ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 դեկտեմբերի 1996 թվականի N 699
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 472 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրապետությունում զինծառայողների և այլ քաղաքացիների պետական կենսաթոշակների նշանակման և վճարման միասնական կարգ սահմանելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` մինչև 1997 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի օգոստոսի 21-ի «Զինծառայողների կենսաթոշակների հաշվարկման և վճարման աշխատանքները Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարությունում կենտրոնացնելու մասին» N 472 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ |