» բառերը փոխարինել «5599099,4 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 3107500200 դրամի» բառերով.
գ) «դ» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետությանն ազատել հանրապետական ենթակայության բյուջետային հիմնարկների կողմից մինչև 2002 թվականի հունվարի 1-ը սպառած էլեկտրական էներգիայի գծով` երկկողմանի հաստատված ակտերով մինչև երկու միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք 1110000000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պարտքերից» բառերը, իսկ «6077022,88 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 3372747700 դրամի փաստացի մնացորդի չափով» բառերը փոխարինել «2807280200 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)» բառերով.
դ) «է» ենթակետում «բնակչության պարտքերի դիմաց պետության կողմից տրվող փոխհատուցում» բառերը փոխարինել «որպես «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընկերության պարտավորությունների մարում» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. մարտի 25 Երևան |