Գլխավոր տեղեկություն
Номер
N 412
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.07.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.08.01/17(115)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.07.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.07.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.07.2000
Дата вступления в силу
20.07.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հուլիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2000 թվականի N 412
քաղ. Երևան

 

2000 ԹՎԱԿԱՆԻՆ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՄԱՀՃԱԿԱԼՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2000 թվականին բացառապես անվճար բժշկական օգնություն և ծառայություններ իրականացնող հիվանդանոցային հաստատությունների ցանկն ու մահճակալների թիվը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելով, երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 05 խմբի («Առողջապահություն») 02 ենթախմբի («Հիվանդանոցային բուժօգնություն») «1. Բուժօգնություն բացառապես անվճար հիվանդանոցներում» տողով նախատեսված գումարի վերաբաշխման վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ավելացված գումարների օգտագործման վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 20-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
հուլիսի 20-ի N 412 որոշմամբ

 

2000 թվականին բացառապես անվճար բժշկական օգնություն եվ ծառայություններ իրականացնող հիվանդանոցային հաստատությունների ցանկն ու մահճակալների թիվը

 

Բացառապես անվճար բժշկական օգնություն և ծառայություններ իրականացնող հիվանդանոցային հաստատությունների անվանումը Մահճակալների թիվը
Երևանի N 1 համալսարանական հիվանդանոց

150

Երևանի N 1 համալսարանական մանկական հիվանդանոց

150

Շիրակի մարզի Գյումրիի բազմապրոֆիլային հիվանդանոց

150

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան