040.0716.26.11.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 նոյեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 1999 թվականի N 716
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 618 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 2-ի «Օտարերկրյա պետությունների, դրանց միությունների, միջազգային կազմակերպությունների միջոցով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող ֆինանսական ու տեխնիկական օգնության և համագործակցության ծրագրերի համակարգման պետական միասնական համակարգ ստեղծելու մասին» N 618 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված կառավարական հանձնաժողովի կազմում
ա) Վ. Սարգսյանի, Ս. Աբրահամյանի, Ս. Սարգսյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Սարգսյանին, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Հ. Հարությունյանին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարար Կ. Պետրոսյանին.
բ) հանել Հայաստանի Հանրապետության օպերատիվ հարցերի նախարար Լ. Պետրոսյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 26-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Սարգսյան |