040.0006.08.01.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
8 հունվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունվարի 2001 թվականի N 6
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. «Մասիսի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել ստորաբաժանումների գույքը` համաձայն N 1 հավելվածի, և մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.2. Հաշվեկշռային մեթոդով 809547 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասիսի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Մասիսի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության:
1.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 808223 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 808223 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 808223 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 808223 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.5. «Հայնավթամթերք» պետական փակ բաժնետիրական ընկերության 1999 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտավորությունների 913 հազ. դրամի իրավահաջորդը հանդիսանում է «Մասիսի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը, այդ թվում`
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 323 հազ. դրամ,
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 321 հազ. դրամ,
ստացված կանխավճարների գծով` 269 հազ. դրամ:
1.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
1.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված` սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված յուրաքանչյուր ստորաբաժանման գույքը մասնավորեցնել ամբողջությամբ` դասական աճուրդով:
2.2. Առաջարկել մասնավորեցված գույքի գտնվելու վայրի համայնքին գույքի նոր սեփականատիրոջ հետ կնքել հողի օգտագործման համապատասխան պայմանագիր:
2.3. Գույքի մեկնարկային գինը սահմանել դրա գնահատված արժեքի 50 տոկոսի չափով (տես սույն որոշման N 1 հավելվածի 5-րդ սյունակը):
2.4. Աճուրդի հաղթողը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
2.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) 2-ամսյա ժամկետում իրականացնել աճուրդի կազմակերպումն ու անցկացումը.
բ) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ աճուրդի անցկացման ժամկետների, տվյալների և մեկնարկային գնի վերաբերյալ:
2.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. «Գագարինի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել ստորաբաժանումների գույքը` համաձայն N 2 հավելվածի, և մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.2. Հաշվեկշռային մեթոդով 203264 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գագարինի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Գագարինի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության:
3.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 200117 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 200117 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 200117 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 200117 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.5. «Հայնավթամթերք» պետական փակ բաժնետիրական ընկերության 1999 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտավորությունների 2874 հազ. դրամի իրավահաջորդը հանդիսանում է «Գագարինի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը, այդ թվում`
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2083 հազ. դրամ,
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 227 հազ. դրամ,
ստացված կանխավճարների գծով` 120 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 394 հազ. դրամ:
3.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
3.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված` սույն որոշման N 2 հավելվածում ընդգրկված յուրաքանչյուր ստորաբաժանման գույքը մասնավորեցնել ամբողջությամբ` դասական աճուրդով:
4.2. Առաջարկել մասնավորեցված գույքի գտնվելու վայրի համայնքին գույքի նոր սեփականատիրոջ հետ կնքել հողի օգտագործման համապատասխան պայմանագիր:
4.3. Գույքի մեկնարկային գինը սահմանել նրա գնահատված արժեքի 50 տոկոսի չափով (տես սույն որոշման N 2 հավելվածի 5-րդ սյունակը):
4.4. Աճուրդի հաղթողը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
4.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) 2-ամսյա ժամկետում իրականացնել աճուրդի կազմակերպումն ու անցկացումը.
բ) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ աճուրդի անցկացման ժամկետների, տվյալների և մեկնարկային գնի վերաբերյալ:
4.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 8-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
դասական աճուրդով վաճառքի առաջարկվող «Մասիսի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացվող ստորաբաժանումների գույքի` ըստ գնահատված արժեքի եվ մեկնարկային գնի
հազ. դրամ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
|
Ց Ա Ն Կ
դասական աճուրդով վաճառքի առաջարկվող «Գագարինի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացվող ստորաբաժանումների գույքի` ըստ գնահատված արժեքի եվ մեկնարկային գնի
հազ. դրամ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |