«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29 մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2001 թվականի N 248
քաղ. Երևան
«ՏԱՇԻՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԲԱՂՆԻՔ-ԼՎԱՑՔԱՏՈՒՆԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Տաշիրի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության բաղնիք-լվացքատունն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «ՄՄ և ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` վաճառքի գինը սահմանելով 982837 դրամ:
2. Պետական գույքի գնորդը վճարումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 29-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |