040.0172.09.03.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
9 մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2001 թվականի N 172
քաղ. Երևան
ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԱՅՐԵՐԻՑ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐԻՑ ԴՈՒՐՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս մաքսային ձևակերպումների իրականացման կարգը (կցվում է):
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԱՅՐԵՐԻՑ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐԻՑ ԴՈՒՐՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս մաքսային ձևակերպումների իրականացման կարգը:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքին համապատասխան:
3. Սույն կարգին համապատասխան մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս կարող են իրականացվել մաքսային ձևակերպման բոլոր կամ դրա հետ կապված առանձին գործողությունները:
4. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումները կամ դրանց հետ կապված առանձին գործողությունները մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս կարող են իրականացվել միայն ապրանքներ տեղափոխող անձանց կողմից` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն ներկայացված գրավոր դիմումի հիման վրա:
5. Դիմումում պարտադիր պետք է նշվի մաքսային ձևակերպումների իրականացման համար նախատեսվող վայրը և (կամ) ժամանակահատվածը, մաքսային ձևակերպումները կամ դրանց հետ կապված առանձին գործողությունները մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս իրականացնելու անհրաժեշտությունը:
6. Ապրանքներ տեղափոխող անձի դիմումը մաքսային մարմինների կողմից կարող է գրավոր մերժվել մաքսային ձևակերպումների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ պայմանների (մասնավորապես` ապրանքների մանրակրկիտ զննման համար անհրաժեշտ պայմանների, մաքսային ձևակերպումների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական պայմանների և այլն) մաքսային մարմիններին տրամադրելու անհնարինության դեպքում` գրությունում նշելով մերժման հիմքերը:
7. Մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս իրականացվող մաքսային ձևակերպումները կամ դրանց առանձին գործողությունները կատարվում են մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերում և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերին` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով և այլ իրավական ակտերով մաքսային ձևակերպումների համար սահմանված կարգով:
8. Մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս մաքսային ձևակերպումների կամ դրանց առանձին գործողությունների իրականացման դեպքում մաքսային մարմինների կողմից մաքսավճարը գանձվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 110-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված չափով:
9. Ապրանքներ տեղափոխող այն անձինք, որոնք մաքսային մարմիններին դիմում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումները կամ դրանց հետ կապված առանձին գործողությունները մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս մաքսային ձևակերպումներն իրականացնելու խնդրանքով, պարտավոր են մաքսային ձևակերպումների կամ դրա առանձին գործողությունների իրականացման ժամանակահատվածում մաքսային մարմիններին անվճար կարգով տրամադրել մաքսային ձևակերպումների կամ դրա առանձին գործողությունների համար անհրաժեշտ տարածքներ (այդ թվում` պահեստային), գրասենյակներ, համապատասխան սարքավորումներ, կապի միջոցներ: