«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«16» դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 2000 թվականի N 825
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 626 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(որոշումն ուժը կորցրել է 28.12.01 թիվ 1295)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման աշխատանքները կանոնակարգելու մասին» N 626 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվող հանձնաժողովի կազմում`
ա) Գ. Պողոսյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար Ա. Մանուկյանին (հանձնաժողովի նախագահ).
բ) «ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության խորհրդատու» բառերը փոխարինել «ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ» բառերով.
գ) ընդգրկել Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Գ. Պողոսյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 16-ից: