«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
31 մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2001 թվականի N 274
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 492 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի զարգացման հիմնախնդիրների մասին» N 492 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 3-րդ և 4-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության» և «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի» և «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին» բառերով.
բ) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 31-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Հիմնախնդրի անվանումը |
Հանձնարարականի, |
Կատարման պատասխանատուն |
Ժամկետը |
Ֆինանսավորման |
Պահանջվող |
Ծանոթա-գրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Արդյունաբերություն և զբոսաշրջություն | |||||||
1. | «Իմպուլս» գործարանի վերագործարկում | Աջակցություն մասնավորեցումից հետո ներկայացվող բիզնես-ծրագրի կազմմանն ու իրականացմանը | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն |
2001 թ. ընթացքում |
վարկեր | ||
2. |
Բագրատաշենի սահմանամերձ առևտրի կանոնակարգում
|
Բագրատաշենի սահմանամերձ առևտրի հետագա կանոնակարգմանն աջակցում | ՀՀ պետական եկամուտների նախարարություն ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն ՀՀ Տավուշի մարզպետ |
2001 թ. ընթացքում |
|||
3. | «Իջևանյան գորգեր» ԲԲԸ-ի վերագործարկում, սահմանամերձ 10 բնակավայրերում գորգերի արտադրության ընդլայնում |
Ներկայացնել առաջարկություն «Իջևանի գորգեր» ԲԲԸ-ում առաջացած հիմնախնդիրների լուծման վերաբերյալ
|
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար |
2001 թ. ընթացքում |
|||
4. | Դիլիջան քաղաքի գերատեսչական առողջարանային և զբոսաշրջային հաստատությունների սեփականաշնորհման հայեցակարգի և միջոցառումների ծրագրի մշակում | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն ՀՀ Տավուշի մարզպետ Դիլիջանի քաղաքապետ |
2001 թ. II եռամսյակ |
||||
Գյուղատնտեսություն | |||||||
1. | Այրումի պահածոների գործարանի աստիճանական վերագործարկում | ՀՀ Տավուշի մարզպետ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն Այրումի պահածոների գործարան ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն Հայկական զարգացման գործակալություն |
2001-2002 թթ. | միջին ժամկետի վարկեր. Ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ, Լինսի հիմնադրամ |
|||
2. | Իջևան քաղաքում մսի մթերման և իրացման ձեռնարկության ստեղծման վարկավորում | աջակցում մասնավոր առևտրագրման ընկերությունների հիմնադրմանը | ՀՀ Տավուշի մարզպետ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2001 թ. I եռամսյակ |
վարկավորում` գյուղատնտեեսության բարեփոխումների աջակցության ծրագիր Լինսի հիմնադրամ այլ ներդրումներ |
||
3. |
Այգեձորի ջրհան կայանի իշխման տակ գտնվող Չորաթանի 120 հա հողերի ոռոգման համար Այգեձորի ջրանցքից 30 կմ երկարությամբ առանձին տարանցիկ ինքնահոս ջրագծի կառուցում |
անցկացվում է ոռոգման խողովակաշար իր հիդրոտեխնիկական կառույցներով | ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե | 2001-2004 թթ. | Համաշխարհային բանկի վարկի հաշվին իրականացվող ՀՀ ոռոգման համակարգի զարգացման ծրագիր | ||
4. | Բագրատաշենի դեղձի տնկարանային տնտեսության վերականգնում | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն Տավուշի մարզպետ |
2001-2003 թթ. | «Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցություն» ծրագրի միջոցներ | 4.0 | ||
5. | Նորաշենի երկաստիճան ջրհան կայանի վերականգնում առաջարկության ներկայացում | առաջարկության մշակում և ներկայացում | ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե | 2001 թ. ընթացքում |
Համաշխարհային բանկի վարկի հաշվին իրականացվող ՀՀ ոռոգման համակարգի զարգացման ծրագրի հաշվին | ||
6. | Մովսեսի գյուղական համայնքի նախկին գյուղխորհրդի մեքենատրակտորային կայանի պարտքերի մարման և տեխնիկայի օգտագործման հնարավորության ստեղծում | ՀՀ Տավուշի մարզպետ ՀՀ պետական եկամուտների նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն |
2001 թ. I եռամսյակ |
||||
7. | Ոսկեպարի 10 կմ ոռոգման ինքնահոս ջրագծի կառուցում | - նախագծի մշակում - կառուցման մասին որոշման ընդունում |
ՀՀ Տավուշի մարզպետ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե |
2001-2002 թթ. | Համաշխարհային բանկի վարկի հաշվին իրականացվող ՀՀ ոռոգման համակարգի զարգացման ծրագրի հաշվին | ||
8. | Նոյեմբերյանի տարածաշրջանում դեղձի այգիների հիմնում | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ Տավուշի մարզպետ |
2001 թ. | Հյուսիսարևմտյան շրջանների գյուղատնտեսական ծառայությունների զարգացման ծրագրի միջոցների հաշվին |
|||
9. | Կողբի 8 կմ ոռոգման ինքնահոս ջրագծի կառուցում | - նախագծի մշակում - կառուցման մասին որոշման ընդունում |
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե | 2001-2002 թթ. | Համաշխարհային բանկի վարկի հաշվին իրականացվող ՀՀ ոռոգման համակարգի զարգացման ծրագրի հաշվին | ||
Բնապահպանություն | |||||||
1. | Մարզի տարածքում սողանքային երևույթների կանխարգելման միջոցառումներ | Սողանքային տարածքների գնահատում և միջոցառումների մշակում | ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն |
2001 թ. ընթացքում |
|||
2. | Ռեկրեացիոն և էկոտուրիզմի զարգացում գործազրկության նվազեցման նպատակով | Մարզի ռեկրեացիոն բնական պաշարների, այդ թվում` նաև բնության հուշարձանների գույքագրում, «Կիրանց ձոր» հանգստի բնական պարկի կազմակերպում | ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ Տավուշի մարզպետ |
2001 թ. II եռամսյակ |
ներդրումային ծրագրեր |
||
Քաղաքաշինություն | |||||||
1. | Իջևան-Հրազդան 69 կմ-ի հակասողանքային միջոցառումներ | - սողանքային գոտում գտնվող Հաղարծին գյուղի 3 բնակելի տների իրացում - սողանքային երևույթների ուսումնասիրություն, գետի պաշտպանության միջոցառումների մշակում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ Տավուշի մարզպետ |
- 2001 թ.
- 2001 թ. |
ՀՀ 2001 թ. պետական բյուջե |
||
2. | Բերդի խմելու ջրի մաքրման կայանի վերակառուցում | շինարարական աշխատանքների շարունակում և շահագործման հանձնում | ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե | 2001-2003 թթ. ընթացքում | վարկային միջոցներ | 32.9 | |
3. | Նոյեմբերյանի տարածաշրջանի 1997 թ. երկրաշարժից վթարված բնակելի շենքերի վերականգնման միջոցառումներ | - բնակարանների հաշվառման տվյալների ճշտում, վերականգնմանն ուղղված մանրամասն ծրագրի և ֆինանսավորման մեխանիզմների ներկայացում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ Տավուշի մարզպետ |
- 2001 թ.
|
ՀՀ պետական բյուջե այլ աղբյուրներ |
||
- Միջոցների հատկացում |
- 2001-2003 թթ. |
||||||
4. | Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական, Հաղթանակ, Պտղավան և Դեղձավան բնակավայրերի խմելու ջրի մատակարարման կարգավորում | «Գետավան» («Ղզղալա») պոմպակայանի և Ալավերդի-Նոյեմբերյան ջրատարի հիմնանորոգում | ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե | 2001-2003 թթ. | ՀՀ պետական բյուջե այլ աղբյուրներ |
||
5. | Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների խմելու ջրամատակարարման բարելավում (առաջարկության ներկայացում և որոշման կայացում) |
- Արճիս, Լճկաձոր, Այրում, Կոթի գյուղերի ջրամատակարարման բարելավում |
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե ՀՀ Տավուշի մարզպետ ՀՍՆՀ |
2001 թ. |
«Հայջրմուղկոյուղի» ՊՓԲը ՀՍՆՀ համայնքային ներդրում |
||
6. | Նոյեմբերյան քաղաքին բնակարանային զարգացման համար անտառային ֆոնդի հողերից 8 հա հատկացնելու մասին | Նոյեմբերյանի քաղաքապետ ՀՀ Տավուշի մարզպետ ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն |
2001 թ. |
||||
7. | Նավուրի խմելու ջրամատակարարման բարելավում | Ջրամատակարարման համակարգի կառուցում | ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե ՀՀ Տավուշի մարզպետ |
2001-2002 թթ. | ՀՍՆՀ համայնքային ներդրում | 22 | |
8. | Դիլիջանի խմելու ջրամատակարարման բարելավում | Ջրի մաքրման կայանների և ցանցի վերակառուցում, գոտիավորում (I փուլ) | ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե ՀՀ Տավուշի մարզպետ |
2001-2003 թթ. | ՀՀ պետական բյուջե վարկային միջոցներ | 535 | |
Կրթություն | |||||||
1. | Դպրոցական շենքերի կառուցում | Վերին Կարմիր աղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի կառուցում /գործում է 360 աշակերտական տեղով տիպային շենքում: Սովորում է 381 աշակերտ/: Բերդի N 2 դպրոցի կառուցում |
ՀՀ Տավուշի մարզպետ ՀՀ Տավուշի մարզպետ |
2001-2002 թթ. 2001-2002 թթ. |
ՀՍՆՀ ՀՍՆՀ |
6.4 75 |
|
2. | Մարզում ուսուցիչների վերապատրաստման կենտրոնի ստեղծում | ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ Տավուշի մարզպետ |
2001 թ. | Հայ Առաքելական եկեղեցու միջոցների հաշվին շենքը կտրամադրի ՀՀ ԿԳՆ | |||
3. | Պետական պատվերով նպատակային կադրերի պատրաստում | Երևանի պետական մանկավարժական ինստիտուտ | ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2001 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջեում նախատեսված պետական պատվերի սահմանում | ||
4. | Մանկավարժական կադրերի պահանջի բավարարում | Պահանջվում է 29 ուսուցիչ | ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Մինչև 2001 թ. սեպտեմբերի 1-ը | |||
5. | Մարզի դպրոցների դպրոցական գույքով ապահովում | Դպրոցական գույքի պահանջը հետևյալ չափերով ● աշակերտական սեղան-նստարան 450 աշ. տեղ, ● գրատախտակ 60 հատ, ● ուսուցչական սեղան 80 հատ, ● աթոռներ 150 հատ, ● գրապահարան 50 հատ. |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ Տավուշի մարզպետ |
2001 թ. | Համաշխարհային բանկի վարկ ՀՍՆՀ |
||
6. | Դեղձավանի դպրոցի կառուցում | Դպրոցի կառուցման որոշման ընդունում | ՀՀ Տավուշի մարզպետ ՀՀ Համայնքի ղեկավար ՀՍՆՀ |
2001 թ. III եռամսյակ |
|||
Առողջապահություն | |||||||
1. | Դիլիջան քաղաքի հիվանդանոցի վերանորոգում | Դիլիջան քաղաքի հրդեհից վնասված հիվանդանոցի վերանորոգում, բուժսարքավորումներով հագեցում |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ Տավուշի մարզպետ |
2001-2002 թթ. | վարկային.ՊԲ սեփականաշնորհման միջոցների հաշվին | 81.0 | |
2. | Համայնքային բժշկական ամբուլատորիաների վերակառուցում, բուժսարքավորումներով և բուժկահույքով հագեցում | Այրում (նոր կառուցվող), Աչաջուր, Գանձաքար համայնքներում բուժամբուլատորիաների վերակառուցման ավարտ և բուժկահույքով հագեցում | ՀՀ առողջապահության նախարարություն տեղական ինքնակառավարման մարմիններ |
2001 թ. II եռամսյակ |
վարկային միջոցներ | 84.24 | |
3. | Կողբ, Կոթի, Այգեձոր համայնքներում բուժամբուլատորիաների վերակառուցում և բուժկահույքով հագեցում | ՀՀ առողջապահության նախարարություն տեղական ինքնակառավարման մարմիններ |
2001 թ. II եռամսյակ |
վարկային միջոցներ | 84.24 | ||
4. | Բուժակամանկաբարձական կետերի վերանորոգում գյուղական համայնքներում | Ներքին Կարմիր աղբյուրի և Վազաշենի բուժակամանկաբարձական կետերի վերանորոգում | ՀՀ Տավուշի մարզպետ | 2001 թ. I եռամսյակ |
ՄԱԿ-ի և ԱՄԿՈՐ կազմակերպության դրամաշնորհներ | ||
5. | Ամբուլատոր պոլիկլինիկական հիմնարկներին սանիտարական ավտոտրանսպորտով ապահովում | Այրում, Աչաջուր, Գանձաքար, Կողբ, Կոթի, Այգեձոր համայնքների բժշկական ամբուլատորիաներին սանիտարական տրանսպորտով ապահովում | 2001 թ. III եռամսյակ |
վարկային միջոցներ | 32.4 | ||
6. | Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի պոլիկլինիկաներին` սանիտարական տրանսպորտի տրամադրում | ՀՀ առողջապահության նախարարություն | 2001 թ. III եռամսյակ |
վարկային միջոցներ | 16.2 | ||
7. | Հիգիենիկ հակահամաճարակային կայանների մանրէաբանական և քիմիական լաբորատորիաների ուժեղացում | Իջևանի, Դիլիջանի, Բերդի հիգիենիկ հակահամաճարակային կայաններին լաբորատոր սարքավորումների տրամադրում | ՀՀ առողջապահության նախարարություն | 2001 թ. I եռամսյակ |
վարկային միջոցներ | 40.5 | |
8. | Մարզային հիգիենիկ հակահամաճարակային կայանին շարժական մանրէաբանական լաբորատորիայի տրամադրում | Իջևանի հիգիենիկ հակահամաճարակային կայանին լաբորատոր սարքավորումների և համապատասխան տրանսպորտի տրամադրում | ՀՀ առողջապահության նախարարություն | 2001 թ. II եռամսյակ |
վարկային միջոցներ | 6.48 | |
9. | Բժշկական կադրերով ապահովում | 20 բժշկական կադրերի ապահովում ըստ ներկայացված հայտի (այդ թվում` 3 ընտանեկան բժիշկների մասնագիտացում) | ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ Տավուշի մարզպետ |
2001 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված պետական պատվեր վարկային միջոցներ | ||
10. | Սևքարի և Պառավաքարի ամբուլատորիաների վերանորոգում և հագեցում | Սևքար, Պառավաքար | ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ Տավուշի մարզպետ |
2001 թ. III և IV եռամսյակների ընթացքում |
վարկային միջոցներ ՀՀ պետական բյուջե |
||
Տրանսպորտ, կապ, ճանապարհաշինություն | |||||||
1. | Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ճանապարհի վերանորոգում | իրականացնել ուսումնասիրություն, նախագծային և շինարարական աշխատանքներ |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2001 թ. | 2001 թ-ի Լինսի հիմնադրամի միջոցների հաշվին | ||
2. | Դիլիջան-Իջևան և ՄՃ/Մ4/-Նոյեմբերյան ՄՃ /Մ6/-Բագրատաշեն միջպետական ճանապարհների վերանորոգում | իրականացնել ուսումնասիրություն, նախագծային և շինարարական աշխատանքներ |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2001-2002 թթ. | 2001-2002 թթ. Լինսի հիմնադրամի միջոցների հաշվին | ||
3. | Այգեհովիտ-Բերդ, Գանձաքար-Իծաքար հանրապետական նշանակության ճանապարհների վերանորոգում | իրականացնել ուսումնասիրություն, նախագծային և շինարարական աշխատանքներ |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2001-2003 թթ. | ՀՀ 2001-2003 թթ. պետական բյուջեով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը նախատեսված և տրանսպորտային վարկի միջոցների հաշվին | ||
4. | Իջևանի «Աղայասար» տանող մարզային ճանապարհի «Նովավոր» տեղամասի փլվածքի վերականգնման և ճանապարհի վերանորոգման աշխատանքների իրականացում | իրականացնել ուսումնասիրություն, նախագծային և շինարարական աշխատանքներ |
ՀՀ Տավուշի մարզպետ ՀՀ ֆինանսնեռի և էկոնոմիկայի նախարարություն |
2001-2002 թթ. | ՀՀ պետական բյուջեով Տավուշի մարզպետարանին նախատեսված միջոցների հաշվին | ||
5. | Մարզի Մոսեսգեղ, Վերին Կարմիր աղբյուր, Բերքաբեր, Կիրանց, Աճարկուտ, Վազաշեն, Կայան, Այգեհովիտ, Կոթի բնակավայրերի հեռախոսակապի բարելավում | ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ Տավուշի մարզպետ «ԱրմենԹել» ՀՁ ՓԲԸ |
2001 թ. ընթացքում |
«ԱրմենԹել» ՀՁ ՓԲԸ | |||
6. | Մարզի Վարագավան, Վերին Ծաղկավան և Մոսեսգեղ բնակավայրերում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի ընդունումն ապահովող աշխատանքների իրականացում | ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն |
2001 թ. ընթացքում |
ՀՀ 2001 թ. պետական բյուջեով ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը «Հեռուստահաղորդումների հեռարձակման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին | |||
7. | Բագրատաշենի մաքսային կետը շրջանցող Բագրատաշեն ու Դեբեդավան գյուղեր տանող 3 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցում |
իրականացնել ուսումնասիրություն, նախագծային և շինարարական աշխատանքներ |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2001-2003 թթ. | Լինսի հիմնադրամի տեղադրման մրցույթներից ստացված խնայողությունների հաշվին |
||
Էներգետիկա | |||||||
1. | Չորաթան գյուղի գազամատակարարման վերականգնում | Մ/Ճ գազատարի վերականգնում D=273 մմ L=11 կմ վերատեղադրում D=273 մմ L=0.2 կմ ներքին ցանցի վերականգնում D=89-108 մմ L=6.5 կմ Գազակարգավորիչ կայանի վերականգնում 1 հատ |
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ | 2001 թ.III - IV եռամսյակ | «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ սեփական միջոցների հաշվին | 20.0 |