ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
20 օգոստոսի 2012 թ. |
թիվ 1 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ՀԵՌԱՐՁԱԿՈՂԻ /ՎԵՐԱՀԵՌԱՐՁԱԿՈՂԻ/ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ԱՆՁԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) պարզաբանում է.
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի պարզաբանում տրված է Հանձնաժողովի 05.11.2009թ. թիվ 12 պաշտոնական պարզաբանմամբ:
Իսկ Հանձնաժողովի կողմից լիցենզավորված հեռուստառադիոընկերության կողմից այլ անձի (այսուհետ` Օպերատոր) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի հնարավորությունների օգտագործման վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.
Օպերատորի կողմից հեռուստառադիոծրագրերի լիցենզիա ունեցող անձին իր գործունեության իրականացման համար Օպերատորի հանրային էլեկտրոնային ցանցի միջոցով թողունակության տրամադրման, հեռուստառադիոընկերության փոխարեն բաժանորդների հետ պայմանագրերի կնքման, համապատասխան բաժանորդավճարների գանձման գործընթացները ՀՀ օրենսդրությամբ Հանձնաժողովի կողմից լիցենզավորման ենթակա չեն:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ |
Գ. Ամալյան |