«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«30» դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2002 թվականի N 2096-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 953 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը գույք հանձնելու և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորություններ վերապահելու մասին» N 953 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
ա) որոշման 2-րդ կետը «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը» բառերից հետո լրացնել «` համապատասխան չափով նվազեցնելով նշված ընկերությունների կանոնադրական կապիտալը» բառերով.
բ) որոշման` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը հանձնվող գույքի N 2 ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ կետով.
«21. | «Գառնի-Լեռ ԳԱՄ» ԲԲԸ |
ՀՀ առևտրի և |
80 | «ՈՒղեծիր» ճամբար, ՀՀ Կոտայքի մարզ, գ. Աղավնաձոր»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2002 թ. դեկտեմբերի 27 Երևան |