«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
4 փետրվարի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 փետրվարի 2000 թվականի N 55
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 584 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային միջոցների առավել նպատակային օգտագործման անհրաժեշտությունից և հաշվի առնելով Համաշխարհային բանկի կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2000 թվականի հունիսի 30-ը երկարաձգելու հանգամանքը, ինչպես նաև Համաշխարհային բանկի հետ ձեռք բերված համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 18-ի «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային ծրագրի միջոցների մնացորդի ծախսային ուղղությունները հաստատելու մասին» N 584 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 23-ի N 707 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշմամբ հաստատված կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային ծրագրերի միջոցների մնացորդի բաշխման ծախսային ուղղություններում`
ա) հանել 1-ին կետը.
բ) 2-րդ կետի 4-րդ սյունակում «140000» թիվը փոխարինել «108300» թվով.
գ) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
__________________________________________________________ | ||||
7. Կազմակերպու- |
ա) «Հայկական ավիաուղիներ» |
66000 |
ՀՀ ֆինանսների նախարարություն | |
_______________________________________________________________________ | ||||
դ) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. | ||||
_______________________________________________________________________ | ||||
8. ԾԻԳ |
«Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՓԲԸ-ի համար նախատեսված ծախսերի ֆինանսավորում |
130000 |
«ԱՖԾԿԿ» ՊՓԲԸ | |
_______________________________________________________________________ | ||||
ե) նշված ծախսային ուղղությունները լրացնել նոր` 10-րդ կետով. | ||||
_______________________________________________________________________ | ||||
10. Էներգետիկայի ոլորտում չորս բաշխիչ ցանցի սեփականաշնորհում |
Բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման համար իրավական խորհրդատուների կողմից մատուցվող ծառայությունների համար |
200000 | ՀՀ էներգետիկայի նախարարություն ՀՀ սեփականաշնորհման նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | |
___________________________________________________________ |
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` քննարկել մաքսային ձևակերպումների պարզեցման, ավտոմատացման համար ծրագրային ապահովումների մշակման ու ներդրման աշխատանքները (155000 ԱՄՆ-ի դոլար) կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության երկրորդ վարկային ծրագրի հաշվին իրականացնելու նպատակահարմարության հարցը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի փետրվարի 4-ից:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Սարգսյան |