Գլխավոր տեղեկություն
Номер
N 569
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.06.2001-30.10.2015)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.07.23/23(155) Հոդ.520
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.06.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.06.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.06.2001
Дата вступления в силу
28.06.2001

040.0569.28.06.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 2001 թվականի N 569

քաղ. Երևան

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 91-րդ հոդվածի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մաքսային արժեքի որոշման նպատակով համախառն ամենամեծ քանակության որոշման կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 28-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հունիսի 28-ի N 569 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

մաքսային արժեքի որոշման նպատակով համախառն ամենամեծ քանակության որոշման

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի համաձայն մաքսային արժեքի որոշման նպատակով համախառն ամենամեծ քանակության որոշման կարգը:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված հասկացությունները սույն կարգում օգտագործվում են նույն իմաստով:

3. Համախառն ամենամեծ քանակությունը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների կամ դրանց համեմատ նույն կամ համանման ապրանքների` Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում իրացված, ապրանքի միավորի իրացման նույն գինն ունեցող ապրանքների տարբեր քանակությունների հանրագումարներից առավելագույն քանակությունն է:

4. Սույն կարգի 6-րդ կետի համաձայն ապրանքների համախառն ամենամեծ քանակությունը որոշելու համար հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում որոշակի ժամանակահատվածում իրացված նույն տեսքով, նույն կամ համանման որոշակի ապրանքների իրացման քանակի և գների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը տրամադրված տեղեկատվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը մաքսային արժեքի որոշման նպատակով տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 20 որոշմամբ հաստատված կարգի:

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից պահանջվող տվյալների տրամադրումը հնարավոր չլինելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը այդ տվյալները կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության պետական այլ մարմիններից` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 13-ի N 20 որոշմամբ հաստատված կարգի:

5. Մաքսային արժեքի որոշման նպատակով համախառն ամենամեծ քանակության հաշվարկման ժամանակ հաշվի չի առնվում ներմուծման երկրում այն ապրանքների իրացումը, որոնց արտադրության և մատակարարման համար տվյալ ապրանքների գնորդի կողմից մատակարարին մասնակի հատուցման պայմանով կամ անհատույց ուղղակի կամ անուղղակի տրամադրվել են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 83-րդ հոդվածի «դ» կետում նշված նյութեր, բաղադրամասեր, գործիքներ, աշխատանքներ:

6. Ապրանքների համախառն ամենամեծ քանակության հաշվարկման եղանակների հաջորդականությունը`

ա) ապրանքների համախառն ամենամեծ քանակություն է դիտարկվում առաջին հերթին այն քանակությունը, որով տվյալ ապրանքներն առավելագույն քանակությամբ իրացվել են վաճառողի հետ ոչ փոխկապակցված անձանց` ներմուծումից հետո գործարքի առաջին մակարդակում իրացման ժամանակ:

Գործարքի մակարդակ է համարվում ապրանքի նկատմամբ սեփականատիրոջ փոփոխման համապատասխան փուլը.

բ) գործարքի առաջին մակարդակի չբացահայտման դեպքում հաշվարկվում է այն քանակությունը, որով տվյալ ապրանքները նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում ամենամեծ քանակությամբ իրացվել են մատակարարի հետ ոչ փոխկապակցված անձանց` ներմուծումից հետո գործարքի հաջորդ մակարդակներում.

գ) եթե Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում կամ գրեթե նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներից կամ դրանց համեմատ նույն կամ համանման ապրանքներից նույն տեսքով չեն վաճառվում, ապա հաշվի է առնվում վերամշակման գործընթաց անցած և նույնականությունը պահպանած այդ ապրանքների համապատասխան գործարքի մակարդակներում համախառն ամենամեծ իրացված քանակությունը, եթե հնարավոր է ճշգրիտ հաշվարկել վերամշակման հետևանքով ապրանքների ավելացված արժեքը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.02.2023, N 146-Ն 10.02.2023, N 569
22.10.2015, N 1239-Ն 30.10.2015, N 569
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան