«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«20» հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2002 թվականի N 802-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(որոշումն ուժը կորցրել է 14.04.05 թիվ 505-Ա)
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 238-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց համազգեստի ձևն ըստ տեսականու` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հատուկ կոչումների տարբերանշանների ձևերը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` հաստատել մաքսային մարմինների պաշտոնատար անձանց համազգեստի կրման կարգը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների ծառայողական համազգեստի և հատուկ կոչումների տարբերանշանների մասին» N 732 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2002 թ. հունիսի 17 Երևան |
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի N 802-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎՆ ԸՍՏ ՏԵՍԱԿԱՆՈՒ
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ
Գլխարկ` մուգ կապույտ, կարմիր գլխարկաբոլորքով և երիզաքուղով, գլխարկաբոլորքի վրա` ոսկեգույն գլխարկանշանը` ասեղնագործված դափնու պսակի տեսքով, գլխարկակատարի վրա` Հայաստանի Հանրապետության զինանշանը
Ականջակալներով գլխարկ` կարակուլից, գլխարկանշանով
Ձմեռային վերարկու` բրդյա, մուգ կապույտ, կարակուլից օձիքով, ուսադիրներով
Գարնանային-աշնանային կիսավերարկու` մուգ կապույտ, ուսադիրներով
Ամառային թիկնոց` ուսադիրներով
Սեզոնային վերարկու` մուգ կապույտ, ուսադիրներով
Կիտել` բրդյա, մուգ կապույտ, օձիքը` ասեղնագործված դափնու տերևի տեսքով, ուսադիրներով
Բաճկոն` բրդյա, մուգ կապույտ, ուսադիրներով
Տաբատ` բրդյա, մուգ կապույտ, երիզաքուղով և գունաժապավենով
Ամառային տաբատ` մուգ կապույտ, երիզաքուղով գունաժապավենով
Վերնաշապիկ` սպիտակ, ուսադիրներով
Փողկապ` կապույտ
Տաբատի գոտի` սև կաշվից
Կաշնե
Կիսաճտքավոր կոշիկ
Կոշիկ
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԼԵՅՏԵՆԱՆՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ
Գլխարկ` մուգ կապույտ, գլխարկաբոլորքով, գլխարկաբոլորքի վրա` գլխարկանշանը
Ականջակալներով գլխարկ` մորթուց, գլխարկանշանով
Գլխարկ` «Պիլոտկա» տեսակի, մուգ կապույտ, գլխարկանշանով
Կիսավերարկու` մուգ կապույտ, ուսադիրներով (հանովի ձմեռային ներդիրով և մորթե օձիքով)
Կիտել` բրդյա, մուգ կապույտ, ուսադիրներով
Բաճկոն` մուգ կապույտ, ուսադիրներով
Տաբատ` բրդյա, մուգ կապույտ
Ամառային տաբատ` մուգ կապույտ
Երկարաթև վերնաշապիկ` սպիտակ և կապույտ, ուսադիրներով
Կարճաթև վերնաշապիկ` սպիտակ և կապույտ, ուսադիրներով
Փողկապ` մուգ կապույտ
Տաբատի գոտի` սև կաշվից
Կիսաճտքավոր կոշիկ
Կոշիկ
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՐՏՍԵՐ ԼԵՅՏԵՆԱՆՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ
Գլխարկ` «Պիլոտկա» տեսակի, մուգ կապույտ, գլխարկանշանով
Ականջակալներով գլխարկ` մորթուց, գլխարկանշանով
Կիսավերարկու` մուգ կապույտ, ուսադիրներով (հանովի ձմեռային ներդիրով և մորթե օձիքով)
Կիտել` մուգ կապույտ
Կիսաշրջազգեստ` մուգ կապույտ, ամառային և ձմեռային
Երկարաթև վերնաշապիկ` սպիտակ և կապույտ, ուսադիրներով
Կարճաթև վերնաշապիկ` սպիտակ և կապույտ, ուսադիրներով
Փողկապ` մուգ կապույտ
Գոտի` սև կաշվից
Կիսաճտքավոր կոշիկ
Կոշիկ
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի N 802-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐՆ ԸՍՏ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հատուկ կոչումների տարբերանշաններն ուսադիրներն են:
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ
Մաքսային ծառայության գեներալ-մայորի ուսադիրների մակերեսը հյուսկեն է, հատուկ գործվածքով, ուղղանկյուն, վերնամասում` բազմանկյուն կտրվածքով, ամրացվում է ոսկեգույն կոճակ: Ուսադրի վրա տեղադրվում է ոսկեզօծ թելերով ասեղնագործված 22 մմ տրամագծով մեկ աստղ:
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԼԵՅՏԵՆԱՆՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ
Մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտից մինչև մաքսային ծառայության գնդապետի ուսադիրներն ուղղանկյուն են, վերնամասում` բազմանկյուն կտրվածքով, հատուկ գործվածքով:
Մաքսային ծառայության մայորի, փոխգնդապետի և գնդապետի ուսադիրները երկու մակաշերտով են, իսկ կրտսեր լեյտենանտինը, լեյտենանտինը, ավագ լեյտենանտինը և կապիտանինը` մեկ մակաշերտով: Ուսադիրների վերին մասում ամրացվում է ոսկեգույն կոճակ:
Մայորի, փոխգնդապետի և գնդապետի ուսադիրների վրա տեղադրվում են 20 մմ տրամագծով ոսկեգույն աստղեր:
Կրտսեր լեյտենանտի, լեյտենանտի, ավագ լեյտենանտի և կապիտանի ուսադիրների վրա տեղադրվում են 13 մմ տրամագծով ոսկեգույն աստղեր:
Աստղերի թիվը համապատասխանում է հատուկ կոչմանը: