«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2002 թվականի N 760-Ն
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին կետին և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, ինչպես նաև իրավաբանական անձանց լուծարման գործընթացի հրապարակայնությունը և նրանց պարտատերերի օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլի միջոց ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մրցույթով ընտրված մամուլի միջոցը:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից`
ա) 15-օրյա ժամկետում հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված մրցույթի անցկացման կարգն ու պայմանները.
բ) երկամսյա ժամկետում իրականացնել իրավաբանական անձանց լուծարման մասին տեղեկություններ հրապարակող մամուլի միջոցի ընտրությունը և հրապարակել ընտրության արդյունքները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|