«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«12» սեպտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2001 թվականի N 841
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՇԵՆՔ ԳՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետարանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնել «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող` Երևանի Թամանցիների փողոցի N 58 հասցեում գտնվող 725,25 քառ. մետր տարածք ունեցող շենքը:
2. Երևանի քաղաքապետին`
ա) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հետ համատեղ բանակցել «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող` Երևանի Թամանցիների փողոցի N 58 հասցեում գտնվող` 177584 դրամ հաշվեկշռային արժեքով շենքը գնելու շուրջ.
բ) «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերությունից գնված շենքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել «N 4 բուժսանմաս» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ապահովել նշված շենքի առուվաճառքի` սահմանված կարգով պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 12-ից: