«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մարտի 2002 թվականի N 230
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՆԱՏՕ-Ի «ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԴՐՄԱՆ ՕՂԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՍՊԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, ներկայացուցչությունների, ռազմական կցորդների և ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի համադրման օղակում Հայաստանի Հանրապետության կապի սպայի գործունեության պահպանման նպատակով «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումների տրամադրման գործընթացը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ՝
ա) Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, ներկայացուցչությունների, ռազմական կցորդների և ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի համադրման օղակում Հայաստանի Հանրապետության կապի սպայի գործունեության պահպանման նպատակով «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումներն այդ ներկայացուցչություններին տրամադրվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների.
բ) Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման նպատակով բյուջետային հատկացումները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և ներկայացուցչությունների (շրջիկ դեսպանություններ) տեղական գանձապետական բաժանմունքի կողմից տրամադրվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված վճարման հանձնարարագրերի հիման վրա (առանց լրացուցիչ հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելու)՝ նշված հատկացումներն այդ ներկայացուցչությունների անվամբ առևտրային բանկերում բացված հաշիվներին փոխանցելու միջոցով։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը՝ սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով՝ սահմանված կարգով կատարել հոդվածային վերաբաշխումներ։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, ներկայացուցչությունների, ռազմական կցորդների և ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի համադրման օղակում Հայաստանի Հանրապետության կապի սպայի գործունեության պահպանման նպատակով «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները նշված մարմիններին տրամադրել սույն որոշման 1-ին կետի պահանջներին համապատասխան։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |