«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2002 թվականի N 400
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 657 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների մասին» N 657 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել սույն որոշմամբ հաստատված ծրագրի՝ սահմանված ժամկետներում կատարումն ապահովելու համար և յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել տեղեկանք դրա ընթացքի և արդյունքների մասին:
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը՝ վերլուծել ներկայացված տեղեկույթը և յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ու Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ամփոփ տեղեկանք».
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 15-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |