«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
30 ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2001 թվականի N 373
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ ՈՉ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված պետական տուրքի և ոչ հարկային եկամուտների հավաքագրման և բյուջետային մուտքերի ապահովման արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին`
ա) անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման 2.7-րդ կետով սահմանված` տարեկան և եռամսյակային համամասնություններին համապատասխան եկամուտների մուտքերն ամբողջությամբ ապահովելու համար.
բ) յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե գանձված ոչ հարկային եկամուտների, ինչպես նաև բնօգտագործման և բնապահպանական վճարների վերաբերյալ տեղեկությունները մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն` վերջինիս կողմից սահմանված ձևերով և կարգով.
գ) յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման 2.7-րդ կետով սահմանված եկամտատեսակների գծով նախատեսված եռամսյակային գումարներից պակաս մուտքեր ապահովելու դեպքում, տվյալ եռամսյակի ավարտից հետո, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն թերկատարման պատճառների մասին և առաջարկություններ` դրանց վերացման վերաբերյալ:
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը`
ա) ապահովել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջե մուտքագրվող պետական տուրքի և ոչ հարկային եկամուտների գումարների վճարման նկատմամբ վերահսկողության իրականացումը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` պայմանագրերով կարգավորվող առանձին եկամուտների ամբողջական հաշվեգրումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
բ) յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, ամփոփել պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված հաշվետվությունները և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական պահուստային ֆոնդի հողերի օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարձակալության պայմանագրերի կնքման, վարձավճարների, ինչպես նաև կանխավճարների ժամանակին գանձման և ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքագրման համար:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը`
ա) անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրված գովազդների` համապատասխան ժամանակահատվածի համար հաշվարկված վճարն ամբողջությամբ գանձելու համար.
բ) համագործակցելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների հետ` կանխել միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդների տեղադրումն առանց կնքված համապատասխան պայմանագրերի:
5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել պետական մարմինների, դրանց ենթակա հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալության պայմանագրերով նախատեսված վարձավճարների ժամանակին գանձումը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքագրումն ապահովելու համար:
6. Սահմանել, որ սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 30-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|