Գլխավոր տեղեկություն
Номер
N 261
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.03.2001-31.10.2019)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.04.11/11(143) Հոդ.272
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.03.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.03.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.03.2001
Дата вступления в силу
31.03.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

31 մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2001 թվականի N 261

քաղ. Երևան

 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՎԹԱՐՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԿԱՊԻ ԿԵՏ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1992 թվականի մարտի 17-ին Հելսինկիում ստորագրված «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ներգործության մասին» կոնվենցիայով (այսուհետև` կոնվենցիա) Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կոնվենցիայի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններ նշանակել`

ա) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` արդյունաբերական վթարների ներգործությունից շրջակա միջավայրի պահպանության հարցերով.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը` արդյունաբերական վթարների ռիսկի նվազեցման, այդպիսի վթարների դեպքում դրանց հետևանքների կանխման և վերացման հարցերով:

2. Կոնվենցիայի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` կոնվենցիայի 10-րդ և 12-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում արդյունաբերական վթարների և դրանց հետևանքների վերացման նպատակով փոխադարձ օգնության մասին ազդարարման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունում ստեղծել կապի կետ:

3. Սահմանել, որ կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքում իրավասու մարմինները`

ա) գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում.

բ) անհրաժեշտության դեպքում իրականացնում են փոխհամաձայնեցված համատեղ գործողություններ:

4. Սահմանել, որ կոնվենցիայի քարտուղարության հետ տեղեկատվության փոխանակումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը` իրազեկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը և Հայաստանի Հանրապետության իրավասու մյուս նախարարություններին ու գերատեսչություններին:

5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության այն նախարարությունները և գերատեսչությունները, որոնց իրավասության մեջ է մտնում կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած առանձին պարտավորությունների կատարումը, այդ սահմաններում իրենց գործառույթներն իրականացնում են իրավասու մարմինների կողմից համակարգման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ մարմիններից յուրաքանչյուրի վրա դրված լիազորություններին համապատասխան:

Իրավասու մարմինների պահանջով` Հայաստանի Հանրապետության նախարարություններն ու գերատեսչությունները սահմանված կարգով նրանց տրամադրում են անհրաժեշտ տվյալներ, տեղեկություններ և նյութեր` կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ:

6. Իրավասու մարմիններին` կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման համար, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում ընդունելու անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.08.2020, N 1295-Ն 08.08.2020, N 261
10.10.2019, N 1442-Ն 31.10.2019, N 261
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան