040.1286.27.12.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 դեկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2001 թվականի N 1286
քաղ. Երևան
ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 1-ի «Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 234 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 27-ից:
|
Ա. Մարգարյան |
|
Ց Ա Ն Կ
շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների
1. ՁԻԱՀ/ՄԻԱՎ
2. Ժանտախտ
3. Խոլերա
4. Սիբիրյան խոց
5. Տուլարեմիա
6. Դիֆթերիա
7. Բծավոր տիֆ
8. Որովայնային տիֆ
9. Պարատիֆեր
10. Մալարիա
11. Փայտացում
12. Սուր պոլիոմիելիտ
13. Մենինգոկոկային վարակ
14. Դիզենտերիա
15. Վիրուսային հեպատիտներ
16. Տուբերկուլյոզ (բոլոր ձևերը)
17. Բրուցելյոզ
18. Կատաղություն
19. Սիֆիլիս
20. Գոնոկոկային ինֆեկցիայի բարդացած ձև
21. Լեպտոսպիրոզ
22. Ընդհանուր աղիքային ինֆեկցիաներ
23. Սալմոնելոզային ինֆեկցիաներ
24. Էպիդեմիկ պարոտիտ
25. Կարմրուկ
26. Կարմրախտ
27. Կապույտ հազ և հարկապույտ հազ
28. Ջրծաղիկ
29. Վարակային մոնոնուկլեոզ
30. Քութեշ ստրեպտոկոկային անգինա
31. Գրիպ