«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«20» մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2001 թվականի N 209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 626 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(որոշումն ուժը կորցրել է 28.12.01 թիվ 1295)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման աշխատանքները կանոնակարգելու մասին» N 626 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման վերնագրում և տեքստում, ինչպես նաև որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվող հանձնաժողովի կազմի վերնագրում «եկամուտների, գույքի և ծախսերի» բառերը փոխարինել «գույքի և եկամուտների» բառերով.
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 20-ից: