Գլխավոր տեղեկություն
Номер
N 68
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.01.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.02.01/4(136) Հոդ.95
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.01.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.01.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.01.2001
Дата вступления в силу
30.01.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ռ. Քոչարյան
30 հունվարի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունվարի 2001 թվականի N 68
քաղ. Երևան 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումը, ինչպես նաև նշված օրենքի 10-րդ հոդվածի «զ» կետի ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները.

 (հազ. դրամով)

  I եռամսյակ II եռամսյակ III եռամսյակ IV եռամսյակ
Եկամուտների գծով

42,585,151.0

44,852,593.3

50,697,347.1

55,264,458.1

Ծախսերի (բացառությամբ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին իրականացվող ծախսերի) գծով

43,248,256.4

64,961,435.0  66,663,354.0 66,854,448.9
Դեֆիցիտը

663,105.4

20,108,841.7

15,966,006.9

 11,589,990.8

 

2. Սահմանել`

2.1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (հաշվի չառած պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին ծախսերի իրականացման հետևանքով առաջացած դեֆիցիտը) ֆինանսավորման եռամսյակային համամասնությունները` ըստ առանձին աղբյուրների` սույն որոշման N 1 հավելվածի համաձայն.

2.2. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի եկամուտների հավաքագրման եռամսյակային համամասնությունները` ըստ առանձին եկամտատեսակների` սույն որոշման N 2 հավելվածի համաձայն.

2.3. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների (բացառությամբ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին իրականացվող) կատարման եռամսյակային համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման` սույն որոշման N 3 հավելվածի համաձայն.

2.4. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների (բացառությամբ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին իրականացվող) կատարման եռամսյակային համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` սույն որոշման N 4 հավելվածի համաձայն.

2.5. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների (բացառությամբ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին իրականացվող) կատարման եռամսյակային համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների` սույն որոշման N 5 հավելվածի համաձայն.

2.6. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների տարեկան գումարների եռամսյակային բաշխումը` ըստ առանձին համայնքների` սույն որոշման N 6 հավելվածի համաձայն.

2.7. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված բնապահպանական և բնօգտագործման վճարների, պետական տուրքերի, ոչ հարկային եկամուտների և կապիտալի գործառնություններից եկամուտների առանձին տեսակների գծով մուտքերի հավաքագրման եռամսյակային համամասնությունները` ըստ դրանց գանձման համար պատասխանատու պետական կառավարման մարմինների` սույն որոշման N 7 հավելվածի համաձայն.

2.8. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2001 թվականի ծախսերի նախահաշվի կատարման եռամսյակային համամասնությունները` սույն որոշման N 9 հավելվածի համաձայն.

2.9. որ` սույն որոշման N 10 հավելվածով հաստատված «Սեփականաշնորհման միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ միջոցառումներ» ծախսային ծրագիրը իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն է: Այդ կապակցությամբ` սույն որոշմամբ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 8-ի «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին 2000 թվականին իրականացվող աշխատանքների աուդիտ կազմակերպելու մասին» N 723 որոշումը:

3. Հաստատել.

3.1. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող Հայաստանի Հանրապետությունում մարդահամարի անցկացման նախապատրաստական աշխատանքների գծով Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին իրականացվելիք ծախսերի նախահաշիվը` սույն որոշման N 8 հավելվածի համաձայն.

3.2. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով և 9-րդ հոդվածի «զ» կետով սահմանված բյուջետային հատկացումների, ինչպես նաև պետական կառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող ֆինանսական այլ միջոցների հաշվին, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, բաց մրցույթով` կենտրոնացված գնման ենթակա առանձին աշխատանքների և ծառայությունների անվանացանկը` սույն որոշման N 10 հավելվածի համաձայն:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

4.1. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա) Հայաստանի Հանրապետության 2001 թվականի կապիտալ ծախսերի պետական պատվերով նախատեսված օբյեկտների մրցույթների արդյունքներով տնտեսված գումարների առաջացման դեպքում, ազատված բյուջետային հատկացումների օգտագործման ուղղությունների վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համատեղ.

բ) նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման նպատակով «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումների օգտագործման ուղղությունների մասին` մինչև 2001 թվականի հունիսի 1-ը.

գ) նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած բյուջետային պարտքերի մարմանը` «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «բ» կետով սահմանված դեպքերում գոյացած բյուջետային միջոցների հաշվին լրացուցիչ կատարվելիք հատկացումների մասին` մինչև 2001 թվականի դեկտեմբերի 11-ը.

դ) աղետի գոտու տնակային տնտեսություններին` սպառված էլեկտրաէներգիայի արժեքի վճարման գծով ծախսերը փոխհատուցելու նպատակով «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումների տրամադրման կարգի մասին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Լոռու և Շիրակի մարզպետների հետ համատեղ` մեկամսյա ժամկետում.

ե) դեղամիջոցներից և դեղանյութերից գանձվող` 2001 թվականի բյուջետային տարում գանձապետական առանձին հաշվում կուտակվող ավելացված արժեքի հարկի գումարների ծախսման ուղղությունների վերաբերյալ` մինչև 2001 թվականի մարտի 13-ը.

զ) պետական պարտատոմսերի գծով 2001 թվականի տարեկան ծրագրավորված ցուցանիշների ապահովմանն ուղղված միջոցառումների մասին` մեկամսյա ժամկետում.

է) 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ֆինանսական առողջացման ծրագրեր իրականացնող կազմակերպությունների) կողմից Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջե վճարման ենթակա շահաբաժինների գումարների մասին` ըստ առանձին կազմակերպությունների, եռամսյակային կտրվածքով` մինչև 2001 թվականի մայիսի 20-ը.

4.2. Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով չկանխատեսված ծախսերի, սահմանված կարգով, ֆինանսավորումն իրականացնել նախորդ տարիներին տրամադրված պետական բյուջեի երաշխիքների սպասարկման համար նշված ֆոնդում պահուստավորված հատկացումների` պրինցիպալների 2001 թվականի պարտավորությունների կատարման գործընթացի արդյունքներով ազատվող գումարների շրջանակներում.

4.3. յուրաքանչյուր եռամսյակի վերջին օրվա դրությամբ ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փոխադարձ զուտ պարտավորությունների առավելագույնը 8,350.0 մլն դրամ մեծությունը, միաժամանակ հաշվի առնելով, որ եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունների գերազանցումը նշված մեծությունից չի կարող լինել ավելի, քան տվյալ եռամսյակի սկզբից մինչև տվյալ պահը հավաքագրված կուտակողական հարկային եկամուտների 10 տոկոսը.

4.4. ստուգել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքներով առաջացած, ինչպես նաև մինչև 2000 թվականի հունվարի 1-ը առաջացած` չճշտված և չստուգված պարտքերի ծավալների հավաստիությունը և արդյունքների մասին տեղեկանքը մինչև 2001 թվականի հունիսի 1-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.

4.5. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարման հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 25-ը հրապարակել տեղեկատվություն` նախորդ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարման մասին` բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգմանը համապատասխան.

4.6. ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի վիճակագրության կատարելագործման և հրապարակայնության ապահովման ուղղությամբ.

4.7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքների կողմից դուրս գրված կանխիկ դրամի ստացման չեկերի սպասարկման համար, սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի հետ պայմանագրերի կնքումը, նկատի ունենալով, որ ըստ պայմանագրի` բանկերին տրվող սպասարկման ընդհանուր վճարը չպետք է գերազանցի բանկերի կողմից կանխիկացված գումարի 0,2 %-ը.

4.8. միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ նպատակային վարկային ծրագրերի իրականացման գրասենյակների բոլոր հաշիվները, Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային պայմանագրերի շրջանակներում, առևտրային բանկերից տեղափոխել կենտրոնական գանձապետարան և սպասարկել մեկ հաշվով.

4.9. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված հիմքերով հայցադիմումներ, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` առանց սահմանափակման, դրանց գծով կատարված ծախսերը և ստացված եկամուտներն առանձնացված արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.

4.10. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածով սահմանված` պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին ֆինանսավորվող ծրագրերի գծով հիշյալ օրենքով նախատեսված հատկացումների` 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ չիրացված մնացորդի սահմաններում 2001 թվականի բյուջետային տարում, անհրաժեշտության դեպքում, շարունակել դրանց ֆինանսավորումը նույն աղբյուրից և նշված միջոցների հաշվին կատարված ծախսերն առանձնացված արտահայտել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.

4.11. Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքել պայմանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մինչև 2005 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով, տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով 9,000,000.0 հազար դրամ վարկ տրամադրելու վերաբերյալ` մեկամսյա ժամկետում.

4.12. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածով սահմանված` պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին կատարվելիք ծախսերի ֆինանսավորումը (նշված օրենքով հաստատված հատկացումների գումարների շրջանակներում) 2001 թվականի բյուջետային տարվա ընթացքում իրականացնել պատվիրատու պետական կառավարման մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող փաստացի կատարողականների հիման վրա.

4.13. մեկամսյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ոռոգում» ՊՓԲԸ-ին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին և Երևանի քաղաքապետարանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված սուբսիդիաների գումարները` նշված ընկերությունների կողմից մատուցված ծառայությունների դիմաց սպառողներից վճարների հավաքագրման մակարդակին համապատասխան հատկացնելու կարգը և 2001 թվականի բյուջետային տարում այդ ընկերություններին պետական բյուջեից սուբսիդիաների հատկացումները կատարել ըստ նշված կարգի.

4.14. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 5 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին նյութական աջակցության նպատակով Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների կատարումն սկսել նշված միջոցների, ըստ առանձին կուսակցությունների, բաշխման հարցի վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի դիրքորոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացմամբ ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման առկայությամբ:

4.15. համաձայնել, որպեսզի պատվիրատու հանդիսացող պետական հիմնարկները 2001 թվականի առաջին եռամսյակի իրենց պահպանման ծախսերի համար նախատեսված բյուջետային հատկացումների հաշվին ապրանքների և ծառայությունների գնումներն իրականացնեն մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա.

4.16. ապահովել 1999 և 2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ֆինանսական առողջացման ծրագրեր իրականացնող կազմակերպությունների) տրամադրության տակ մնացած շահույթի բաշխման և Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերին (բաժնեմասին) համապատասխանող շահաբաժինների` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջե վճարման գործընթացի վերահսկողությունը.

4.17. ապահովել 50 տոկոսից ոչ ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերին (բաժնեմասին) համապատասխանող շահաբաժինների` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջե վճարման գործընթացի վերահսկողությունը.

 4.18. սույն որոշման 18.10. կետի «բ» ենթակետի համաձայն անվանացանկեր ներկայացրած կառավարման մարմինների հետ քննարկել և մինչև 2001 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել 2001 թվականի ընթացքում պետության կարիքների համար`

ա) բաց մրցույթով` կենտրոնացված գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկը.

բ) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա` մեկ աղբյուրից գնման ձևով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկը.

գ) փակ մրցույթով գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկը.

4.19. սույն որոշման 4.1. կետի «ա-դ» ենթակետերում, 6-13, 15-17, 20 և 27-րդ կետերում նշված` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված համապատասխան հատկացումների կատարումը սկսել այդ կետերում նշված պետական պատվերները, ծրագրերը և բաշխումները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո.

4.20. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գնումների պաշտոնական տեղեկագրի հրատարակման նպատակով մինչև 2001 թվականի փետրվարի 15-ը կնքել գնման պայմանագիր, նկատի ունենալով, որ այդ գնումների ֆինանսավորումը իրականացվելու է «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` «Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգի վճարահաշվարկային սպասարկման ծախսեր» ծրագրի գծով նախատեսված հատկացումների հաշվին.

4.21. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարները 2001 թվականի առաջին կիսամյակում հատկացնել բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված 2001 թվականի բյուջեներ ունեցող համայնքներին:

5. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը`

5.1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի գումարների օգտագործման 2001 թվականի ուղղությունները, ըստ եռամսյակների բաշխված տարեկան ծախսերի նախահաշվի ձևով, երկշաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` հաստատման համար.

5.2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ձևով նախարարությանը տրամադրել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի հարկային և ոչ հարկային եկամուտների ու պետական տուրքի գծով կանխատեսվող բյուջետային եկամուտների մասին.

ա) մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը` տվյալ ամսվան հաջորդող ամսվա համար (շաբաթական կտրվածքով),

բ) մինչև յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը` հաջորդ շաբաթվա համար.

5.3. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ հարկային և մաքսային բնագավառներում գործունեության (վարչարարության) կատարելագործման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների մասին:

6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ.

6.1. պետական պատվերի շրջանակներում ֆինանսավորվող կրթական հաստատությունների` մեկ սովորողի հաշվով ֆինանսավորման 2001 թվականի չափանիշների մասին` շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ` մինչև օգոստոսի 1-ը.

6.2. կրթական հիմնարկներում 2001/2002 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերի մասին` մեկամսյա ժամկետում.

6.3. 2001 թվականին դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման և դպրոցականների օլիմպիադաների և հանրապետական սպարտակիադայի անցկացման, տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով ապահովման կարգի վերաբերյալ` մեկամսյա ժամկետում.

6.4. 2001 թվականին մանկական թերթերի և ամսագրերի սուբսիդավորման մասին` մեկամսյա ժամկետում.

