«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2001 թվականի N 310
քաղ. Երևան
ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ մաքսային վարչարարության բարեփոխումների միջոցառումներին (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 16-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
NN ը/կ |
Միջոցառումները |
Կատարման |
Ծանոթագրություն |
1. | Հարկային և մաքսային համակարգերի հետագա ինտեգրացման ուղղությամբ աշխատանքների իրականացում, այդ թվում` տեղեկատվական հոսքերի կանոնակարգում, ներքին վերահսկողության արդյունավետության բարձրացում |
01.03.01- 01.12.01 թթ. |
|
2. | Մաքսային օրենսգրքից բխող նորմատիվային իրավական փաստաթղթերի մշակում և ընդունում: Մաքսային հարաբերություններին վերաբերող բոլոր իրավական ակտերի հրապարակում մեկ ուղեցույցում, իրազեկման այլ աշխատանքների իրականացում: |
2001 թ. I եռամսյակ |
ՀՀ ՊԵՆ «Հարկային և մաքսային տեղեկատու» |
3. | Օրինական առևտրի բարելավման, խթանման և օժանդակման նպատակով կարգավորված գործընթաց մշակելու համար արտահանման և ներմուծման ընթացակարգերի ողջ շղթայի նկարագրություն` ներառյալ պետական կառավարման այլ մարմինների կողմից ներկայացվող համապատասխան ընթացակարգերն ու պահանջները` խորհրդակցելով ներմուծողների, արտահանողների, փոխադրողների բրոքերների և մաքսային խորհրդատուների հետ |
01.07.01-31.12.01 թթ. |
|
4. | Բոլոր մաքսատներում և մաքսային կետերում ֆիզիկական և իրավաբանական անձանց գործարքների ձևակերպման ավտոմատ համակարգչային համակարգի ներդրում |
2001 թ. ընթացքում |
ՀՀ ՊԵՆ միջոցների հաշվին (ոչ բյուջետային) |
5. | Մաքսային մարմիններում օգտագործվող վճարման փաստաթղթերի առավելագույնս նույնականացում |
2001 թ. հոկտեմբեր |
|
6. | Գործող արտահանման թույլտվությունները մեկ փաստաթղթում ամփոփելու ուղղությամբ աշխատանքների իրականացում |
2001 թ. նոյեմբեր |
|
7. | Բոլոր մաքսատներում և մաքսային կետերում ներդնել` ա) ֆիզիկական անձանց համար` կարմիր/կանաչ ուղիներ բ) ներմուծվող և արտահանվող բեռների զննության ընտրողական համակարգ |
ա. մաքսակետերի |
|
8. | ՀՀ ՊԵՆ մաքսային մարմիններում մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով ռիսկի կառավարման մեթոդի օգտագործման ընթացակարգերի սահմանում` արտահանման/ներմուծման ժամանակ խուսափելով բեռների 100%-անոց զննումից |
2001 թ. հուլիս |
|
9. | ՀՀ ՊԵՆ համակարգում ամբողջական և համապարփակ համակարգչային ցանցի և տվյալների բազայի ստեղծում, որը հաշվեստուգումների (աուդիտի), հետաքննության և մոնիտորինգի համար կապահովի արագ և անընդհատ հաղորդակցությունն ու կապը (տեղեկությունների և տվյալների փոխանակումը) ՀՀ ՊԵՆ մաքսային և հարկային համակարգերի միջև |
ցանցի ստեղծման I և II փուլերը` 2001 թ. ընթացքում, III-ը` 2002 թ. ընթացքում |
Միջոցառումներն իրականացվում են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ: |
10. | ՀՀ ՊԵՆ մաքսային մարմինների կողմից հայտարարագրված մաքսային արժեքի ճշգրտման նպատակով տվյալների կենտրոնական բազայի ստեղծում |
Աշխատանքներն սկսել 2001 թ. մայիսից` վերջնական ժամկետները |
Միջոցառումներն իրականացման ենթակա են դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում: |
11. | Մաքսային վարչարարության բարեփոխումների տեխնիկական զինվածության ապահովման նպատակով անհրաժեշտ սարքավորումների, այլ ռեսուրսների կազմի, քանակի, դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ճշգրտում` համապատասխան գնումների առաջնահերթությունն ու դրա ծրագիրը կազմելու համար |
Համաձայնեցման |
Միջոցառումներն իրականացման ենթակա են դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում: |
12. | Տրանսպորտային միջոցների և ուղևորների հոսքն արդյունավետ կառավարելու նպատակով ՊԵՆ մաքսային կետերը համապատասխան և ժամանակակից օժանդակ հարմարություններով ապահովման աշխատանքներ |
"-" |
Միջոցառումներն իրականացման ենթակա են դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում: |
13. | ՀՀ ՊԵՆ մաքսատների և մաքսային կետերի, միջազգային ստանդարտներին համապատասխան մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով մաքսային պահեստներով և զննման իրականացման համար համապատասխան տարածքներով ապահովում |
"-" |
Միջոցառումներն իրականացման ենթակա են դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում: |
14. | Ապահով պահպանման նպատակով ապրանքների (մասնավորապես, մաքսային մարմինների կողմից ժամանակավոր առգրավված) օժանդակ հարմարությունների ստեղծում |
"-" |
Միջոցառումներն իրականացման ենթակա են դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում: |
15. | ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների նկատմամբ հսկողության արդյունավետության բարձրացում |
"-" |
Լաբորատորիայի ստեղծմանն օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ կա նախնական պայմանավորվածություն USAID-ի հետ: |
16. | Մաքսային զննման համար տեխնիկական միջոցների վերազինում և համալրում (մասնավորապես, թմրամիջոցներ հայտնաբերող սարքեր, ձեռքի գործիքներ, լապտերներ, արտահագուստ, ծառայողական համազգեստ, ջեռուցիչներ, կապի սարքավորումներ և այլն) |
"-" |
Միջոցառումներն իրականացման ենթակա են դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում: |
17. | Մաքսային մարմինների կողմից գանձման ենթակա հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարների հաշվարկման (գանձման) ավտոմատ համակարգերի ներդրում (մաքսային ընթացակարգերի ավտոմատացման նպատակով համակարգչային ծրագրերի մշակում և ներդնում) |
Համաձայնեցման |
Միջոցառումներն իրականացման ենթակա են դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում: |
18. | ՀՀ ՊԵՆ մաքսային կետերում ASYCUDA + + համակարգի (մաքսային հսկողություն և ձևակերպման համակարգչային ծրագիր) ներդրում |
I փուլ` 2001 թ. դեկտեմբեր, |
|
19. | Ֆիզիկական անձանց կողմից մաքսային արտոնություններից օգտվելու հաճախականությունը վերահսկելու նպատակով համակարգչային ծրագրերի մշակում և տվյալների միասնական բազայի ստեղծում, դրանց վերլուծություն, անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկությունների ներկայացում |
սույն ծրագրի 9-րդ կետով նախատեսված ժամկետներին զուգահեռ |
Միջոցառումներն իրականացման ենթակա են դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում: |
20. | ՀՀ ՊԵՆ վիճակագրական վերլուծությունների աշխատանքների ավտոմատացում, համապատասխան հաշվետվական մեխանիզմի ներդրում |
2001 թ. դեկտեմբեր |
|
21. | Մաքսային մարմինների ղեկավար անձնակազմի վերապատրաստման դասընթացների անցկացում (ներառելով եկամուտների պլանավորումը, կառավարման ձևի փոփոխությունը, աշխատանքների որակի ընդհանուր բարձրացումը) |
Համաձայնեցման ենթակա են դոնոր կազմակերպությունների հետ |
Միջոցառումներն իրականացման ենթակա են դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում: |
22. | ՀՀ ՊԵՆ մաքսային համակարգի այլ աշխատակիցների (այդ թվում` դասախոսական կազմի) ուսուցման ծրագրերի կազմում և իրագործում (այդ թվում` արտասահմանյան երկրների փորձի ուսումնասիրություն և փոխանակում), այդ թվում` - տեսչական անձնակազմի վերապատրաստում, - ապրանքների դասակարգում, ռիսկի գործոնների կիրառում, - մաքսային արժեքի և ապրանքի ծագման երկրի որոշում, - մաքսային ձևակերպում և մաքսային ռեժիմների առանձնահատկություններ, մաքսային հսկողություն և մաքսային զննում |
15.05.01-15.12.01 թթ. |
|
23. | ա) ՀՀ ՊԵՆ մաքսային մարմինների աշխատողների որակավորման ստուգման քննությունների անցկացում, արդյունքների ամփոփում բ) «Մաքսային ծառայության մասին» օրենքի նախագծի մշակում` դրանում ներառելով հետևյալ հիմնախնդիրների լուծումները` աշխատողների աշխատանքի ընդունման, որակավորման բարձրացման, դասային կոչումների շնորհման, վարձատրության, սոցիալական պաշտպանվածության, կադրային ռեսուրսների կառավարման թափանցիկության և այլ հարցեր գ) մաքսային ծառայողների վարքագծի վերանայման մեխանիզմի իրականացում |
ա) 12.02.01-15.05.01 |
|
24. | ՀՀ ՊԵՆ համակարգի ուսումնական կենտրոնի վերազինում, ուսուցման համար սարքավորումների, լսարանների (այդ թվում` համակարգչային), օժանդակ միջոցների ապահովում): Մաքսային վերապատրաստման դասընթացների իրականացման համար անհրաժեշտ տարեկան ծախսերի ապահովման ծրագրի մշակում |
Համաձայնեցման ենթակա են դոնոր կազմակերպությունների հետ |
Միջոցառումներն իրականացման ենթակա են դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում, ձեռք է բերված նախնական պայմանավոր- վածություն USAID-ի հետ: |
25. | Մաքսային համակարգի ընդհանուր խնդիրները, վարչարարության բարեփոխումների ընթացքը պարբերաբար քննարկելու նպատակով խորհրդատվական խմբի ստեղծում` ներգրավելով ՊԵՆ և պետական այլ մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ, մաքսային բրոքերներ, ինչպես նաև ներմուծող և արտահանող տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչներ |
2001 թ. հուլիս |
|
26. | Փաստաթղթավորել և տարբեր եղանակներով (հարկային և մաքսային տեղեկատու, ինտերնետ, հեռուստատեսություն, թերթեր և ամսագրեր և այլն) տարածել ներմուծման և արտահանման գործընթացների նկարագրությունները մաքսային ծառայողների և շահագրգիռ մարմինների համար |
2001 թ. դեկտեմբեր |
ՀՀ ՊԵՆ միջոցների հաշվին (ոչ բյուջետային) |
27. | Փորձնական ծրագրի իրականացում (օրինակ, Մեղրու մաքսային կետում)` հնարավորություն ընձեռելով, որ մաքսատան համար նախատեսված բոլոր ընթացակարգերն իրականացվեն տվյալ մաքսակետում` առանց մաքսատուն մտնելու ապրանքների մուտքը ՀՀ թույլ տալու համար շահագրգիռ մարմինների համար |
Համաձայնեցման ենթակա են դոնոր կազմակերպությունների հետ |
|
28. | ՀՀ մաքսային կետերից մեկը (օրինակ, Մեղրու մաքսային կետը) սույն միջոցառումների շրջանակներում վերազինելուց և համապատասխան ենթակառուցվածքներով հագեցնելուց հետո օգտագործել մաքսային հսկողության, մաքսային ձևակերպումների իրականացման, ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրման մեխանիզմների ներդրման ուղղությամբ ուսումնական ծրագրերի իրականացման համար |
"-" |
Միջոցառումներն իրականացման ենթակա են դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում: |
29. | Առավել խոշոր և կանոնավոր ներմուծումներ իրականացնող սուբյեկտների կողմից անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման դեպքում մաքսային մարմինների կողմից մաքսային վճարների հաշվարկում և տրամադրում վերջիններիս` մինչև նրանց կողմից համապատասխան ապրանքների ներմուծումը |
2002 թ. հուլիս |
|
30. | Մաքսային մարմինների աշխատակիցների խրախուսման համակարգի կատարելագործում, անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկում` աշխատակիցների աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների ավելացման ուղղությամբ, վարձատրության ժամանակ տարբերակված մոտեցման ցուցաբերում` կախված կոնկրետ աշխատակցի կատարած աշխատանքի որակից և ցուցաբերած պատրաստվածության մակարդակից |
2001 թ. օգոստոս |
|
31. | ՀՀ ՊԵ նախարարի գլխավորությամբ ստեղծել վերահսկիչ հանձնաժողով` ներառելով ներկայացուցիչներ ՀՀ ՊԵՆ պատասխանատու աշխատողներից, դոնոր կազմակերպություններից, ՀՀ կառավարությունից, ֆինանսների և էկոնոմիկայի, արդյունաբերության և առևտրի նախարարությունների պատասխանատու աշխատողներից: Մշակել մաքսային համակարգի բարեփոխումների և արդիականացման գործողությունների պլան, որը կներառի մաքսային վարչարարության ուղենիշները, ժամկետները, ֆինանսավորման պահանջները և ռեսուրսները, և 3 ամսվա ընթացքում ներկայացնել վերահսկիչ հանձնաժողովին: Ապահովել անհրաժեշտ հաշվետվական մեխանիզմ` մաքսային վարչարարության բարեփոխումների արդյունքները մաքսային բարեփոխումների վերահսկիչ հանձնաժողովին պարբերաբար ներկայացնելու համար: |
հանձնաժողովի |
Մարմնի (վերահսկիչ հանձնաժողովի ստեղծումը) նախատեսել դոնոր կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում: |
32. |
Մաքսային ծառայության որոշ բնագավառների վիճակի գնահատման չափանիշների ընդունում, ներքոհիշյալ բնագավառների առկա վիճակի և առաջընթացի (բարելավումների) համեմատական փորձաքննություն` 3, 5 և 10 տարի ժամանակահատվածներով` |
2002 թ. հունվար` հաստատել հիմնական տվյալները ձեռք |
|
33. | Սահմանամերձ շուկաների մաքսային հսկողության մեխանիզմների կատարելագործում (մաքսային վերահսկողության գոտիների հստակեցում, ուղևորահոսքերի կանոնակարգում, մաքսային ձևակերպումների վերահսկողության արդյունավետության բարձրացում, մաքսային հսկողության գոտուց դուրս գտնվող փոխադրամիջոցների հետագա անհարկի ստուգումների բացառում) | Դրույթի կատարումը պայմանավորված է նաև շինարարական աշխատանքների իրականացմամբ: | |
34. | Կառավարության կողմից անդրադարձ մաքսային վարչարարության բարեփոխումների միջոցառումներին` լրացուցիչ ուղղությունների մշակման և միջոցառումների իրականացման ընթացքում ծագած հիմնախնդիրների լուծմանն օժանդակելու նպատակով |
31/05/2002 |
|
35. | ՀՀ հարկային և մաքսային օրենսդրություններին համահունչ համակարգչային ծրագրերի մշակում |
1. 01/07/2001 |
1. Հատկանշել անհրաժեշտ փոփոխությունները 2. Օրենքի նախագիծ 3. Օրենքի ընդունում |
36. | Մաքսային օրենսդրության գործողության ընթացքում մաքսային կանոնների խախտման դեպքերի ուսումնասիրություն, կրկնակի խախտումները կանխարգելելու նպատակով օրենսդրական առաջարկության մշակում և ներդնում, որը նպատակ կունենա կրկնակի խախտման դեպքերում տուգանքների աճողական համակարգը կիրառել |
01/01/2002 |
|