6.5. գիտության 2001 թվականի թեմատիկ ֆինանսավորման և դրա հետ կապված այլ ծախսերի վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության հետ համատեղ` մեկամսյա ժամկետում:

7. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

7.1. 2001 թվականին բժշկասոցիալական վերականգնման, աշխատունակության փորձաքննության հիվանդանոցային ծառայությունների ձեռքբերման մասին.

7.2. աշխատանքների դիմաց 2001 թվականին նպաստների վճարման կարգի մասին:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ 2001 թվականի` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների մասին:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

9.1. տեղեկատվության, հեռուստառադիոհաղորդումների պահպանման և արխիվացման գծով 2001 թվականի պետական պատվերի մասին.

9.2. մարզային հեռուստաընկերությունների ու ոչ պետական պարբերական մամուլի սուբսիդավորման և մասնակի հրատարակչական գործի կազմակերպմանը պետական աջակցության նպատակով Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների` ըստ առանձին կազմակերպությունների բաշխման մասին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ.

9.3. հեռուստաֆիլմերի արտադրության, հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման, հասարակական կարծիքի ուսումնասիրման, հեռուստառադիոհաղորդումների տեխնիկական վերահսկողության և կենտրոնացված տրանսպորտային ծառայությունների, Հայաստանի Հանրապետության ռադիոհեռուստատեսության ռեզերվային բազայի պահպանման գծով 2001 թվականի պետական պատվերների մասին.

9.4. Շիրակի ռադիոհեռուստատեսության հաղորդումների պատրաստման գծով 2001 թվականի պետական պատվերի գծով.

9.5. մանկական, հանրագիտարանային, գիտահանրամատչելի և այլ գրականության հրատարակման, ինչպես նաև տեղեկատվության ձեռքբերման գծով 2001 թվականի պետական պատվերների մասին:

10. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` հրատարակումների գծով 2001 թվականի պետական պատվերի վերաբերյալ:

11. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`

11.1. մշակութային կենտրոնացված միջոցառումների 2001 թվականի ծրագիրը.

11.2. առաջարկություններ մուլտիպլիկացիոն, խաղային և վավերագրական կինոնկարների ստեղծման 2001 թվականի պետական պատվերների մասին, ինչպես նաև կինոշուկաներին մասնակցելու ծրագիրը.

11.3. սպորտային միջոցառումների 2001 թվականի ծրագիրը.

11.4. առաջարկություններ երիտասարդական ծրագրերի իրականացման գծով 2001 թվականի պետական պատվերի մասին.

11.5. առաջարկություններ 2001 թվականին թատրոնների և համերգային կազմակերպությունների սուբսիդավորման մասին:

12. Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման և պահպանման գծով 2001 թվականի պետական պատվերի մասին:

13. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին`

13.1. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա) Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով ազգային փոքրամասնություններին աջակցելու նպատակով նախատեսված հատկացումների` ըստ ստացողների բաշխման վերաբերյալ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ` մեկամսյա ժամկետում.

բ) «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության կառավարության ինվեստիցիոն հիմնադրամի միջոցով իրականացվող 2001 թվականի պետական պատվերների մասին` մեկամսյա ժամկետում.

գ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 5 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին նյութական աջակցության նպատակով Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների, ըստ առանձին կուսակցությունների, բաշխման մասին` նշված հարցի վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի դիրքորոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում:

13.2. Հիմք ընդունելով արտասահմանյան պաշտոնական գործուղումների և արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների գծով ծախսերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների տարեկան գումարները, ինչպես նաև այդ գումարների` սույն որոշմամբ սահմանված եռամսյակային բաշխումը, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ համաձայնեցնել վերջինների` նշված բնագավառներում 2001 թվականի ծրագրերը և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` մեկամսյա ժամկետում:

14. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով`

14.1. Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման գծով նախատեսված հատկացումների բաշխումը` ըստ առանձին դեսպանությունների և ներկայացուցչությունների` եռամսյակային կտրվածքով.

14.2. միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարների գծով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի բաշխումը` ըստ առանձին կազմակերպությունների` եռամսյակային կտրվածքով:

15. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն միջազգային ստանդարտներին համապատասխան ապրանքների և ծառայությունների որակի համակարգերի զարգացման 2001 թվականի պետական պատվերի մասին:

16. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Ընկերությունների աջակցման գործակալություն» ՓԲԸ-ի միջոցով իրականացվող 2001 թվականի պետական պատվերի մասին` մեկամսյա ժամկետում:

17. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

17.1. Մեղրու, Ագարակի քաղաքային համայնքների համատիրություններին պետական աջակցության նպատակով Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումներն ըստ համայնքների բաշխելու մասին` երկշաբաթյա ժամկետում.

17.2. Մեղրի, Ագարակ քաղաքների և Նյուվադի գյուղի քաղաքաշինական փաստաթղթերը կազմելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումներն ըստ համայնքների բաշխելու մասին` մեկամսյա ժամկետում:

18. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությանը`

18.1. հիմք ընդունելով սույն որոշման 2-րդ կետով սահմանված եռամսյակային համամասնությունները` սահմանված կարգով, 20-օրյա ժամկետում հաստատել իրենց ենթակա հիմնարկների 2001 թվականի ծախսերի նախահաշիվները` ըստ եռամսյակների և`

ա) համապատասխան հիմնավորումներով (ցանցային և այլ հաշվարկային ցուցանիշներով), մինչև 2001 թվականի ապրիլի 1-ը ուսումնասիրման նպատակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն (բացառությամբ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված այն ծրագրերի, որոնց կատարողը մեկ հիմնարկ է).

բ) դրանցով նախատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով, 5-օրյա ժամկետում, նախահաշիվները ներկայացնել հիմնարկներին սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներ.

18.2. երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել կապիտալ ծախսերի և տարբեր ծրագրերի գծով նախատեսված հատկացումների բաշխումը` ըստ ենթածրագրերի, միջոցառումների, թեմաների, ենթաթեմաների, և մարզերի կտրվածքով` ծախսերի նախահաշիվներով և համապատասխան հիմնավորումներով.

18.3. ելնելով բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի հաստատված տարեկան նախահաշիվներից` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ` սահմանել`

ա) էլեկտրաէներգիայի սպառման եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ)` ըստ առանձին պետական հիմնարկների, և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 658 որոշման 7-րդ կետով սահմանված կարգով 15 -օրյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը,

բ) կապի ծառայությունից օգտվելու եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ)` ըստ առանձին պետական հիմնարկների, և դրանք մեկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը,

գ) ջրմուղ-կոյուղուց օգտվելու եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ)` ըստ առանձին պետական հիմնարկների, և դրանք մեկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Երևանի քաղաքապետին.

18.4. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` բյուջետային ծախսերի գործառական դասակարգմամբ սահմանված հատկացումների շրջանակներում ֆինանսավորում ստանալու նպատակով, մինչև յուրաքանչյուր ամսվա 30-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, վերջինիս սահմանած ձևով, ներկայացնել ամսական վճարման պահանջագրեր (վճարման հայտեր).

18.5. 2001 թվականի վերջին աշխատանքային օրվա ավարտին` համակարգի բյուջետային հիմնարկների դրամարկղերում և գանձապետական հաշիվներում միջոցների առկա մնացորդները 2001 թվականի բյուջետային տարվա վերջին օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, որպես 2001 թվականի բյուջետային տարում չօգտագործված միջոցներ.

18.6. ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված` արտաքին աղբյուրներից վարկերի և պաշտոնական տրանսֆերտների ստացման նախապայմանների ապահովման ուղղությամբ.

18.7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել հիմնավորված առաջարկություններ ձեռնարկություններին` գործող օրենքով Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին տրամադրված արտոնությունների դիմաց 2001 թվականին տրվող փոխհատուցումների գումարների մասին.

18.8. սահմանել խիստ հսկողություն ենթակա հիմնարկների կողմից իրականացվող ծախսերի նկատմամբ, կանխել և թույլ չտալ հաստատված նախահաշիվների առանձին ծախսային հոդվածների նկատմամբ փաստացի ծախսերի գերազանցում.

18.9. սույն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող 2001 թվականի պետական պատվերի մասին առաջարկությունները նախապես համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.

18.10. մինչև 2001 թվականի`

ա) փետրվարի 1-ը հաստատել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով, ինչպես նաև այլ աղբյուրներով նախատեսված հատկացումների հաշվին կառավարման մարմնի և ենթակա պետական հիմնարկների կարիքների համար, 2001 թվականին գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկերը` ապրանքների գնման դեպքում` ըստ վերջնական սպառման ենթակա առարկաների և դրանց շուկայական գների, իսկ աշխատանքների և ծառայությունների դեպքում` ըստ այդ գնումներն իրականացնելու նպատակով կնքվելիք պայմանագրերի առարկաների և դրանց նախահաշվային արժեքի: Ընդ որում, յուրաքանչյուր պետական հիմնարկի համար հաստատել առանձին անվանացանկ.

բ) փետրվարի 5-ը, ըստ կառավարման մարմնի և ենթակա պետական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել սույն որոշման 18.10. կետի «ա» ենթակետի համաձայն հաստատված անվանացանկերում ընդգրկված` 250 հազ. դրամ նախահաշվային արժեքը գերազանցող գնումների անվանացանկը` ապրանքների գնման դեպքում` ըստ վերջնական սպառման ենթակա առարկաների և դրանց շուկայական գների, իսկ աշխատանքների և ծառայությունների դեպքում` ըստ այդ գնումներն իրականացնելու նպատակով կնքվելիք պայմանագրերի առարկաների և դրանց նախահաշվային արժեքի: Ներկայացված անվանացանկերում առանձնացնել այն ապրանքները, աշխատանքները և ծառայությունները, որոնք առաջարկվում է ձեռք բերել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ և 23-րդ հոդվածներով սահմանված պայմաններով` փակ մրցույթով կամ մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով: Պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին կատարվող գնումների անվանացանկերը ներկայացնել խմբավորված` ըստ բյուջետային ծախսերի գործառական և գերատեսչական դասակարգումների:

18.11. Ղեկավարի անմիջական հսկողության տակ վերցնել սույն որոշման 18.1 կետի «բ» ենթակետի, 18.10, 23 և 24 կետերի համաձայն իրականացվող աշխատանքները և բացառել սահմանված ընթացակարգերի և (կամ) ժամկետների խախտմամբ այդ աշխատանքների իրականացումը:

19. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը`

19.1. սույն որոշման 18.3. կետի «ա» ենթակետի համաձայն ստացված տվյալները հայտնել պետական հիմնարկների էլեկտրամատակարարումն իրականացնող կազմակերպություններին.

19.2. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի 2001 թվականի ֆինանսական հոսքերով նախատեսված ՀՀ պետական բյուջեից հատկացումների և հարկային ապառքների կարգավորման ուղղությամբ:

20. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը`

20.1. սույն որոշման 18.3. կետի «բ» ենթակետի համաձայն ստացված տվյալները հայտնել պետական հիմնարկներին կապի ծառայություններ մատուցող կազմակերպություններին.

20.2. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Նյուվադիի, Լիճքի և Տաշտունի գյուղական համայնքներում արբանյակային ընդունիչ կայանների տեղադրման նպատակով Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումներն ըստ համայնքների բաշխելու մասին:

21. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Երևանի քաղաքապետին` սույն որոշման 18.3. կետի «գ» ենթակետի համաձայն ստացված տվյալները հայտնել պետական հիմնարկներին ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող կազմակերպություններին` ըստ ենթակայության:

22. Պետական մասնակցությամբ ընկերությունների (բացառությամբ բանկերի) բաժնետիրոջ իրավասություններ իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմիններին` ապահովել`

22.1. 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ ընկերությունների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ֆինանսական առողջացման ծրագրեր իրականացնող).

ա) 2000 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով տրամադրության տակ մնացած շահույթի բաշխման գործընթացի իրականացումը և ավարտը (բաժնետերերի ընդհանուր ժողովների կողմից համապատասխան որոշումների ընդունումը)` մինչև 2001 թվականի հունիսի 15-ը.

բ) Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասերին համապատասխանող շահույթի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` առնվազն 15 տոկոսի չափով շահաբաժինների վճարումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, նկատի ունենալով, որ մինչև 2001 թվականի հունիսի 20-ը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պետք է վճարվի սահմանված գումարի առնվազն 50 տոկոսը և մինչև 2001 թվականի սեպտեմբերի 20-ը` մնացած գումարը.

22.2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի օգոստոսի 15-ի N 477 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված կարգով 1999 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ ընկերությունների տրամադրության տակ մնացած` Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասերին համապատասխանող շահույթից շահաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ առաջացած պարտքերի ամբողջ ծավալով մարումը` մինչև 2001 թվականի հուլիսի 1-ը:

23. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «է» կետի կատարումն ապահովելու նպատակով`

23.1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «է» կետով նախատեսված նոր ստեղծվող իրավաբանական անձանց հիմնադրի լիազորությունները վերապահել համապատասխան պետական հիմնարկի վերադաս մարմնին (նախարարություն, գերատեսչություն, մարզպետ, Երևանի քաղաքապետ):

23.2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին`

ա) ստեղծել համապատասխան գույքագրման հանձնաժողովներ և մինչև 2001 թվականի ապրիլի 1-ը ապահովել ենթակա` «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «է» կետի համաձայն լուծարման ենթակա պետական հիմնարկների գույքագրման աշխատանքների իրականացումը` «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա սահմանված գույքագրման կարգի համաձայն, և մինչև 2001 թվականի ապրիլի 15-ը գույքագրման ակտերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն, իսկ գույքագրման ամփոփ տվյալները` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն.

բ) «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «է» կետի համաձայն լուծարման ենթակա` տարեկան մինչև 50 մլն դրամ ծախսերի շրջանառություն ունեցող պետական հիմնարկների պարտավորությունների արժանահավատության ստուգման նպատակով ստեղծել հանձնաժողովներ և`

բա) ստուգման արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն,

բբ) ստուգման արդյունքների հիման վրա սահմանված կարգով դատական կամ արտադատական կարգով վիճարկել չհիմնավորված (հայցային վաղեմությունը լրացած, սահմանված կարգի խախտմամբ ստանձնված և այլն) պարտքերը.

գ) մինչև 2001 թվականի հունիսի 1-ը որոշումներ կայացնել լուծարման ենթակա պետական հիմնարկների գործառույթների իրականացման նպատակով նոր իրավաբանական անձինք ստեղծելու մասին (նկատի ունենալով, որ կրթական, գիտական և սոցիալ-մշակութային գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք ստեղծվում են (կարող են ստեղծվել) ոչ առևտրային կազմակերպության, իսկ այլ տեսակի գործունեություն իրականացնողները` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ձևով) և մինչև 2001 թվականի հունիսի 20-ը ապահովել դրանց պետական գրանցման իրականացումը, ինչպես նաև հարկային և սոցիալական ապահովագրության մարմիններում հաշվառումը.

դ) մինչև 2001 թվականի հունիսի 25-ը ապահովել «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «է» կետի համաձայն լուծարման ենթակա պետական հիմնարկների համապատասխան թվաքանակով աշխատողների փոխադրման կարգով աշխատանքի տեղավորումը նոր ստեղծված իրավաբանական անձանց մոտ.

ե) մինչև 2001 թվականի հուլիսի 1-ը որոշում կայացնել «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «է» կետի համաձայն լուծարման ենթակա պետական հիմնարկների լուծարման մասին և սահմանված կարգով ապահովել լուծարման աշխատանքների իրականացումը.

զ) մինչև 2001 թվականի փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել համակարգի պետական հիմնարկների ցանկը` ըստ դրանք սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքների, և առաջարկություններ այդ ցանկում ընդգրկված` «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «է» կետի համաձայն լուծարման ենթակա կրթական, մշակութային և այլ ոչ առևտրային հիմնարկների` բացառությամբ կառավարչական բնույթի գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կողմից ստեղծված պետական հիմնարկների, ցանկը կազմելու մասին.

23.3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) մինչև 2001 թվականի հունիսի 1-ը իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «է» կետի համաձայն լուծարման ենթակա` տարեկան 50 մլն դրամ և ավելի ծախսերի շրջանառություն ունեցող պետական հիմնարկների պարտավորությունների արժանահավատության ստուգում և ստուգման արդյունքների հիման վրա սահմանված կարգով դատական կամ արտադատական կարգով վիճարկել չհիմնավորված (հայցային վաղեմությունը լրացած, սահմանված կարգի խախտմամբ ստանձնված և այլն) պարտքերը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված օրենքի հիման վրա լուծարված պետական հիմնարկների հիմնավորված պարտքերի վճարման աղբյուրների և ժամանակացույցի վերաբերյալ.

գ) մինչև 2001 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության կողմից ստեղծված և «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «է» կետի համաձայն լուծարման ենթակա պետական հիմնարկների ցանկը` ըստ ենթակայության և գործունեության տեսակների.

դ) պետական ուսումնական հաստատությունների, սոցիալական և մշակութային բնույթի գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կողմից ստեղծված կազմակերպությունների կազմակերպական-իրավական տեսակը «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդե հոդվածի «է» կետին համապատասխանեցնելու նպատակով, սահմանված կարգով, մինչև 2001 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և սոցիալական ու մշակութային բնույթի գործունեություն իրականացնող կազմակերպությունների կազմակերպական- իրավական կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

24. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «ը» կետի կատարումն ապահովելու նպատակով`

24.1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին` մինչև 2001 թվականի ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել առաջարկություններ նոր ստեղծված իրավաբանական անձանց հանձնվող գույքի տեսակների մասին, ըստ իրավունքի տեսակի.

24.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մինչև 2001 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծվող իրավաբանական անձանց սեփականության, վարձակալության և անհատույց օգտագործման հանձնվող գույքի տեսակների հաստատման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Ընդ որում, շենքերը, 10 մլն դրամ և ավելի հաշվեկշռային մնացորդային արժեքով այլ հիմնական միջոցները, պատմամշակութային նշանակության գույքը մնում են բացառապես պետական սեփականություն և կարող են օտարվել միայն պետական գույքի մասնավորեցման ընթացակարգերով: Պետական սեփականություն հանդիսացող նշված գույքի տեսակները առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձանց տրվում են վարձակալության, իսկ ոչ առևտրային կազմակերպություններին` անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

25. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «թ» կետի կատարումն ապահովելու նպատակով`

25.1. սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծվող իրավաբանական անձանց 2001 թվականի հուլիսի 1-ից հետո 2001 թվականի բյուջետային տարվա ընթացքում պետական բյուջեից հատկացումները կատարվում են հետևյալ ձևերով`

ա) կապիտալ ծախսերի գծով նախատեսված հատկացումները, բացառությամբ կապիտալ ակտիվների ձեռքբերման համար նախատեսված հատկացումների, տրամադրվում են որպես պետական սեփականություն հանդիսացող գույքի պահպանության վճար` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ տրանսֆերտների գծով ծախսեր» խմբի համապատասխան հոդվածներով,

բ) սույն կետի «ա» ենթակետում չներառված` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով նախատեսված հատկացումները տրամադրվում են որպես սուբսիդիա` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» խմբի համապատասխան հոդվածով.

25.2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 2001 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծվող իրավաբանական անձանց հատկացվող սուբսիդիաների հաշվարկման կարգը` ըստ բնագավառների:

26. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված առաջարկություններ` հիմնադրամի 2001 թվականի բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների վերաբերյալ, ընդ որում, Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից տրամադրվող հատկացումների հաշվին հիմնադրամի բյուջեում ձևավորվող եկամուտների և դրանց հաշվին իրականացվելիք ծախսերի գումարներն ըստ եռամսյակների նախատեսել` հիմք ընդունելով հիմնադրամի բյուջեին սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նախատեսված գումարները:

27. Առաջարկել`

27.1. Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին` տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 5 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին նյութական աջակցության նպատակով Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումներն ըստ առանձին կուսակցությունների բաշխելու հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դիրքորոշման մասին.

27.2. Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա) խորհրդի պահպանման 2001 թվականի ծախսերի` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների վերծանման մասին,

բ) հանրային հեռուստա- և ռադիոընկերությունների հաղորդումների պատրաստման գծով 2001 թվականի պետական պատվերի մասին.

27.3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին`

ա) «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի «բ» կետով տրված իրավասության շրջանակներում, բյուջետային վարկերի գծով առկա պարտավորությունների դիմաց «Նաիրիտ» ԳԱ ՓԲԸ-ն լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերի պետական բաժնեմասի ձեռքբերման գործարքի իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանը 2001 թվականի փետրվար ամսին մեկ օրով տրամադրել 12.504.610,0 հազար դրամ անտոկոս վարկ` այն հաշվի չառնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ ՀՀ կառավարության պարտավորությունների հաշվարկներում.

բ) աջակցել պետական արժեթղթերի տեղաբաշխման` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ ընթացիկ տարվա հունվար ամսին կայացած քննարկումների արդյունքում փոխհամաձայնեցված 2001 թվականի ծրագրի իրականացմանը (նկատի ունենալով, որ նշված ծրագրի համապատասխան ցուցանիշներն արտացոլված են սույն որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնություններում).

27.4. Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովին` հիմք ընդունելով «Քրիստոնյա Հայաստան-1700» հիմնադրամին սույն որոշմամբ սահմանված հատկացումների եռամսյակային համամասնությունները` ֆինանսավորումն ապահովելու նպատակով մեկշաբաթյա ժամկետում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել ՀՀ պետական բյուջեից հատկացվող նշված միջոցների օգտագործման ծրագիրը:

28. Ընդունել ի գիտություն, որ «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2001 թվականի բյուջետային տարվա ընթացքում ուղղակի վարկավորմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորում չի իրականացվում (բացառությամբ սույն որոշման 27.3 կետի «ա» ենթակետում նշված դեպքի), ընդ որում վերը նշված օրենքի 5 հոդվածի «ա» կետով նախատեսված չափաքանակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը բյուջետային տարվա ընթացքում կարող է իրականացվել բացառապես «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածով սահմանված` ֆինանսական շուկայում պետական արժեթղթերի ձեռքբերման և օտարման միջոցով:

29. Գաղտնի:

30. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 30-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

 

*Ծանոթություն - Հավելվածները չեն բերվում:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան